Страницы

Wednesday, 16 January 2019

Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ


Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների միության նախագահ Ջոն Էմանուել Շիրաջյանի հրավերով հունվարի 15-19-ը ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Արայիկ Հարությունյանը կմասնակցի Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում կայանալիք միության 35-րդ համագումարին, որի ընթացքում նախատեսվում է նաև աշխարհահռչակ գիտնական Յուրի Հովհաննիսյանին հանձնել Վիկտոր Համբարձումյանի անվան
2018 թվականի մրցանակ: ԿԳ նախարարի պաշտոնակատարը կայցելի Հարավային Կալիֆոռնիայի
համալսարան և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան /UCLA/, ինչպես նաև Լոս Անջելեսի հայկական դպրոցներ, հանդիպումներ կունենա դրանց ղեկավար  կազմի, աշակերտների
 և ծնողների հետ: Արայիկ Հարությունյանն այցի  ընթացքում կհանդիպի նաև ամերիկահայ գիտնականների, կրթության ոլորտի մասնագետների և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում ակնկալվում են հետագա համագործակցության  ընդլայնմանն ուղղված մի շարք գործնական առաջարկներ և քննարկումներ:

No comments:

Post a Comment