The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 6 February 2019

Հունահայ կազմակերպությունների համատեղ հայտարարությունը Հայաստանի օրհներգը փոխելու վերաբերյալ

Այս օրերին արդիական է դարձել Հայաստանի օրհներգը փոխելու թեման: Այս  կապակցությամբ ընթանում են ակտիվ  քննարկումներ, ծավալվել է աշխույժ մտքերի փոխանակություն, իսկ  մի  մասն  էլ գտնում է, որ հիմա  դրա ժամանակը չէ և երկրի առջև այլ  խնդիրներ կան ծառացած: Հիշյալ նամակը մեզ են  հասցեագրել Հունաստանից: Ներկայացնում ենք հունական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը:


ՅՈՒՆԱՀԱՅ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ
Հ.Հ. ՕՐՀՆԵՐԳԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդառաջելով Հայաստանի Հանրապետութիւնում համաժողովրդական յեղափոխութեան ու նրա արդիւնքում 2018 թւականի Դեկտեմբերի 7-ի արդար ընտրութիւններով ձեւաւորւած Ազգային Ժողովի առաջին փոխնախագահ Ալէն Սիմոնեանի Հ.Հ. ազգային օրհներգի փոխելու առաջարկը քննարկման դնելուն, եւ ի պատասխան Սփիւռքի նախարարութեան պահանջին, յունահայ համայնքիներքոյ ստորագրեալ կուսակցութիւններն ու կառոյցները գտնում են, որ պէտք է զորակցել նոր օրհներգի հանրային քննարկմանը, և տուրք չտալ նրա դէմ ստեղծւող արհեստական խոչնդոտներին, որով ձգտում են անտրամաբանօրէն պաշտպանել ներկայ օրհներգը:
Մեր կարծիքով, Ազգային հիմնը պիտի բոլոր առումներով լինի հայկական, հիմնւած ազգային արժեքների վրայ եւ հպարտութիւն ներշնչի իւրաքանչիւր հայի եւ քանի որ Արամ Խաչատրեանի երաժշտութեան մէջ այդ ամբողջը առկայ է, ինչպէս բանաստեղծուհի Սիլւա Կապուտիկեանն է ասել՝ այն «գրւած է մեր ազգային, հոգեւոր երաժշտութեան մոտիւները օգտագործելով, պետականութիւնը զգալու խորը կարողութիւններով... Մենք չպէտք է մեզ զրկենք այդ հպարտութիւնից։ Պէտք է պահենք Արամ Խաչատրեանի ստեղծած հիմնը, իհարկէ, տէքստը նորից գրելով», այլապես ինչո՞վ հպարտանանք, երբ մեր ազգային օրհներգը օտարի երաժշտութիւն է թարգմանված բառերով: Հաշւի առնելով վերոնշեալը, համոզւած ենք, որ Հ.Հ. ներկայիս օրհներգը հնարաւոր է փոխել հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրեանի Խորհրդային Հայաստանի համար ստեղծած օրհներգով, իհարկէ, այն
յարմարեցնելով նոր պայմանների հետ, նկատի ունենալով այսօրւայ եւ վաղւայ պահաջը՝ խաղաղութեան կողքին աւելացնելով անկախութիւնը, ազատութիւնն ու արդարութիւնը:

Հայկական Ժողովրդային Շարժում
Սոցեալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւն
Ռամկավար ազատական կուսակցութիւն
«Հայաստան» Հասարակական Մշակութային Կենտրոն

Հ.Գ.- Նիդերլանդահայ կազմակերպությունները Հայաստանի օրհներգի առնչվող դեռ որևէ դիրքորոշում չեն հայտնել:

No comments:

Post a Comment