Հունվարի 18-ին՝ Հրանտ Դինքի սպանության 12-րդ տարելիցի նախօրյակին, Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիան` Ուսումնասիրությունների և կրթության միջազգային ինստիտուտի հետ համագործակցաբար կազմակերպել էր հիշատակի միջոցառում, որին մասնակցում էին Հրանտ Դինքի ընկերները, ինչպեդ նաև հոլանդահայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ` այդ մասին հայտնում է Embassy of Armenia in The Netherlands/
Նիդերլանդներում ՀՀ դեսպանության կայքը:
Միջոցառմանը որպես բանախոսներ հրավիրված էին Հրանտ Դինքի ընկեր, «Ակօս» թերթի նախկին խմբագիր Արիս Նալջին և Հաագայի խաղաղության ծրագրերի համակարգող, «Հայ-թուրք-քրդական աշխատանքային խնբի» ղեկավար Թայֆուն Բալչըքը, ովքեր պատասխանեցին ներկաների բազմափիվ հարցերին:
Երեկոյի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան դիտելու Ռաքել Դինքի տեսաուղերձը:
Միջոցառմանը մասնակցեց նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Քրիստինե Ստեփանյանը:
Ռաքել Դինքի տեսաուղերձը: |
Հիշատակի երեկոյին |
No comments:
Post a Comment