ՔԱՂԱՔԱԿԱՆ ՖԵԼԻԵՏՈՆ
Հեքիաթը հրապարակվել է Հոլանդահայ նկարիչ Alik Assatrian- ի «ՎԵՐՆԱՏՈՒՆ-22»-ի անձնական նախգծում, որտեղ առաջադրված էր պարտադիր կիրառել` Երազ, Ագռավ, Գաթա, Ձիավոր Սուրհանդակ, Փերի Համբույր, Կամուրջ, Օձ Հրեշ, Սեր, Աստված Սիրտ ԵՐԿԻՆՔ, Ավանակ, Հավատ, Տոտիկ, Գինի, Համարձակություն,Կաղին, Շեփոր և Արահետ բառերը:
https://www.facebook.com/alik.assatrian/posts/2089469731149401

Էս երկինքը վկա` լինում է չի լինում, մի հեր ու տղա են լինում: Հերը` իբր խելոք, բայց տղան հիմար մեռնում էր, իսկը ավանակ որ կար: Հոր մտքով անցնում էր, որ երևի իրեն է քաշել, բայց ոնց քցում բռնում էր, իրեն համոզում էր, որ ախըր ինքը գոնե մազաչափ խելք ունի ու դրանով հսկա երկրի վարչապետ է եղել, տղան ախըր չափից դուս էր հիմար: Մեկ մեկ էլ իրեն հանգստացնելու համար նույնիսկ բարձր ձայնով հենց իրենից հաշիվ էր պահանջում`
-Այ քեզ, չար երազ, էս էշ օղլի ավանակ զադեն հենց իմ որդի՞ն պետք է լիներ:
Բայց դե եղածը եղած էր, Աստված բոլորին իրենց սրտով արդեն տվել պրծել էր, դարդ անել պետք չէր, պետք էր համակերպվել ու մի բան մտածել:

Էս խելոք հերը որոշում է, որ իր որդուն էս էշ վիճակից մանրից հանի` դե մարաղ մտած էլի: ՈՒ գործի է անցնում: Մուղամով, տոտիկ-տոտիկ սովորեցնում է սովորելը, հետն էլ աշխատեցնել է սովորեցնում: Դա է անում, քանի որ գիտեր` մտքով անցնում էր, որ վաղը մյուս օրը էս փուչ աշխարհում մեռնել` չթաղվել կա, ու իրեն փոխարինող է պետք: Բացի դա` էս մարդու կարևոր գործը այս երկրում դա էր` մտածում է ոչխար ժողովրդի հերն էլ անիծած: Կարևորը իր մինուճար որդին էն հայ Գիքորի օրը չնկնի` մարդ դառնա, աշխատանք անի ու վաղը չէ մյուս օրն էլ ինքը Համբոյի օրը չընկնի, այլ համարձակություն ունենա գոնե իր ձեռքով պաշտոնի դնի նրան։ Դե իր արահետով տանի, տանի ու դարձնի սուլթան էլի: Հիմա կասեք ոնց` սուլ-թա՞ն, թան Էլ չէ բռթաց մածու՞ն: Հա, հա´ հավատացեք, էդ տեսակ երկրներում նման բաներ լինում են` հորից հետո տղան է գալիս ու սուլթան նստում, տղայից հետո` սրա տղան ու էդպես շարունակ` պտտվող կարուսելը քեզ օրինակ: Էս ամենը հասկանալով հայրը խելք է ուզում սովորեցնել տղային: Քանի որ խելքն էլ հենց էդպես Աստված էդ տեսակ ազգերին չի տվել, ուստի Էնքան է էս հիմար տղուն չարչարում , որ էս ավանակ գյադեն հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե՝
— Հեր, էլ չեմ ուզում բան սովորեմ ու մոտդ էլ մնամ, պաշտոն ունենալու համար էլ խելք պետք չի, հիմա ժամանակները փոխվել են, խելքս որն է.
էստեղ մի րոպե ընդհատում է խոսքը ու նորից շարունակում.
— Բաժանվում գնում եմ. կամրջից անցկացրու երկրի մյուս կողմ, որտեղ քո ընկեր Դեմիրել սուլթանն է, գնամ տեսնեմ էնտեղ ինչ են անում, իմ բաժինը տուր, գնամ ջոկ կյանք անեմ, երևի մի բանի հասնեմ:

— Լա՛վ, էլ էշ էշ դուրս մի տուր— ասում է հայրը.— գնա աշխարհ տես, խելքի կգաս, կկանչենք հետ կգաս, չես գա` բերման կենթարկենք, հենց մեռա, վախիլ մի, կգաս տեղս կնստես:
Էս հիմար էշ գյադեն շատ է թրև գալիս, քիչ է թրև գալիս խաղատներում հոր տված փողերը քամուն է տալիս: Բայց դե նրա համար հոգ չէր` քամու բերած, քամու տարած, կազինոներում կրվելուց հետո էլ մի լավ թրև է գալիս գինի է խմում, օրերով հարբում ու դոդ գլուխն ու մեծ քիթը տմտմբացնելով իրենից գոհ երազում: Ժամանակը լինում է ձմեռ։ Հետո գալիս է գարունը, ամառը, աշունը: Էս հիմար մարդը խաղում է ու հարբում, հարբում է ու խաղում: ՈՒ սրա վերջը մի կաղնու ծառի տակ շնթռկելն է լինում, ու էսպես օրեր են մթնում ու անց են կենում` մինչև մի օր` մի սև ագռավ նկատում է, որ էս ծալապակասը դեմք ա և ուղեղը պայծառացնելով մի սուրհանդակ է վարձում ու հայդե սրան ուղարկում Հեյդար անունով խելոք, բայց խորամանկ սուլթան-հոր մոտ, թե բա`

