Страницы

Thursday, 28 March 2019

Գրենոբլ քաղաքի «Հայկական մշակույթի տունը» կրկին նախաձեռնել է «Արի պարի քոչարին»

Գրենոբլ քաղաքի (Ֆրանսիա) «Հայկական մշակույթի տունը» ս.թ. մայիսի 25-ին` արդեն երկրորդ անգամ կազմակերպում է համահայկական նախաձեռնություն` «Արի պարի քոչարի»:

Այն այս տարի նվիրված է մեծանուն հայ կոմպոզիտոր Կոմիտասի և ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյաններին, որոնք ընդգրկված են Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2018-19թթ. օրացույցում:

Նշյալ ֆլեշմոբին հնարավորինս ընդգրկուն մասնակցությունը կնպաստի քոչարիի` որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ներկայացուցչական ցանկում ընդգրկված ոչ նյութական մշակութային արժեքի հանրահռչակմանը:

Արի պարի քոչարի 2019 նախաձեռնության մանրամասներին կարելի է ծանոթանալ հիշյալ կայք էջերից .
«Նիդերլանդական օրագիրը» ևս այս մասին հանդես կգա պարբերաբար տեղեկատվությամբ:
Հիշեցնում ենք, որՆիդերլանդների հայ համայնքը անցյալ տարի ևս ըստ արժանվույն էր պատրաստվել «Արի պարի քոչարի» խորագրով շարժմանը: Նիդերլանդներից ֆլեշբոմին լավ էին պատրաստվել և ներկայացան Նայմեխեն քաղաքի «Միացյալ հայերը հոլանդիայում» կազմակերպության պարախումբը, Հաագա քաղաքի «Աբովյան» մշակութային միության պարախումբը, «Կարոտ» պարախումբը, Ալմելոյի հայկական կիրակնօրյա դպրոցի ու «Զարթոնք» պարային համույթը, Մաստրիխտի «Անի» համայնքի , նաև նորաստեղծ Դեն Բոսի «ՈՒրարտու» պարի խմբերը:
Գագիկ Գինոսյանի ԿԱՐԻՆ խմբի «Կարնո Քոչարին» պարի կատարումը ` Նիդերլանդներում.


No comments:

Post a Comment