Страницы

Thursday, 31 January 2019

Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջի օրագիր/ Հունվար

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Դեսպանատան կայքի հունվար ամսվա ոչ բոլոր նյութերն ու լուսանկարներն են տեղադրվել մեր ամփոփագրում :
 Õ†Õ«Õ¤Õ¥Ö€Õ¬Õ¡Õ¶Õ¤Õ¶Õ¥Ö€Õ« Ô¹Õ¡Õ£Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¸Ö‚Õ´ Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ« Õ€Õ¡Õ¶Ö€Õ¡ÕºÕ¥Õ¿Õ¸Ö‚Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¤Õ¥Õ½ÕºÕ¡Õ¶Õ¸Ö‚Õ©ÕµÕ¡Õ¶ Ö†Õ¥ÕµÕ½Õ¢Õ¸Ö‚Ö„ÕµÕ¡Õ¶ Õ§Õ»Õ« Ö…Ö€Õ¡Õ£Õ«Ö€

4-ը հունվար

Door de inzet van Vereniging Abovian in Den Haag, is op één van de drukste plekken in de stad, tegenover het Holland Spor Station, tussen 28 andere talen het volgende Armeense gezegde op het voetgangerspad gegraveerd: 'Water vind zijn eigen weg'.
Հաագայի Աբովյան միության ջանքերով քաղաքի ամենամարդաշատ վայրում` երկաթուղային կայարանի առջև 28 այլ լեզուների շարքում, փորագրվել է հայերեն ասացվածք ճանապարհի մասին` «Ջուրն իր ճանապարհը կգտնի»։

5-ը Հունվար
Tour Advice Armenia will represent Armenia at the Vakantiebeurs Tourism fair in Utrecht The Number of Armenia's pavilion is 9.OPE1
Ուտրեխտում հունվարի 9-13-ը կայանալիք խոշոր զբոսաշրջային ցուցահանդեսին Հայաստանը ներակայցնելու է Tour Advice Armenia ընկերությունը. Տաղավարի համարն է 9.OPE1
Հունվարի 6-ին Նիդերլանդների Ալմելո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը մասնակցեց՝ Արևմտյան Եվրոպայում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Բարսամյանի հանդիսապետությամբ Սուրբ ծննդյան կապակցությամբ մատուցված պատարագին:

Նիդերլանդների գյուղատնտեսության և այգեգործության կազմակերպության կենտրոնակայանում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և կառույցի նախագահ Մարկ Կալոն բովանդակային քննարկում ունեցան գյուղատնտեսության ոլորտում հայ-հոլանդական համագործակցությունը խորացնելու ուղիների շուրջ։


Հայաստանի դեսպանը հանդիպեց Եվրոջասթի՝ գործընկերի հետ համագործակցության ղեկավարի հետ

Հունվարի 9-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը Եվրամիության դատական համագարոծակցության գործակալության՝ գործընկերների հետ հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար, Չեխիայի ազգային անդամ Լուկաշ Ստարիի (Lukáš Starý) և Լիտվայի ազգային անդամ Լայմա Չեկելիենեի (Laima Cekeliene) հետ։

Եվրոջասթի անդամները ՀՀ դեսպանին տեղեկացրեցին գործակալության գործառույթների և աշխատանքների մասին։

Դեսպան Բալայանը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող դատաիրավական բարեփոխումների ընթացքը և կառավարության գործնական քայլերը անկախ դատական համակարգն արմատավորելու ուղղությամբ։



The Ambassador of Armenia to the Netherlands met with the Chair of the External Relations Team of The Eurojust
On January 9, Armenian Ambassador to the Netherlands Tigran Balayan met with Lukáš Starý , Chair of the External Relations Team of The European Union's Judicial Cooperation Unit, National member for Czech Republic and with Laima Cekeliene, National member for Lithuania.
The representatives of EUROJUST informed the Armenian Ambassador about the Agency's functions and activities.
Ambassador Balayan presented the process of judicial reforms in Armenia and the practical steps of the government aimed at strengthening the independent judiciary system.
During the meeting the sides exchanged views on the possible ways of establishing cooperation between the relevant authorities of Armenia and EUROJUST.

