Страницы

Friday, 22 March 2019

Տեսակապով ասուլիս Եվրոպայի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

Հեռակապ սփյուռքի նախարարության և Արևմտյան Եվրոպայի հայկական լրատվամիջոցների ղեկավարների հետ




Քիչ առաջ` (2019 թվականի մարտի 21-ին) ժամը 17:00-ին (Երևանի ժամանակով) Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանը Skype հեռակապով հանդիպում ունեցավ Արևմտյան Եվրոպայի (Բելգիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Իսպանյա, Վատիկան, Շվեդիա և այլն) հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանը մասնակիցներին ողջունելուց հետո անդրադարձավ սփյուռքի նախարարության վերակազմակերպմանն ու սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ձևավորմանը, գրասենյակի գործառույթներին, սփյուռքի գործերի գլխավոր հանձնակտարի գրասենյակի և սփյուռքի լրատվամիջոցների հետագա համագործակցությանը, այն ավելի ակտիվ դարձնելու հնարավորություններին:
Հենց այս համատեքստում էլ հարց հնչեցրեց «Նիդերլանդական օրագրի» խմբագիր Ա.Կնյազյանը (Hay Azian)` Ինչպիսի՞ն է լինելու սփյուռքի լրատվամիջոցներին ցույց տրվող հանձնակատարի գրասենյակի աջակցությունը և ինչպես է դա արտացոլվելու: Այս` և մասնակիցների շատ հարցերին, սպառիչ պատասխան տվեց սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանը, նշելով, որ շատ հարցեր իրավասու կլինի լուծել նոր նշանակվող հատուկ հանձնակատարը:
Որպես ամփոփում` Շնորհակալություն հայտնելով հեռակապի հնարավորության համար, Hay Azian-ը հույս հայտնեց, որ ներհամայնքային բարձրացված ու լուծում պահանջող հարցերը արժանի ուշադրության ու արձագանքի կարժանանան նոր ձևավորվելիք հանձնակատարի գրասենյակում:




Այժմ ներկայացնում ենք նախարարության «ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ» պարբերականի ներկայացրած հոդվածը.

