Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գերմանիա կատարելիք այցը սկսվեց Քյոլն քաղաքից:
Փաշինյանը ելույթ է ունեցել Քյոլնի տեխնիկական համալսարանում, պատասխանել է բուհի դասախոսների, ուսանողների հարցերին: Փաշինյանը ոտքով շրջայց է կատարել Քյոլնում, այցելեց քաղաքի կենտրոնական տաճար, որտեղ մեծ թվով հայերի հետ, ովքեր նախապես իմանալով, հավաքվել էին շփվելու, լուսանկարվելու վարչապետի հետ։ Հենց այս տեսաերիզն էլ ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳՐԻՆ Է տրամադրել ներկայումս Գերմանիայում բնակվող և բուժման կուրս անցնող լրագրող Անի Քոչարը, որի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում նրան:
Երեկ երեկոյան Հայաստանի վարչապետին ընդունեց Քյոլնի քաղաքապետը, իսկ ավելի ուշ Փաշինյանը հանդիպում ունեցավ հայ համայնքի 600 ներկայացուցիչների հետ, որոնք այստեղ էին ժամանել Գերմանիայի տարբեր քաղաքներից: Բեռլինում այսօր նախատեսված են նաև Փաշինյանի հանդիպումները Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ։ Արդեն այսօր Բեռլինում տեղի ունեցան պաշտոնական հանդիպում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Բանակցությունների ավարտին Մերկելն ու Փաշինյանը հանդես եկան մամուլի ասուլիսով:
No comments:
Post a Comment