9-ը հունվարի
Solid Road ընկերության հիմնադիր և տնօրեն Իվոն Բուշեի հետ հանդիպմանը դեսպան Տիգրան Բալայանը շնորհակալություն հայտնեց` նրա ղեկավարած կառույցի կողմից իրականացվող Կանաչ ճանապարհ ծրագրի միջոցով` Հայրենիք հայ ընտանիքների վերադարձի և նրանց վերաինտեգրմանը աջակցելու համար։
At a meeting with the Solid Road founder & director Director Yvonne Boussche, Ambassador Tigran Balayan thanked her for the implementation of Greenway project, which helps Armenian families to return and reintegrate in their Homeland.


Հայաստանի դեսպանը հանդիպեց Նիդերլանդների ԱԳՆ գլխավոր քարտուղարին


Հունվարի 9-ին Հաագայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Նիդերլանդների արտգործնախարարության գլխավոր քարտուղար դեսպան Յոկա Բրանդի հետ։ 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Բալայանը բարձր գնահատեց Հաագա իր ժամանումից ի վեր արտգործնախարության տարբեր ստորաբաժումների կողմից ցուցաբերած աջակցությունը, ինչը վկայում է ՀՀ դեսպանության և Նիդերլանդների ԱԳՆ միջև հաստատված օրինակելի գործընկերային հարաբերությունների մասին։ 
Տիգրան Բալայանը Յոկա Բրանդին ներկայացրեց Հայաստանում ընթացող բարեփոխումները և հայցեց Նիդերլանդների խորհրդատավական աջակցությունը այդ աշխատանքներում։ 
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Նիդերլանդների արտգործնախարարությունների միջև փոխգործակցության սերտացման, տարբեր ուղղություններով խորհրդատվությունների անցկացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերի։

9-ը հունվարի

Դեսպան Տիգրան Բալայանը այցելել է Հայկազյան եղբայրներին պատկանող նիդերլանդական ARMA ընկերություն
Դեսպան Տիգրան Բալայանի հունվարի 9-ի ինտենսիվ աշխատանքային օրվա վերջին կետը այցելությունն էր Ամստերդանում՝ Հայկազյան եղբայրներին պատկանող ARMAընկերության գրասենյակ, ուր հանդիպում կայացավ Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանի և Արամ, Սիրուն և Երվանդ Հայկազյանների հետ։
And last point of Ambassador Tigran Balayan՛s charged agenda of January 9th was the visit to ARMA headquarters in Amsterdam, where he met with Vicken Archibishop Haykazyan and Aram, Sirun and Yervand Haykazyans.


10-ը հունվարի


Դեսպան Տիգրան Բալայանը այցելեց Դելֆտում գտնվող IKEA-ի գլխավոր գրասենյակ, ուր շրջայցից և ընկերության պատմությանը ծանոթանալուց հետո, Հայաստանի և IKEA-ի միջև համագործակցություն հաստատելու հնարավորությունները քննարկեց ընկերության միջազգային համագործակցության գծով տնօրեն Էհսան Թուրաբազի հետ։


_________________________________________________________-


Ambassador Tigran Balayan received at the Embassy the first of Pijnackernaren Helpen Armenia Foundation, which is actively assisting those in need in #Armenia's regions. We thank Pijnackernaren Helpen Armenia Foundation for its 14 years long activities.




Դեսպան Բալայանը այսօր այցելեց Ուտրեխտում ընթացող Vakantiebeurs զբոսաշրջային տոնավաճառում Հայաստանը ներկայացնող Tour Advice Armenia ընկերության տաղավար։ Շնորհակալություն հայտնելով ընկերության տնօրեն Արտակ Ավետիսյանին` նման խոշոր միջոցառմանը Հայաստանը ներկայացնելու համար, Տիգրան Բալայանն առաջարկեց դեսպանության աջակցությունը` հաջորդ տարի առավել լայն ներկայացվածություն ապահովելու նպատակով։



Ambassador Tigran Balayan received today Executive Committee of Pax Kinderhulp Organization to thanks them for decades long humanitarian activities in #Armenia. Future oriented projects were discussed.

