The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 27 March 2019

«Ցանկանում ենք Հայրենիքում մե´րը ստեղծել». հայրենադարձ Էլլադա Ալավերդյան

ՄԱՄՈՒԼ-ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
__________________________________


«Հայերն այսօր»-ի զրուցակիցն Էլլադա Ալավերդյանն է, որն ընտանիքի հետ վերջերս է հայրենադարձվել Բելգիայից:
– Էլլադա, ի՞նչ գործունեությամբ եք Բելգիայում:
 Բելգիայում ես և ամուսինս աշխատել ենք միջազգային կազմակերպությունում: Ամուսինս վաճառքի պատասխանատու էր, ես` հաշվապահ: Միաժամանակ ստեղծել էինք հայկական կազմակերպություն, որի հիմնական գործունեությունը համայնքային ակտիվ շփումները պահպանելն էր: Սկեսուր մայրիկս, որը 30 տարվա մանկավարժական փորձ ունի, քաղաքում ստեղծել էր հայկական դպրոց, որտեղ մենք ևս ակտիվ աշխատանքներ էինք տանում: Վերջերս կազմակերպեցինք նաև Հովհաննես Դավթյանի «Stand up» շոուն:
-Ո՞ր քաղաքում եք բնակվելև ինչքանո՞վ էր ակտիվ հայկական համայնքը:
– Բնակվել ենք Բրյուսելից 5-10կմ հեռավորության վրա՝ Ֆլամանդական գոտում գտնվող Ասսե քաղաքում: Սկզբնական շրջանում հայկական ընտանիքներ շատ չկային, սակայն հետագայում հայերի թիվը շատացավ: Ներկայումս գործում է հայկական նոր կիրակնօրյա դպրոց` նոր կազմակերպիչների գլխավորությամբ:
Ի՞նչը Ձեզ վերադարձրեց Հայրենիք:
– Հայրենիք վերադարձը պայմանավորված էր մի շարք պատճառներով: Ամուսին ու ես ցանկացանք, որ մեր երեխաների մանկությունը և ապագան լինի միայն Հայաստանում: Մյուս պատճառն այն է, որ ամուսիններով ցանկանում ենք մեր Հայրենիքում մերը ստեղծել` մեկտեղելով եվրոպական կրթությունը, տարիների փորձը, ինչպես նաև կապերն ու ինֆորմացիոն բազան: Իսկ անցած գարնանը Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները մեզ համար մեծ շարժառիթ էին. թողնել ամեն ինչ և վերադառնալ Հայաստան: Գիտակցում ենք, որ այս քայլը շատ ռիսկային է, բայց եթե մոտ 100 ընտանիք մեզ նման  մտածի և վերադառնա, շատ բան կփոխվի:
-Գիտենքոր ընդամենը մի քանի օր առաջ եք հայրենադարձվելինչի՞ց սկսեցիք Ձեր առաջինքայլերը:
–  Առաջին օրերին փորձում էինք հարմարվել այն մտքին, որ արդեն Հայաստանում ենք, և սա է մեր Հայրենիքը: Հանդիպեցինք մեր ընկերներին, հարազատներին և ծանոթներին: Ներկայումս ուսումնասիրում ենք տեղի բիզնես ոլորտը, քանի որ թե՛ ամուսինս, թե՛ ես, պլանավորում ենք մեր անհատական բիզնեսները ստեղծել Հայաստանում:
-Կա՞ն ուրվագծված պլաններթե ինչ գործունեություն պետք է ծավալեք Հայաստանում:
– Բնականաբար, կան ծրագրեր, որոնք կապված են հիմնականում այն ոլորտների հետ, որոնք մեզ համար մասնագիտականն են: Կարծում եմ՝ կօգտագործենք լեզվի իմացությունն ու կապերը`եվրոպական շուկան այստեղ ընդլայնելու նպատակով:
 – Հետաքրքրիր է երեխաների արձագանքըինչպե՞ս են զգում իրենց Մայր հայրենիքում:
– Երեխաներիս բախտը բերել է այդ առումով, նրանք գրեթե ամեն տարի ամռանն այցելել են Հայաստան: Երբ խոսեցինք վերադառնալու մասին՝ շատ հուզվել էին, որ պետք է բնակվեն Հայաստանում: Նրան հիմնական խնդիրը հայերենի ոչ լավ իմացությունն է, բայց հիմա լրացնում են այդ բացը: Հուսանք, որ պետությունը կաջակցի այս հարցում: Առհասարակ, կարծում եմ, որ հայրենադարձների համար առաջնային խնդիրը սկզբնական փուլում առողջ ինտեգրումն է:
– Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանըսփյուռքահայի աչքերով
– Իմ կարծիքով, բոլոր սփյուռքահայերը ձգտում են Հայաստան վերադառնալ՝ անկախ բնակվելու վայրից և կարգավիճակից, թեկուզ երբեմն հակառակն են պնդում`կապված ինչ-ինչ խնդիրներից: Համեմատելով եվրոպական համակարգի հետ` կարող եմ ասել, որ պրոֆեսիոնալ կադրերի և կազմակերպչական վերափոխումների կարիք կա: Հուսով ենք՝ կարճ ժամանակում կտեսնեք մեր երազանքների Հայաստանը:
Սևադա Սաֆարյան


No comments:

Post a Comment