Մարտի 2-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը Արնհեմ քաղաքի Հայ առաքելական եկեղեցու ծխական խորհրդի հրավերով ներկա գտնվեց Արևմտյան Եվրոպայում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Բարսամյանի հանդիսապետությամբ մատուցված պատարագին, այս մասին «Նիդերլանդական օրագրին» տեղեկացնում է Հայաստանի դեսպանության կայքը:
Պատարագի ավարտին դեսպան Բալայանը ողջունեց պատարագի մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց Խաժակ արքեպիսկոպոսին Նիդերլանդների հայ համայնքին ցուցաբերվող ուշադրության, հաճախակի այցելությունների և դեսպանության գործունեության բարձր գնահատականի համար։
Տիգրան Բալայանը կարևորեց Արնհեմում՝ Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Մաաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցիների խորհուրդների ղեկավարների ներկայությունը, ինչը խորհրդանշում է հայ ժողովրդի միասնականությունը՝ հատկապես վերջին օրերն նշվող հիշատակի օրերի համատեքստում։
Պատարագից հետո դեսպան Բալայանը մասնակցեց Արնհեմի եկեղեցական խորհրդի հիմնադրամ 20-ամյա հոբելյանին նվիրված ճաշկերույթին։
No comments:
Post a Comment