Դեսպան Տիգրան Բալայանը այսօր ընդունել է Pax Kinderhulp բարեգործական կազմակերպության գործադիր հանձնախմբի անդամներին` շնորհակալություն հայտնելու Հայաստանում տասնամյակներ շարունակ իրականացվող ծրագրերի համար։ Հանդիպմանը քննարկվեցին ապագային միտված մի շարք ծրագրեր։



Հայաստանի դեսպանը հանդիպեց Նիդերլանդների ԱԳՆ Եվրոպական համագործակցության հարցերով գլխավոր տնօրենին

Նիդերլանդերի ԱԳՆ Եվրոպական համագործակցության հարցերով գլխավոր տնօրեն Թայս վան դեռ Պլասը և Տիգրան Բալայանը

Հունվարի 11-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Նիդերլանդերի ԱԳՆ Եվրոպական համագործակցության հարցերով գլխավոր տնօրեն Թայս վան դեռ Պլասի հետ։ 

Զրույցի ընթացքում քննարկվեցին Եվրամիության օրակարգի մի շարք հարցեր, մտքեր փոխանակվեցին ԵՄ-ում ընթացող գործընթացների և դրանց վերաբերյալ Նիդերլանդների մոտեցումների շուրջ։

Տիգրան Բալայանն ու Թայս վան դեռ Պլասը քննարկեցին Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությունը և այդ համատեքստում անդրադարձ կատարեցին գործող ձևաչափերի շրջանակներում ընթացող փոխգործակցությանը։

Դեսպան Բալայանը հոլանդացի բարձրաստիճան դիվանագետին ներկայացրեց թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններն ու դրանց արդյունքները, ձևավորվելիք կառավարություն բարեփոխումների ծրագրերը՝կարևորելով եվրոպական գործընկերի աջակցությունը դրանց իրագործման համար։

______________________





Հայաստանի արտաքին քաղաքականությունը ներկայացվեց Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիայի ուսանողներին

Հունվարի 15-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը ընդունեց Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիայի շուրջ երկու տասնյակ ուսանողների։

Ուսանողների համար կազմակերպած ընդունելությանը հաջորդեց դեսպան Բալայանի դասախոսությունը Հայաստանում տեղի ունեցած վերջին շրջանի ներքաղաքական զարգացումների, երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունների և հիմնական ուղղությունների, աշխարհաքաղաքական կենտրոնների և հարևանների հետ հարաբերությունների վերաբերյալ։

Դասախոսությունից հետո Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիայի ուսանողները բազմաթիվ հարցեր հղեցին դեսպան Բալայանին՝ հայ-նիդերլանդական հարաբերությունների, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, միջազգային և տարածաշրջանային օրակարգային հարցերի և դրանց նկատմամբ Հայաստանի մոտեցումների վերաբերյալ։



Նիդերլանդներում Հայաստանի դեսպանի հանդիպումը Եվրոպոլի գործադիր տնօրենի հետ
Հունվարի 17-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Եվրոպական միության իրավապահ գործակալության՝ Եվրոպոլի գործադիր տնօրեն Կատերին Դե Բոլի (Catherine de Bolle) հետ։ Դեսպան Բալայանը բարձր գնահատելով Եվրոպոլի՝ որպես հանցավորության դեմ պայքարը համակարգող համաեվրոպական կառույցի, արդյունավետ գործունեությունը, ներկայացրեց Հայաստանում կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ իրավապահ մարմինների գործունեությունը։ Այս համատեքստում կարևորվեց Եվրոպոլի և ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցության խորացումը։ 
Հանդիպմանը քննարվեցին ՀՀ ոստիկանության և Եվրոպոլի միջև համագործակցության հաստատման հնարավորությունները։ Նախանշվեցին նշյալ կառույցների միջև համագործակցության հաստատման ուղղությամբ իրականացվելիք համատեղ քայլերը։ 
Եվրոպոլի գործադիր տնօրենի խնդրանքով ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման նպատակով միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերի վերաբերյալ։
----------------------------------------------------


Բեռլինի Կանաչ շաբաթին մասնակցող Հայաստանի պատվիրակության անդամները հանդիպել են Նիդերլանդների գործընկերների հետ` քննարկելու կաթնամթերքի արտադրության բնագավառում համագործակցության խորացման հնարավորությունները։

