The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 10 January 2019

Դեսպան Տիգրան Բալայանը նոր տարին ևս սկսել է հագեցած գրաֆիկով

4 հանդիպում մեկ օրում

Դեսպան Տիգրան Բալայանը այցելել է Հայկազյան եղբայրներին պատկանող նիդերլանդական ARMA ընկերություն
Հայկազյան եղբայրներին պատկանող ARMA ընկերության գրասենյակում


10 янв, 2019 в 1:32
Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը հունվարի 9-ի աշխատանքային հագեցված օրը հասցրեց եզրափակել` լինելով Ամստերդամում գտնվող Հայկազյան եղբայրներին պատկանող ARMA ընկերության գրասենյակում: Մեծարգո հյուրին ընդունել են Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանը, Արամ, Սիրուն և Երվանդ Հայկազյանները։ Ծավալվել է մտերմիկ և գործնական զրույց:
ARMA ընկերությունը բավական հայտնի է Նիդերլանդներում, որպես բրենդ իր գործունեությունն է ծավալել 1985 թվականից `բարձրորակ կաշվե հավաքածուների նախագծման, արտադրության եւ վաճառքի բնագավառում: Աշխարհում սփռված են
ընկերության 900-ից ավելի հագուստեղենի վաճառքի կետերը: ARMA-ն հեղինակություն է ձեռք բերել բարձրակարգ կաշվի, լամինայի եւ թավշյա արտադրատեսակների վաճառքի ոլորտում: Յուրաքանչյուր արտադրատեսակ անցնում է փորձագիտական ստուգված ճանապարհ, բծախնդրորեն ընտրվում է համապատասխան նյութից, ավանդական և նորարարական ոճերի փայլուն համադրմամբ` որակի կատարյալ բաղադրիչներով: Այդ պատճառով մեծ պահանջարկ ունեցող ARMA-ի ապրանքատեսականին ճանաչելի է, մոդայիկ է և գործնական` ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար:


.
Ինչպես ասացինք, այդ օրը դեսպանը բավական խիտ ու լարված աշխատանքային գրաֆիկ է ունեցել: Հունվարի 9-ին Նա հանդիպել է Եվրոջասթի՝ գործընկեր երկրների համագործակցության ղեկավարի`Եվրամիության դատական համագործակցության գործակալության` գործընկերների հետ հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար, Չեխիայի ազգային անդամ Լուկաշ Ստարիի (Lukáš Starý) և Լիտվայի ազգային անդամ Լայմա Չեկելիենեի (Laima Cekeliene) հետ:

 Solid Road ընկերության հիմնադիր տնօրեն Իվոն Բուշեն և Տիգրան Բալայանը:



Քիչ ավելի ուշ դեսպանը հանդիպում է ունեցել Solid Road ընկերության հիմնադիր տնօրեն Իվոն Բուշեի հետ: Դեսպանը շնորհակալություն է հայտնել նրա ղեկավարած կառույցի կողմից իրականացվող «Կանաչ ճանապարհ» ծրագրի միջոցով` հայ ընտանիքների վերադարձի և նրանց վերաինտեգրմանն աջակցելու համար։


Կեսօրից հետո Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հյուընկալվել է Նիդերլանդների արտգործնախարարության գլխավոր քարտուղար դեսպան Յոկա Բրանդին: Հայ դեսպանը բարձր է գնահատել Հաագա իր ժամանումից ի վեր արտգործնախարության տարբեր ստորաբաժումների կողմից ցուցաբերած աջակցությունը, ինչը վկայում է ՀՀ դեսպանության և Նիդերլանդների ԱԳՆ միջև հաստատված օրինակելի գործընկերային հարաբերությունները։
Տիգրան Բալայանը Յոկա Բրանդին ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումները և Նիդերլանդների խորհրդատավական աջակցությունը այդ աշխատանքներում։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Նիդերլանդների արտգործնախարարությունների միջև փոխգործակցության սերտացման, տարբեր ուղղություններով խորհրդատվությունների անցկացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերի։
«Նիդերլանդական օրագիր»

Դեսպանատան ավելի մանրամասը գործունեության մասին կանդրադառնանք
 դեսպանության ֆեյսբուքյան էջի  Հունվար ամսվա ամփոփագրում

No comments:

Post a Comment