The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday, 4 March 2019

Այսօր իշխան Նիկոդիմոս Ամատունու մահվան տարելիցն է



Մոսկվայում Հրատարակվող «ԺԱՄ»  համահայկական կրթամշակութային ամսագիրը  անդրադարձել է «Նիդերլանդական օրագրի» Ամատունիների մասին նախագծի Նիկոդիմոս Ամատունուն նվիրված հոդվածին: Այն մասամբ թարգմանվել է ռուսերեն և ներկայացվել ռուսախոս ընթերցողին: Այս գեղեցիկ նախձեռնության համար մեր շնորհակալությունը «ԺԱՄ» ամսագրի և ինտերնետային կայքի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանին: «ԺԱՄԻ» հիմնական նպատակը օտար միջավայրում հայկական արժեքների տարածումն է, ինչպես նաև Հայաստանի և հայկական Սփյուռքի մշակութային ու հասարակական կյանքի լուսաբանումը: Այն հրատարակվում է 2008թվականից` Մոսկվայում:

իշխան Նիկոդիմոս Ամատունի. Պետական, քաղաքական, հասարակական գործիչ, Իսկական պետական խորհրդական (IV – действительный статский советник), ցարական Ռուսաստանի 4-րդ դասի պաշտոնյա, հատուկ  հանձնարարությունների գծով հանձնակատար, զբաղեցրել է ցարական Ռուսաստանի կայսերության արդարադատության, ֆինանսների, առևտրի և արդյունաբերության նախարարությունների, Ծովային առևտրի և նավահանգստային ենթակառուցվածքները համակարգող տնօրինության, Կարմիր Խաչի միավորման գլխավոր տնօրինության  պատասխանատու պաշտոններ, եղել է  Գերագույն Խորհրդի Պետրոգրադյան հատուկ հանձնաժողովի Հասարակության բաժնի մշտական անդամ, Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո , եղել է սպիտակ գվարդիականների թիմում: Ղրիմում ընդգրկվել է բոլշևիկյան իշխանությունից դեռևս զերծ Ռուսաստանի Հարավային կառավարության կազմում:

#ZHAMmagazine | Аматуни Никодим Исаевич – государственный, политический, общественный деятель, действительный статский советник, чиновник 4-го класса по особым поручениям в царской России, занимал ответственные должности при министерстве торговли и промышленности, юстиции, финансов и пр.. После Октябрьской революции был в стане белогвардейцев, в Крыму вошел в состав Правительства Юга России.

Ավելի վաղ  «Նիդերլանդական օրագրի» Ամատունիների մասին նախագծի Նիկոդիմոս Ամատունուն նվիրված  մասը հրատարակել են հայկական ՀԵՏՔ թերթը, Եվրոպական ՕՐԵՐ ամսագիրը և Պոլսո ԺԱՄԱՆԱԿ թերթը:




Նիկոդիմ Ամատունու մասին  ամբողջական հայերեն տարբերակը կարող եք կարդալ `
https://www.nidoragir.com/2018/08/blog-post_9.html

_________________________


Ամատունիների իշխանական տոհմի մասին այս նախագծի հեղինակն է «Նիդերլանդական օրագիրը»:
Լուսանկարներն ու հոդվածաշարը հրապարակվում են առաջին անգամ: Հեղինակային իրավունքը պատկանում է՝  «Նիդերլանդական օրագրին»: Գրավոր հղումը՝ պարտադիր է:
ՈՒշադրություն
Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող այս նախագծը նպատակ ունի սփյուռքի և Հայաստանի մեր ընթերցողներին ծանոթացնել հայ ազնվական դասին, բացահայտել նրանց մասին գրված ու ավելի շատ չգրված էջերը, վեր հանել հայ ժողովրդի պատմության պայծառ էջերն ու պատմել մեր անվանի զավակների մասին: Նախագծի իրականացման համար պահանջվում է ժամանակ և միջոցներ` տեղային ու արխիվային ուսումնասիրությունների համար: Առանձին ուսումնասիրություններ ծախսատար են (օրինակ` Նիկոդիմոս Ամատունու մասին, ծնվել է Օշականում, ապրել և աշխատել է Վրաստանում, Ռուսաստանում : Նրա աճյունը գտնվում է Փարիզում` ամփոփված է ռուս նշանավոր գործիչների կողքին:

Ամատունիների իշխանական տոհմի մասին  «Նիդերլանդական օրագրի» նախագծի այլ հոդվածները

Ամատունիների շառավիղները

Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին

Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը

Իշխան Նիկոդիմոս Ամատունու կենսագրությունից (1903-1913)

Օշականի Ամատունիները և նրանց ավանդը տեղի դպրոցի ու եկեղեցու կառուցման գործում

Իշխան Նիկոդիմոս Ամատունու առնչությունը ռուսական ազգագրական թանգարանի հետ

Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը

Նիկոդիմոս Ամատունին Բենուայի հուշերում

Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից

Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված

Ե՞ՐԲ Է ՄԱՀԱՑԵԼ ՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՄԱՏՈՒՆԻՆ

Արձագանք` «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածին

Սերունդներն այլևս կհիշեն որտեղ է թաղված Կոմիտասի առաջին ուսուցիչ Սահակ Ամատունին


Թեմային առնչվող այլ նյութեր`
Պոլսո «Ժամանակ» թերթը «Նիդերլանդական օրագրի» նախագծին գործակից

Թումանյանը, Կոմիտասն ու Սահակ Ամատունին

Այսօր իշխան Նիկոդիմոս Ամատունու մահվան տարելիցն է
Հոդվածի այլ հղումներ.

ԺԱՄ (ռուս.)

No comments:

Post a Comment