------------------------------------------------------------------------
Հունվարի 18-ին՝ Հրանտ Դինքի սպանության 12-րդ տարելիցի նախօրյակին, Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիան` Ուսումնասիրությունների և կրթության միջազգային ինստիտուտի հետ համագործակցաբար կազմակերպել էր հիշատակի միջոցառում, որին մասնակցում էին Հրանտ Դինքի ընկերները, ինչպեդ նաև հոլանդահայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ:
Միջոցառմանը որպես բանախոսներ հրավիրված էին Հրանտ Դինքի ընկեր, «Ակօս» թերթի նախկին խմբագիր Արիս Նալջին և Հաագայի խաղաղության ծրագրերի համակարգող, «Հայ-թուրք-քրդական աշխատանքային խնբի» ղեկավար Թայֆուն Բալչըքը, ովքեր պատասխանեցին ներկաների բազմափիվ հարցերին:
Երեկոյի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան դիտելու Ռաքել Դինքի տեսաուղերձը:
Միջոցառմանը մասնակցեց նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Քրիստինե Ստեփանյանը։
24-ը հունվարի


«La Maison D’Armeni» հայկական նորաձևության տանը ողջունեցին Ռոտերդամի կինոփառատոնին մասնակցող հայկական պատվիրակությանը
Հունվարի 23-ին Հաագայում ՀՀ դեսպանության և «La Maison D’Armeni» նորաձևության տան նախաձեռնությամբ, Ռոտերդամի 48-րդ միջազգային կինոփառատոնիn մասնակցելու նպատակով Նիդերլանդներ ժամանած պատվիրակության անդամները` Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Harutyun Khachatryan Հարություն Խաչատրյանը և Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը «La Maison d'Armeni» սրահում հանդիպեցի հայ համայնքի և հոլանդացի արվեստագետների հետ։
Ողջունելով ներկաներին` Նիդերլանդներում ՀՀ դեսպան Tigran BalayanՏիգրան Բալայանն ասաց, որ 14 տարի առաջ առաջին անգամ Ռոտերդամում է հայտնվել Հարություն Խաչատրյանի շնորհիվ` Ռոտերդամի կինոփառատոնի և Ոսկե Ծիրանի միջև համագործակցություն հաստատելու առիթով ու այժմ շատ խորհրդանշական է Հայաստանի ներկայացուցչական մասնակցությունը կինոաշխարհի այս կարևոր միջոցառմանը, որը բացվելու է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոտաժում չներառված կադրերի ներկայացմամբ։ Դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց «La Maison d'Armeni» սրահի հիմնադիրներին միջոցառումy հյուրընկալելու և իրենց վառ գույներով ու բնորոշ ջերմությամբ այն կազմակերպելու համար։

------------------------------------------------

Ընդունելություն ի պատիվ Հայաստանի զարգացմանը օժանդակած PUM փորձագետների

Հունվարի 24-ին Հաագայում Հայաստանի դեսպանատանը տեղի ունեցավ ընդունելություն՝ ի պատիվ նիդերլանդական ավագ փորձագետների կազմակերպության՝ PUM-ի մասնագետների, ովքեր կառույցի հայաստանյան գործունեության առավել քան տաս տարիների ընթացքում օժանդակել են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը։

