Այս օրերին արդիական է դարձել Հայաստանի օրհներգը փոխելու թեման: Այս կապակցությամբ ընթանում են ակտիվ քննարկումներ, ծավալվել է աշխույժ մտքերի փոխանակություն, իսկ մի մասն էլ գտնում է, որ հիմա դրա ժամանակը չէ և երկրի առջև այլ խնդիրներ կան ծառացած: Հիշյալ նամակը մեզ են հասցեագրել Հունաստանից: Ներկայացնում ենք ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳՐԻՆ ուղարկած Եվրոպայի Հայերի Համագումարի տեսակետը:
ՀՀ օրհներգը (հիմնը) պիտի իր մեջ արտացոլի ամբողջական ազգի ինքնության հատկանիշները, պատմական անցյալի ոգեղեն մարմնացումը, ներկայի ու ապագայի լիարժեք իմաստավորումը եւ տեսլականը:ՀՀ օրհներգը ազգային արժեքների հիմքում՝ հպարտության զգացում պիտի ներշնչի յուրաքանչյուր հայի սրտում: ՀՀ օրհներգը անհրաժեշտ է, որ լինի զերծ խմբակային կամ կուսակցական շրջանակների նեղ շահադիտական նկրտումներից: Հարգելով բացառությունները, նշենք, որ ներկա օրհներգը փառաբանողների ամենաթունդ կողմնակիցներին հետաքրքրում է, ոչ թե ընդհանուր ազգի պահանջը եւ ակնկալիքը, այլ ըստ էության ներկա օրհներգը «իրենցը» համարելը: ՀՀ օրհներգի փոփոխման հարցը անցյալում բազմիցս բարձրացվել է, սակայն ժողովրդի կարծիքի անտեսման հետեւանքով մի քանի անհատներ եւ կուսակցական շրջանակներ իրենց վաղեմի մենաշնորհյալ քաղաքականությունն են առաջ քշել, ուստի հարցը մնացել է օդում կախված եւ այդպես էլ կմնա՝ քանի դեռ ժողովրդական լայն քննարկումների արդյունքում չի ստացել վերջնական ընդունելի օրենսդրական
լուծում: Ցավոք, ովքեր ավելի շատ են խոսել ու խոսում ազգից ու ազգային շահերից, գործնականում ամենից շատն են հարվածել ու հարվածում ազգին ու ազգային միասնականությանը...
Չենք կարծում, որ օրհներգի փոփոխման հարցը հենց այսօր գերագույն եւ անհետաձգելի խնդիր է, սակայն դա չի նշանակում, որ հարցը չպիտի քննարկել եւ լուծման ուղղությամբ համապատասխան քայլեր չձեռնարկել:
Վստահ ենք, որ հարցը ընդմիշտ բոլոր ժամանակների համար կլուծվի ժողովրդի ընդգրկումով եւ որոշման եղանակով միայն: Արդյունքում կունենանք ներկա, կամ Արամ Խաչատրյանի, կամ օրհներգի մի այլ տարբերակ, որը ընդունելի կլինի բոլորի համար: Մեր կարծիքով Սփյուռքում հայկական լայն շրջանակներ, որոնք չունեն կուսակցական կամ քաղաքական որոշակի պատկանելիություններ, մեծավմասամբ հակված են հասարակական լայն քննարկման տեսակետին:
Եվրոպայի Հայերի Համագումար
7 փետրվարի 2019թ․
Ուփսալա, Շվեդիա
contact@aaeurop.com
www.aaeurop.com
Հ.Գ.- Նիդերլանդահայ կազմակերպությունները Հայաստանի օրհներգի առնչվող դեռ որևէ դիրքորոշում չեն հայտնել:

No comments:
Post a Comment