The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 6 February 2019

Նոր խոսքով ու ասելիքով


 Մեր հայրենակից Նիկոլայ Խաչատուրյանը (31) մոտ քսան տարի է բնակվում է Նիդերլանդներում, Բարնևելդսեում նա իր սեփական պրոֆեսիոնալ կինոստուդիան ունի: Ինչպես ինքն է խոստովանում որպես հեռուստատեսային ծրագրերի արտադրող յուրաքանչյուր օրը շրջագայության մեջ է` երկրով մեկ: Ազատ ժամերն օգտագործում է ի օգուտ սեփական Kino Media ընկերության: Ասենք սեփական մտահաղացմամբ ծրագրեր կազմել, սցենարներ գրել, ֆիլմեր մոնտաժել և այլն: Այժմ Նիկոլայը աշխատում է SBS6 հեռուստաալիքի 'Mens & Trends' սեփական ծրագրի

թողարկման վրա: Նա ամեն շաբաթ որոնողական աշխատանքների մեջ է, նոր թեմաներ է փնտրում, թարմացնում, նորացնում է հաղորդման ծրագիրը:
Նիկոլայը Նիդերլանդներում ավարտել է Film & media ակադեմիան, արտադրական պրակտիկան անց է կացրել Ավստրալիայում, հեռուստատեսային հաղորդումների համար նկարահանել է գովազդներ և մի շարք հաղորդումների ռեժիսյոր է եղել: Հաղորդումներ պատրաստելու համար աշխատել է 25 տարբեր երկրներում: Նա 500-ից ավելի դրվագների վերջնական տարբերակի խմբագիրն է եղել: Վերջին 8 տարիներին Նիկոլայը պարբերաբար ծրագրեր է պատրաստել SBS6 и RTL4 հեռուստաալիքների համար:
Այնուհանդերձ Նիկոլայ Խաչատուրյանը կենտրոնացել է MENS & TRENDS հեռուստածրագիրը կատարելագործելու վրա, նա դրա համար շատ բան է զոհել «Ես այդ որոշումը կայացրի անցյալ տարի», - ասում է Նիկոլայը.-Այդ պատճառով դադարացրեցի աշխատանքս արտադրական ընկերությունների հետ , որպեսզի ստեղծեմ կյանքի ապրելակերպի սեփական կեցության վարկածը Mens & Trends հաղորդման շրջանակներում: Այս որոշմանը դեր ունեցավ այն հանգամանքը, որ SBS6-ի ծրագրում չկար կյանքի ուղու այս ֆորմատը: Ծրագիրը հաղորդաշարի առաջին եթերաշրջանի համար կազմված է հինգ դրվագներից, նախատեսվում է մոտակա տարիներին այն թողնել անփոփոխ: Նիկոլայի սպասելիքները մեծ են: Նա ցանկանում է «Mens & Trends» հաղորդաշարը աստիճանաբար ճանաչված ու հայտնի դարձնել երկրով մեկ, որպեսզի յուրաքանչյուր անգամ այն նոր ասելիք ունենա ու նորանոր լսարաններ նվաճի: Նա դրանում չի կասկածում :
Հաջողություն ենք մաղթում մեր հայրենակցին և առաջարկում SBS6 հեռուստաալիքով փետրվարի 16-ին, ժամը 16.00-ից դիտել Men & Trends հեռուստածրագիրը:
Տեղական թերթերից մեկի հրապարակումը Նիկոլայ Գևորգ Խաչատուրյանի մասին

«Նիդերլանդական օրագիր»

https://www.facebook.com/NidOragir/posts/2172838239447568

No comments:

Post a Comment