Страницы

Friday, 15 February 2019

Հայ ժողովրդի պատմությունը աշակերտների մատուցմամբ / Հայկական ճարտարապետությունը 6-8-րդ դարերում

Նվարդ Սարդարյանը


Նվարդ Սարդարյանը (Нвард Сардарян) պատմություն է դասավանդում Երևանի Վ. Մայակովսկու թիվ 7 հիմնական դպրոցում: Նա «Նիդերլանդական օրագրի» մշտական ու հավատարիմ բարեկամներից է, կարդում ու արձագանքում է նյութերին: Վերջերս նա շատ հավանեց Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության` տեղի հայկական դպրոցների աշակերտների մրցույթ հայտարարելու նախաձեռնությունը:
 ՈՒսուցիչն ինքը` Հայ ժողովրդի պատմությանը վերաբերվող  հանձնարարություններ է տալիս իր  սաներին, վերջիններս մեծ սիրով հանձն են առնում ու գեղեցիկ մատուցմամբ ներկայացնում:  ՈՒսուցչուհին գտնում է, որ սփյուռքում ապրող հայ երեխաներին (նաև մեծահասակներին) ևս հետաքրքիր կլինի դիտել և կարդալ  հայրենիքում ապրող իրենց հասակակիցների  կազմած ու ներկայացրած աշխատանքները: ՈՒսուցչուհին այն սիրով տրամադրեց մեզ, Մենք էլ պարբերաբար կներկայացնենք մեր պատանի  բարեկամներին (նաև մեծահասակներին):
Այս նախաձեռնությունը մի  փոքրիկ քայլ կլինի մեր  պատանի բարեկամներին` պատմությանը, ծանոթանալու և իրազեկվելու սեփական արմատներին ու ինքնությանը:



Հայկական ճարտարապետությունը 6-8-րդ դարերում

Տաթև Մանուչարյան
Կազմել և ձևավորել է Տաթև Մանուչարյանը (8-րդ դասարանում)
 Երևանի Վ. Մայակովսկու թիվ 7 հիմնական դպրոց

Հայ ազգային ճարտարապետությունը ստեղծեց եկեղեցաշինության համաշխարհային
գլուխգործոցներ: Եկեղեցաշինության վաղ շրջանի կառույցներից է Վաղարշապատի Մայր տաճար Ս. Էջմիածինը:Ս. Էջմիածինը հիմնադրվել է IV դարի սկզբին, ապա վերակառուցվել V դարի 80-ականներին: Բազիլիկ շենքի հիմքի վրա է կառուցվել Մայր տաճարի խաչաձև գմբեթակիր շինությունը:




Ավանի Ս. Կաթողիկե Ծիրանավոր եկեղեցի


Ավանի տաճարը կառուցել է Հովհան Բագարանցի հակաթոռ կաթողիկոսը՝ 590-ական թթ։   602 թվականին պարսից Խոսրով Բ Փարվեզ արքան գրավել է Ավանը և վերացրել կաթողիկոսությունը։ Տաճարի խոնարհման
ճշգրիտ թիվը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ այն նույնպես ավերվել է 1679 թ. հունիսի 4-ի երկրաշարժից։ Պահպանվել են պատերը՝ արևելյան կողմից ցածր, մյուս ճակատներում զգալի բարձրությամբ։ Տաճարի մասնակի ամրացումը կատարվել է 1940 թ., հուշարձանների պահպանության պետական կոմիտեի կողմից՝ հուշարձանը հետազոտող Նիկոլայ Տոկարսկու ղեկավարությամբ։ 1968 թ բարեկարգվել է տաճարի տարածքը, իսկ 1978 թ. պեղվել է կաթողիկոսարանի պալատական շենքը, նորոգվել Կաթողիկեի հարավային ճակատը։ Տաճարը ներկայումս կիսավեր է:

Մրենի տաճար


Մրենի տաճարը գմբեթավոր բազիլիկ տիպի հայկական եկեղեցի է Թուրքիայի տարածքում։
Գտնվում է Ախուրյանի աջափնյա գետեզրի մոտ, Բագարանից ոչ հեռու, պատմական Մրեն քաղաքի տարածքում։ Սեբեոսի վկայությամբ՝ կառուցվել է իշխան Դավիթ Սահառունու կողմից՝ 613 թ-ին, շինարարությունն ավարտվել է 639-640 թթ։ Պատկանում է գմբեթավոր բազիլիկ եկեղեցիների տիպին, լայնությունը 20 մ է, երկարությունը՝ 30 մ, աղոթասրահն ունի 19,6 մ լայնություն և 22 մ երկարություն։ Տաճարի ներքին ու արտաքին ճարտարապետությունը բնորոշ է վսեմ պարզությամբ, ծավալները՝ ակնահաճո համաչափություններով։

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

Ավանդության համաձայն, Հռիփսիմեն քրիստոնյա կույսերի հետ, խուսափելով Դիոկղետիանոս կայսեր (284-305) հալածանքներից, փախչում են Հայաստան և քրիստոնեություն քարոզում, որտեղ հայոց Տրդատ Գ Մեծ արքայի կողմից նույնպես հալածանքների են ենթարկվում և սպանվում իր հավատակից 32 կույսերի հետ միասին: Հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր հանգստարան, վրան՝ քարաշեն չորս սյուներով ամպհովանի: V դ. այն ավերել են պարսիկները, Սահակ Պարթևը կառուցել է նորը: Եկեղեցին հիմնադրվել է այդ վայրում 618թ-ին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից: Ավագ խորանի արձանագրությունում կաթողիկոսն իրեն անվանել է «Շինող սրբոյ Հռիփսիմեի»: Էջմիածնի Ս. Հռիփսիմե եկեղեցին ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ:

Սուրբ Գայանե եկեղեցի

Սուրբ Գայանե եկեղեցին գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի է  Էջմիածին քաղաքում, Հայ
Առաքելական Եկեղեցու գլխավոր սրբավայրերից մեկն է, հայկական ճարտարապետության հուշարձան։ Պլաստիկ և ավարտուն այս շինությունը զուրկ է հատուկ դեկորատիվ տարրերից։ Իր տիպով՝ գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի է, ունի դասական, պարզ ձև։ Կառուցվել է  631 թվականին, Եզր կաթողիկոսի օրոք՝ տեղում եղած մատուռի փոխարեն, Սուրբ Գայանե կույսի գերեզմանի վրա։ Ավագ սեղանի տակ գտնվում է Սուրբ Գայանեի գերեզմանը։

Զվարթնոց

Տաճարը Զվարթնոց է անվանել պատմիչ Սեբեոսը. "Այնտեղ կառուցեց մի եկեղեցի՝ երկնավոր «Զվարթնոց» անվամբ, որը նշանակում է երկնային զինվորների /զվարթունների, կամ հրեշտակների բազմություն, որոնք երևացել են սբ. Գրիգորին տեսիլքի ժամանակ։“ Զվարթնոցը կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք՝ 641-661 թթ-ին։ Ենթադրվում է, որ Զվարթնոցի տարածքում է եղել հեթանոսական Տիր աստծու մեհյանը։ Ըստ Սեբեոսի՝ 301 թ-ին այստեղ են հանդիպել Հայոց Տրդատ Գ արքան և Գրիգոր Լուսավորիչը։  Զվարթնոցը վաղմիջնադարյան ճարտարապետական հուշարձան է՝  Վաղարշապատից 3 կմ հարավ-արևելք : 1989 թ-ին  ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի
Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում:

Խաչքարը՝ որպես հայ արվեստի յուրահատուկ տեսակ


Խաչքարը պատվանդանի վրա կանգնեցված սալաձև կոթող-հուշարձան է: Այն՝ որպես ճարտարապետական զարդ, կարող է նաև ագուցվել եկեղեցու որմի մեջ: Խաչքարերը կանգնեցվել են որպես կոթողներ՝ ի նշանավորումն ռազմական հաղթանակների, պատմական կարևոր իրադարձությունների, տաճարների, եկեղեցիների, աղբյուրների, կամուրջների կառուցման և ի հիշատակ նախնիների:



No comments:

Post a Comment