Տեսակապով ասուլիս Եվրոպայի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ 


Մարտի21 ին սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանը տեսակապով հանդիպումունեցավ Եվրոպայի հայկականլրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը մասնակցում էին Հունգարիայի «Արմենիա» ամսագրի խմբագիր ՍոսիՍուսանինԱթենքի «Հայ կեանք» պարբերաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Աբասյանը,  Աթենքի Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնի քարտուղար, «Թեթրադիա» հունարեն հայկական ամսագրի հրատարակիչ Հովսեփ Քասեսյանը, Հունաստանի «Նոր աշխարհ» շաբաթաթերթի խմբագիր Զավեն Գրիգորյանը, «Հայաստան» մշակույթի կենտրոնի «Հայաստան» շաբաթաթերթի հիմնադիր Մինաս Հովհաննիսյանը, Լատվիայի «Հավատք» հայկական միության խորհրդի «Հավատք» ամսագրի գլխավոր խմբագիր Սպարտակ ՏերԱվետիսյանը, Կիպրոսի հայկական ռադիոժամի խոսնակ Նաիրի Մուրադյանը, Չեխիայի «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր ՀակոբԱսատրյանը և կայքի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանը, Բուլղարիայի «Երևան» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վարդանուշ Թոփաքպաշյանը, ՍԴՀԿ Հունաստանի ներկայացուցիչ Մհեր Քոսակյանը, Ֆրանսիայի «Հայկական նորություններ» լրատվական կայքի փոխխմբագիր Գրիգոր Ամիրզայանը, Ֆրանսիայի «Նոր Յառաջ» օրաթերթի գլխավոր խմբագիր Ժիրայր Չոլաքյանը, Վատիկանի ռադիոյի հայկական մասի տնօրեն Ռոբերտ Աթթարյանը, Նիդերլանդների «Նիդերլանդական օրագիր» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Աշոտ Կնյազյանը,  Բելգիայի «Լրագիր» թերթի գլխավոր խմբագիր Գևորգ Մինասյանը,  Փարիզի  «InfoArmenie» հեռուստատեսային կայքի խմբագիր Նարե Թադևոսյանը, «Ռադիո Արմենի» լրատվամիջոցի վարչության ներկայացուցիչ  Հիլդա Չոբոյանը, «Եվրոպայի հայերի համագումար»-ի նախագահ, կառույցի տեղեկատվական կայքի խմբագիր Կարո Հակոբյանը, Իսպանիայի «Լոս Արմենիոս» կայքի պատասխանատու, Կատալոնիայի «Արարատ» ասոցիացիայի փոխնախագահ Սարգիս Հակոբյանը:
Ողջունելով Եվրոպայում գործող հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ Բաբկեն Տեր Գրիգորյանը համառոտ ներկայացրեց նախարարության հետագա կարգավիճակը, անդրադարձավ Սփյուռքի գործերի հատուկ հանձնակատարի և նրա գրասենյակի ապագա գործունեությանը, կարևորեց գրասենյակի և սփյուռքի լրատվամիջոցների միջև համագործակցության շարունակականությունն և արդյունավետ աշխատանքը:
Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը նշեց,  որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով՝ սփյուռքի նախարարությունը միացման ձևով վերակազմակերպվում է՝ վարչապետի աշխատակազմում ստեղծելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ:
«Գրասենյակը հիմնականում աշխատելու է 4 ուղղությամբ՝ հայրենադարձություն և ինտեգրում, հայապահպանություն և համայնքներին աջակցություն, համահայկական օրակարգի ձևավորում և սփյուռքի ներուժի նպատակային օգտագործում Հայաստանի զարգացման գործում: Գրասենյակը համակարգելու է մյուս 12 նախարարությունների սփյուռքի հետ տարվող աշխատանքը, մշակելու ենք հայապահպանության համապարփակ ռազմավարություն:  Սփյուռքի գործերի հատուկ հանձնակատարի պաշտոնը եզակի պաշտոն է լինելու: Գրասենյակն առաջին անգամ պատմության մեջ դառնալու է կամուրջ Հայաստանի և համայնքների միջև: Այս փոփոխությունները կատարվել են հաշվի առնելով նաև սփյուռքի նախարարությոն բացթողումները, թերությունները: Փորձ է արվել ձևավորել կառավարման գործիք: Բովանդակային առումով՝ օրակարգը մենք չենք թելադրելու, այն ձևավորվելու է քննարկումների միջոցով: Պահպանելու են նախարարության դրական փորձը: Նոր ձևավորվող գրասենյակի հիմնական գործառույթը  սփյուռքի հետ աշխատանքի ռազմավարության մշակումն է, իհարկե, քննարկելով սփյուռքի ներկայացուցիչների, փորձագետների, մասնագետների հետ», – նշեց Տեր Գրիգորյանը և հավելեց, որ գրասենյակի հայեցակարգը մշակման փուլում է, և հենց հայեցակարգից էլ կբխեն կառույցի ռազմավարությունն ու օրենսդրական բարեփոխումների նախաձեռնությունները:
Լրագրողների այն մտահոգությանը, որ սփյուռքահայերի մեծամասնությունը կազմակերպված համայնքային կյանքին չի մասնակցում, ընդգրկված չի կառույցներում, Բաբկեն Տեր Գրիգորյանը պատասխանեց, որ գրասենյակը նպատակ ունի և պատրաստ է աշխատել բոլորի հետ հավասար ու հավելեց. «Սփյուռքը բազմազան և բազմաշերտ է, այն համաշխարհային ցանց է, որը բաղկացած է կազմակերպություններից և անհատներից, որոնք պետք է թիրախավորվեն և նրանց հետ աշխատենք: Սփյուռքի ներուժը ներկայացված է նաև անհատներով, որոնք պիտի լինեն մեր գործունեության տիրույթում: Սփյուռքի հետ աշխատանքում մենք կարևորում ենք արդյունավետ համագործակցությունը, բայց ոչ միջամտությունը: Հանձնակատարի գործառույթներից մեկն էլ մոտիկից ծանոթանալն է համայնքում առկա խնդիրներին ու փորձել աջակցել դրանց լուծմանը: Եվ վերջում ուզում եմ շեշտել, որ գրասենյակը կշարունակի  մնալ սփյուռքահայի տունը Հայաստանում, և կա հասցե, որը պահպանվելու է: Հույս ունեմ, որ ձեզ կտեսնենք արդեն գրասենյակում»:






No comments:

Post a Comment