The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 30 March 2019

Հայրենասիրական բարեգործական երեկո Ալմելոյում




Ալմելո, 29 մարտի 2019:

Սուրբ Գրիգոր Լուավորիչ հայկական եկեղեցու սրահը նորից լեցուն էր հայրենասեր հայերով և մթնոլորտը՝ հայրենասիրության  ու հպարտության շնչով։
Այս անգամ, եկեղեցու վարչության և Մշակութային Կոմիտեի նախաձեռնությամբ, Ալմելոյի հյուրն էր Հայաստանից ժամանած սիրված երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո) ։
Նրան էին միացել Նիդերլանդաբնակ երգիչ Րաֆֆի Մարդոյանը իր ոգեշունչ երգերով և Վարդան Պետրոյանը՝ իր նվագակցությամբ։ Համերգը բարեգործական էր, որի հասույթը

նվիրաբերվելու է Հայաստանի առողջական խնդիրներ ունեցող երեխաներ օգնությանը։
Գուցե այդ էր պատճառը, որ համերգի ժամանակ հատկապես ակտիվ էին եկեղեցու «Զարթոնք» պարային համույթի  և «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի երեխաները։ Վերջիններս սիրելի երգչին հանձնեցին իրենց հանգանակած գումարը, խնդրելով դրա հետ միասին Հայաստանի երեխաներին փոխանցել իրենց սերը և հայտնել իրենց  հետագա օգնության պատրաստակամության մասին։ Արսեն Գրիգորյանը խոստացավ երեխաներին սիրով կատարել նրանց խնդրանքը։
Եղան նաև անհատական նվիրատվություններ։
Երգերը ուղեկցվում էին ուրախ շուրջպարերով։
Ալմելոյի Գալուստ Գյուլբեկյան սրահում նորից իշխում էր հայրենասիրության,  հայապահպանության, փոխադարձ սիրո և օգնության զգացումը։
Նման նախաձեռնություններն ու միջոցառումները ավելի են հզորացնում մեր ազգային միասնությունը ու բարեկամությունը։

Սվետլանա Անդրեսյան






No comments:

Post a Comment