— Գիտեցած եղիր, Սուլթան ապրած կենա, քո մինուճար որդին ձեռից գնում է։ Արի գտի դու տիրություն արա:
— ՈՒրեմն իմ մինուճարը, ձեռից գնումա, հա՜ ...
Սար ու ձոր արձագանքում ա` հա
Սուրհանդակը հաստատում ա.
— Հա՜...
Էս որ լսում ա էս խորամանկ, բայց խելոք խանը, որի անունն արդեն ասացինք` Գեյ(կամ Հեյ)դար ու էս դարի մարդ, կանչում է իր ձիապահին ու ասում.
— Հե՜ յ, ձիավոր, էս իմ ավանակ որդուն, որին պաշտում եմ ու կյանքս էլ նրա համար կտամ, քարի տակից էլ լինի գտիր ու բեր:
Էդպես էլ լինում է. Գաթա տալով, խաբել-մափելով էս ձիապան-ձիավորը տղային բերում կանգնեցնում է հոր դիմաց: Որդին տեսնելով հորը վրա է տալիս.
— Հեր, բա եղավ... էլ չեմ ուզում քեզ տեսնեմ, ինչու՞ էս աղմկող գետի կամրջից անցկացրիր ինձ այս կողմ, ես էլ էդ մի կտոր գաթին. որ հրեն երկնքում ագռավի բերնին է, խաբվեցի, նստեցի ձիավորիդ ձին: Բա դու մարդ ես ու պիտի ասես, որդի եմ նայու՞մ, Հա՞...
Էս, որ լսում է, հայրը ՆԱՅԵԼ բառի վրա է կենտրոնանում, գլխի է ընկնում որդու ուզածը.

— Բալիկ, հարսիկ ՆԱՅԵ՞Մ քեզ , ուզում ե՞ս,-ասում է հայրը, դրա համար եմ քեզ այստեղ բերել: Կկարգեմ, կկարգվես ընտանիք կկազմես, հարսիկին կտանես, ուզածդ կանես...
— Ե՜ս...
— Բա հո ես չէ, շաշս,- տղային ոգևորվում է հայրը: Դու անուն ասա
— Դե, որ էդպես է,-ծոր է տալիս տղան,- Մեղրի պես մի բան եմ ուզում:
Խելոք հերը խառնվում է իրար , ասում է, որդու բերնով ինչ անուն դուրս է եկել, գնացեք այդ անունին մոտ հարսիկ ճարեք: Փչում են շեփորները ու լուրը տարածում երկրով մեկ: Դու մի ասի էս երկրում մի փերի Մեհրի բան է լինում: Սրան երկրի ծայրամասից գտնում բերում կանգնացնում են տղայի դիմաց: Բա`
— Առ քեզ, Մեհրի բան
— Սա է որ կա իմ ուզած սերն ու կնիկը,-ասում է հիմարը ու համբյուրում Մեհրի բանին:
Սա էլ հալումաշ է լինում համբյուրից, դուրը գալիս է, ամուսնության առաջարկն ընդունում է ու հետն էլ պատվիրում, որ իրեն սրանից հետո Մեհրիբան խանում ասեն:

Սա, որ հայրը տեսնում է` ուրախությունից սիրտին մի թիզ եղ է նստում, բայց չգիտես ինչի ճաք է տալիս ու սա տեղնուտեղը մեռնում է: Էլ Բաքու,Ապարան ու Լոնդոն, չի հաջողվում էս մարդուն փրկել: Դու մի ասի, մինչ սրա սիրտը ճաքելը , սրա երկիրն ա քսան տոկոսով փուլ եկել գլխին ու հետո է խաբար եղել: Որպեսզի Երկիրը ժառանգի էս խակ ու ԽԱՄ տղան, մահվան մասին լուրը մի վեց ամիս ժողովրդիցը թաքցնում են:
Էսպիսով էս 20% ճաք տված երկրի ղեկն անցնում է էս խակ ու համը հանած գյադի ձեռքը, որն առիթ անառիթ` նայելով հարևան երկրի լեռնոտ բաղերին, երազում է իրենը դարձնել ու երկրի հարստությունը ծծելով զենքեր է առնում, էնքան, որ հաշիվն էլ չի իմանում...
Ասում են, որ իր քոռ ու փուչ եղած կյանքի ամեն արևամուտին նայում է երկու կողմ, մեկ Մեհրիբան խանումին, մեկ էլ հարևանի լեռնային բաղի կողմերը ու անընդհատ նույն բանն է բարբաջում.

— Էս սարն իմն է, Էս ծառը իմն է…Կացինս հըրեն սըրած, գընամ բերեմ, Ծառը կըտրեմ...լեռն ինձանով անեմ:
Դե հո բոլորդ գիտեք ինչ է լինում կացինը ձեռը պահած չարի վերջը` սա դեռ հայտնի կլինի:

Էս օձից վերան զիլ խամ հրեշը էլ չի իմանում, որ այդպես իրենից առաջ ասել են իր խաշնարած պապերը, սրանց քոչվոր հայրերն ու ողջ ազգացեղը, բայց բախվել են Դավթի սրին ու Հայկի նետին ու սուս արած շարունակել են իրենց անասունները հարևանի պարգևած վայրերում արածացնել: Գոնե սրանով գոհանային...
Երկնքից մի հոտած խնձոր ընկավ էս ճահճի մեջ, էն էլ բաժին հասավ հիմարին, որ սա ուտի, հորը հիշի, Մեհրիբանի ծոցում մնա, կացինը մոռանա` մինչև տեսնենք էլ ինչ նոր օյին կբերի գլխին:

Hay Azian
No comments:
Post a Comment