Страницы

Wednesday, 27 February 2019

Ադրբեջանը շարունակում է ոտնահարել Արցախի իրավունքները


ԲՈՂՈՔԻ ԵՐԹ ՈՒ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՀԱԱԳԱՅՈՒՄ
#Artsakh #Azerbaijan #Sumgait.



31 տարի առաջ փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվեց հայ ազգաբնակչության ջարդ ու տեղահանություն, այն տարածվեց Բաքվում, Կիրովաբադում և այլուր: Նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, արցախյան ազատագրական պայքարի տարածումը։
Ադրբեջանի նպատակը այսօր անփոփոխ է մնացել:
Այսօր` 2019թ. Փետրվարի 27-ին, չորեքշաբթի ժամը 13.00-ից տեղի ունեցավ Հանուն Արցախի Հանրապետությունում խաղաղության հաստատման նիդերլանդահայերի բողոքի երթը: 2019թ Փետրվարի 27-ին` հերթական անգամ Հոլանդահայ Համագործակցող Կազմակերպությունները (САО) քայլերթ, ապա ցույց կազմակերպեցին Հաագայում Ադրբեջանի դեսպանության դիմաց՝ հիշատակելով 31 տարի առաջ 1988 թվականի Սումգայիթի և Ադրբեջանի այլ քաղաքների անմեղ զոհերին:
Հայկական կազմակերպությունները կոչ են արել հոլանդացի քաղաքական գործիչներին ավելի ակտիվորեն ներգրավվել եւ աջակցել ԵՄ-ին `Մինսկի խմբի աշխատանքներին, նաև հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան եւ բաց ռասիզմը Հայաստանի ու հայերի դեմ:
Հոլանդահայության ցույցն սկսվեց «Խաղաղության պալատին» հարող հրապարակից ։ Քայլերթով և վանկարկումներով ցուցարարներն անցնելով Հաագայի փողոցներով հասան Ադրբեջանի դեսպանություն, որտեղ ելույթներ ունեցան Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության դեմ:
Ցույցերթի մասնակիցները կրում էին ցուցապաստառներ, որտեղ զգաստության կոչեր էին ուղղված Ադրբեջանին` դադարեցնելու Արցախի նկատմամբ զավթողական քաղաքականությունը: Հնչեցին ազգասիրական, հայրենասիրական երգեր, կապույտ, խաղաղ երկնքում էլ ավելի բարձր ծածանվեց Արցախի ու Հայաստանի դրոշները:
Ավելի ուշ Հոլանդահայ Համագործակցող Կազմակերպության (САО) պատվիրակությունը նամակ է ներկայացրել Նիդերլանդների ԱԳ նախարարությանը`ուղղված նախարար Բլոկին` ուշադրություն դարձնելու Կովկասում դեռեւս չլուծված հակամարտության հարցին ու Արցախի կարգավիճակին:
Հայկական կազմակերպությունները կոչ են անում հոլանդական քաղաքական գործիչներին այս հարցում Եվրամիության և Մինսկի խմբի շրջանակներում ավելի ակտիվ լինել , խնդրում է հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան եւ բաց ռասիզմը Հայաստանի դեմ:
«Նիդերլանդական Օրագիր»
Լուսանկարներում` կադրեր այսօրվա բողոքի միջոցառումից:




Լուսանկարում` Նիդերլանդների ԱԳՆ ներկայացուցիչը մեր պատվիրակներից ընդունել է պահանջագիրը:
Լուսանկար` Dario Cramer -ի (Նիդ.օրագիր)

No comments:

Post a Comment