Նույն օրը երեկոյան Գերաշնորհ Սրբազան Հայրը Մաստրիխտի Սուրբ Կարապետ Եկեղեցում դպրական 4 աստիճանների արժանացրեց եկեղեցուսպասավոր Էդգար Մկրտչյանին: Ձեռնադրությունից հետո եկեղեցուն կից
սրահում տեղի ունեցավ հյուրասիրություն: Հայ կենցաղի գեղեցիկ կերպարը ներկայացնող սիրո սեղանի շուրջ հնչեցին հայրենասիարկան և հոգևոր երգեր՝ զարդարելով ընտանեկան ջերմ մթնոլորտը։ Հաջորդ օրը՝ հունվարի 13-ին Խաժակ սրբազանի ձեռամբ մատուցվեց Սուրբ և անմահ Պատարագ, որի ընթացքին կիսասարկավագության աստիճան ստացավ Արմեն դպիր Քեթենջյանը, իսկ Օհան ուրարակիր Մանուկյանը և Արմեն
ուրարակիր Պետրոսյանը ձեռնադրվեցին սարկավագ՝ ուխտելով անմնացորդ և նվիրյալ ծառայություն մատուցել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Սբ. Պատարագի վերջում Սուրբ Կարապետ Եկեղեցու անվանակոչության
առթիվ տեղի ունեցավ մատաղօրհնության արարողություն, որից հետո տեղի ունեցավ մեծ տոնախմբություն և ճաշկերույթ: Սրահում Գերաշնորհ Սրբազան Հայրը Տերունական Աղոթքով օրհնեց Սեղանը և սեղանակիցներին: Բացման և բարի գալուստի ջերմ խոսքերով ելույթ ունեցավ ատենապետ Պրն. Լևոն Սարգիսը, այնուհետև իր խոսքով հանդես եկավ Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Տիար Արման
Սուֆլյանը: Ինչպես գիտենք՝ երեխաները տան հիմքն են՝ նրանք մեր ապագան են ,դպրոցը և մայրենի Լեզուն մեր էյությունն է։ Ուստի Եկեղեցին անում է ամեն քայլ որպեսզի սատարի մեր ապագա սերնդի վեըընթացին։ Այդ հրաշալի տոնին սրահին մեծ հմայք տվեցին աղավնու տեսքով մեր շնորհալի երեխաները։ Շաղաղված լինելով Հայաստանյան սիրով նրանք թևեր էին ստացել բեմում Եռագույնը ծածանելով իրենց երգերով և ասմունքներով։ Երեխաները բացառիկ բավականություն փոխանցեցին մեր հոգուն։ Սրահում հնչվեցին գեղեցիկ, և հասանելի ասմունքներ։ Այս տարի ամենայն Հայոց Կաթողիկոսը հրչակեց ընտանիքի տարի, Գերաշնորհ Սրբազան Հայրը անհուն և անսահման համբերությամբ քարոզեց ինչպես յուրաքանչյուր հայ ընտանիքում սեր, հոգացություն և առաքինություն պետք է ցուցաբերենք միմյանց նկատմամբ։ Այսպես է ամբողջանում հայ ընտանիքի կառուցվացքը
Բոլորս այնքան բան սովորեցինք ուղղվելու և ստեղծելու լուսավոր բարենպաստ ապագա,ապրել առատ խաղաղության մեջ։ Այսպիսի գեղեցիք քարոզով մեր հոգիները ջերմացան։
Լևոն Սարգիս
Սորբ Կարապետ Եկեցու ատենապետ
----------------------------------------------------------------------------------------------------
Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Հայ Առաքելական եկեղեցու Վատիկանի ներկայացուցիչ Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի այս այցին անդրարձել է նաև նիդերլանդական մամուլը
HOOG BEZOEK
MAASTRICHT - Khajag Barsamian , Aartsbisschop , Pauselijk legaat van West-Europa en vertegenwoordiger van de Armeens Apostolische Kerk in het Vaticaan, bracht zaterdag een bezoek aan de Sint Servaas Basiliek en het graf van Sint Servaas in Maastricht. Hij kreeg een rondleiding in het bijzijn van de nieuwe Bisschop van Roermond Harrie Smeets. Sint Servaas is geboren in Armenië.
Beeld/tekst © FOCUSS 22
Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Հայ Առաքելական եկեղեցու Վատիկանի ներկայացուցիչ Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը Մաստրիխտում այցելել է Սինտ Սերվատիուս Բազիլիկա եւ Սուրբ Սերվատիուսի գերեզման: Շրջայցը տեղի է ունեցել Լիմբուրգի նորանշանակ հոգևոր առաջնորդ արքեպիսկոպոս Roermond Harrie Smeets- ի ուղեկցությամբ: Սինտ Սերվատիուսը ծնվել է Հայաստանում:
No comments:
Post a Comment