Նուբար Ասլանյանի համերգային ցուցագովազդը և համերգասրահի դրամարկղի հասցեն |
נולד ביוון בשנת 1943, סיים את האקדמיה למוזיקה הממלכתית ע"ש קומיטס בירוואן אשר בארמניה, בכיתה של הפרופסור גרגור יגיאזריאן.
הוא עלה ארצה בשנת 1994 וכיום מתגורר עם משפחתו בחיפה ועוסק באופן בלעדי בכתיבה. יצירותיו מכסות תחומים רבים החל ממוסיקה למטרות חינוכיות לכלים שונים, דרך תזמורות קאמריות, תזמורות סימפוניות ותזמורות כלי נשיפה, ווקאל, לילדים, וכלה ביצירות סימפוניות רחבות היקף.בקונצרט מיוחד זה, נזכה לשמוע את הקונצ'רטו של נובר לטרומבון, בביצוע נגן הטרומבון הראשי של התזמורת - דניס וול.
יום ראשון | 24.2.19 | 20:00 | אודיטוריום
יום שני | 25.2.19 | 20:00 | אודיטוריום
לרכישת כרטיסים >> http://bit.ly/concert-no-
Կոմպոզիտորին մեր ընթերցողը գիտի նաև որպես Իսրայելի հայ համայնքի ակտիվ գործիչ, ով նաև պայքարում է նրա իրավունքների ու շահերի համար` դիմակայում հատկապես մեծաթիվ ադրբեջանական համայնքի սադրանքներին:
«Նիդերլանդական օրագրի» հետ համագործակցող «Իսրայելահայեր» կայք էջը
համերգին առնչվող նյութ է հրապարակել, որը սիրով ներկայացնում ենք:
Կոմպոզիտորն երջանիկ է միայն այն ժամանակ, երբ կատարվում են իր գործերը, – Նուբար Ասլանյան
Տատյանա Կլիմովիչը համերգի «հերոսների» հետ հարցազրույցից հետո, լուսանկարի հեղինակ՝ Սերգեյ Գելբարտ |
Փետրվարի 24-ին, Հայֆա քաղաքի «Աուդիտորիում» համերգային մեծ դահլիճում կայացավ Հայաստանի Հանրապետության և Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, հայֆայաբնակ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի թիվ 2, տրոմբոնի և նվագախմբի համար հեղինակած համերգի համաշխարհային պրեմիերան՝ գրված Իսրայելի մշակույթի նախարարության պատվերով:
Հայֆայի սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարում էր Ռուսաստանից հրավիրված դիրիժոր Իգոր Սուկաչյովը, մենակատար՝ Դենիս Վուլլ: Հաջորդ օրնը՝ փետրվարի 25-ին տեղի ունեցավ երկրորդ համերգը նույն դահլիճում:
Հայաստանի Հանրապետության և Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, հայֆայաբնակ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը Հայֆայի «Աուդիտորիում» համերգային դահլիճում, պրեմիերայից հետո |
Հայֆայի սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարում էր Ռուսաստանից հրավիրված դիրիժոր Իգոր Սուկաչյովը |
Հայֆայի սիմֆոնիկ նվագախումբի մենակատար Դենիս Վուլլ |
Տեղեկացնենք նաև, որ նույն կազմի համար գրված առաջին համերգի համաշխարհային պրեմիերան կայացել էր Երևանում՝ 2014թ.-ի հոկտեմբերի 31-ին, Հայաստանի ազգային ֆիլարմոնիկ նվագախմբի և նույն մենակատար Դենիս Վուլլի կատարմամբ՝ դիրիժոր Մաեստրո Էդվարդ Թոփչյանի գլխավորությամբ:
Սուրբ Երկրում միակ, ազգությամբ հայ կոմպոզիտորի աշխատանքները շատ բարձ են գնահատվում Իսրայելում ու շատերը չգիտեն, որ Իսրայելի բանակի հրեա զինվորները շատ հպարտ ու խրոխտ քայլում են հայկական քայլերգերի տակ:
No comments:
Post a Comment