Ողջունելով հյուրերին դեսպան Տիգրան Բալայանը նշեց, որ Հաագա ժամանելուց առաջ իր կարևոր շփումներից մեկը PUM-ի հայաստանյան ներկայացուցիչների հետ հանդիպումն էր, որի ժամանակ տեղակացավ կազմակերպության կարևոր առաքելության և գործունեության արդյունքների մասին։ Տիգրան Բալայանը կարևորեց Հայաստանի զարգացման և լայնածավալ բարեփոխումների այս փուլում PUM-ի աջակցությունը և առավել ներգրավվածությունը՝ հույս հայտնելով, որ կազմակերպությունը կընդլայնի հայաստանյան գործունեության ոլորտները։
PUM-ի հայաստանյան ծրագրերի համակարգող Յան Դառկսենը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշեց, որ Հայաստան այցելած բոլոր փորձագետները վերադառնում են նորից այցելելու և Հայաստանի զարգացմանը իրենց նպաստը բերելու հստակ մտադրությամբ և սովորաբար մի քանի անգամ կրկին այցելում են թե աշխատանքային, թե անձնական նպատակներով։
Միջոցառմանը դեսպան Տիգրան Բալայանը զրույցներ ունեցավ տարբեր բնագավառները ներկայացնող մասնագետների հետ, ովքեր ներկայացրեցին Հայաստանում իրենց կատարած աշխատանքները և նոր ծրագրերը։
-----------------
Դեսպան Տիգրան Բալայանը այցելել է Խնձորեսկցի 96-ամյա վետերան Աշոտ Գասպարյանին, ում կյանքի պատմությունը բնորոշ է արտերկրում ապրող շատ հայերի։ Արցախա-սյունիքյան բարբառով տեղի է ունեցել ջերմ ու անկաշկանդ զրույց:


In the framework of International Film Festival Rotterdam - IFFR , Embassy hosted a reception at WORM Rotterdam for the participants of symposium on Sergei Parajanov art and legacy. Head of Sergey Parajanov museum Zaven Sargsyan presented Bero Beyer, Director of #IFFR with a Parajanov memories' collection of his participation at #IFFR in 1986.

Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի շրջանակներում WORM Rotterdam ակումբում Նիդերլադներում ՀՀ դեսպանությունը ընդունելություն էր կազմակերպել՝ Սերգեյ Փարաջանովի արվեստի և ժանագության վերաբերյալ սիմպոզիումի մասնակիցների համար։

Միջոցառման ժամանակ Փարաջանովի թանգարանի ղեկավար Զավեն Սարգսյանը Ռոտերդամի կինոփառատոնի տնօրեն Բերո Բեյերին նվիրեց 1986թ. Ռոտերդամի փառատոնին մասկացությունից հետո Փարաջանովի կազմած ալբոմի կնկօրինակը։


 Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց տեղի հայկական համայնքների և կառույցների ներկայացուցիչներին: Կողմերը քննարկեցին կրթական և մշակութային
հետաքրքրություն ներկայացնող լայն ծավալի հարցեր:



 Full floor of the Hague's Corps Diplomatique at @DutchMFA for insight session ahead of #GlobalEntreneurshipSummit 2019. #US Ambassador Ppete Hoekstra shares his vision of the event with the audience. 
#GES2019


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
Հպելով նկարներին` կարող եք այն դիտել մեծացրած, իսկ տարեթվերին` կտեղափոխվեք դեսպանատան կայք էջ, որտեղ տվյալ նյութն է:

Wednesday, 30 January 2019

Հայտնի երգչուհի և դերասանուհի Նատալիա Օրեյրոն կժամանի Հայաստան







Ապրիլի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա հանրահայտ երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոյի համերգը: Արտիստը մշտապես երազել է հանդես գալ Հայաստանում:
Օրեյրոյի հայ երկրպագու Հարութ Մարկոսյանն այն եզակիներից է, ով իրականացրել է իր երազանքը և հանդիպել Նատալիա Օրեյրոյին, անգամ նրան հայերեն սովորեցրել:
«Ամեն ինչ սկսվեց Հայաստանում: Ուրուգվայի ամենահայտնի ռադիոկայաններից մեկի աշխատակիցները որոշ ժամանակով Հայաստան էին եկել և այստեղ ռեպորտաժներ էին վարում: Ճակատագրի բերումով ծանոթացանք, և այնպես ստացվեց, որ Նատալիա Օրեյրոյի հետ խոսեցինք հենց իրենց ռադիոյի ուղիղ եթերով: Նրանք մեծ դժվարությամբ և մեծ ջանքերի գնով կարողացել էին կազմակերպել մեր վիրտուալ զրույցը: Խոսեցինք, երգեցինք ուղիղ եթերում: Այդ ամենն իրականում հեքիաթի էր նման»,-պատմում է Հարութը:
Դրանից հետո Օրեյրոյի հայ երկրպագուն շարունակում է կապ պահպանել ուրուգվայցիների և ռադիոյի հետ, պարբերաբար հանդես գալիս ռադիոյի եթերների ընթացքում: Ռադիոյի միջոցով էլ 2017-ին հայտնվում է Արգենտինայում և Ուրուգվայում: Արգենտինայում երկրպագուն այցելում է Օրեյրոյի Las Oreiro խանութը, իսկ Ուրուգվայում, որտեղ տղան արդեն բավական հայտնի է, կատարվում է անսպասելին:
«Ուրուգվայում եղել եմ բոլոր այն վայրերում, որոնք կապված են Օրեյրոյի հետ: Այցիս ամենաստացված ու գեղեցիկ անակնկալը Նատալիա Օրեյրոյի հետ հանդիպումն էր: Իսկապես անմոռանալի օր էր: Նատալիայի հետ հանդիպեցի նրա ստուդիայում: Ինձ համար անակնկալներ էր պատրաստել: Սկզբում դիմավորելիս իր երաժիշտների հետ երգեցին իմ ամենասիրելի երգը, որը միասին կատարել էինք եթերում մեր վիրտուալ զրույցի ընթացքում»,-պատմում է Հարութը:
Հայ երկրպագուն Օրեյրոյին նաև հայկական նվերներ էր տարել, հայերեն խոսել սովորեցրել, պատմել Հայաստանի մասին և ասել, որ այստեղ նրան շատ են սիրում և հույս ունեն, որ մի օր կգա մեր երկիր: Օրեյրոն էլ պատասխանել է, որ մեծ սիրով կցանկանա Հայաստան գալ: Եվ հիմա նրա ցանկությունն իրականություն է դառնում:
Հարութը կոչ է անում բոլորին հավատալ իրենց երազանքներին: Եվ ուրախությամբ սպասում է Նատալիա Օրեյրոյի առաջին երևանյան համերգին:
Նիդերլանդներում բնակվող լրագրող Մարիշա Շիկը Օրեյրոյի այցը և համերգը լուսաբանելու առիթով հատուկ կժամանի Հայաստան Հոլանդիայից։
Հիշեցնենք, որ Օրեյրոն Հայաստան է գալիս իր «Անմոռանալի շրջագայության» շրջանակներում՝ մեր երկիր բերելով երկու ժամանոց ինքնատիպ շոու: Արգետինական «Վայրի հրեշտակը» աշխարհահռչակ հեռուստասերիալի գլխավոր դերակատարուհի, ծագումով Ուռուգվայից Օրեյրոն բեմում կլինի իր երաժիշտների ու պարողների հետ:
Տոմսերի արժեքն է 5000-50 000 դրամ: Դրանք կարելի է ձեռք բերել tomsarkgh.am կայքից:
Հանդիպման տեսագրությունը՝ հետևյալ հղումով

Դեսպան Բալայանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկեց մշակութային և կրթական հարցեր



Հաագա, 29-ը Հունվարի: Աշխատանքային օրվա ավարտին  Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց տեղի հայկական համայնքների և կառույցների ներկայացուցիչներին: Կողմերը քննարկեցին կրթական և մշակութային
հետաքրքրություն ներկայացնող լայն ծավալի հարցեր:

Դեսպան Տիգրան Բալայանը մանրամասը ներկայացրեց  2019թ. Հայաստանում կազմակերպվող  մշակութային ամենասպասված միջոցառումների թեմատիկան,  Հայաստան-սփյուռք կապը նոր հիմքերի վրա դնելու խնդիրները, կրթական ծրագրերին առնչվող հարցերը: Այս տարի նշվելու են Ամենայն Հայոց բանաստեղծի` Հովհաննես Թումանյանի և Մեծն Կոմիտասի  150-ամյակները; ՅՈՒՆԵՍԿՕ-ն նրանց ներառել է հռչակավոր մարդկանց 2018-2019 թթ. օրացույցում:  Դեսպանության հետ համատեղ հայ համայնքները աշխատանքներ են տանելու Նիդերլանդների արվեստասեր հասարակայնությանը ներկայացնելու մեր մեծերին: Նիդերլանդական քաղաքներում ներկայացվելու են Կոմիտասին նվիրված միջոցառումներ, համերգներ, հոլանդերենով թարգմանվելու է և տեղի մի հրատարակչության միջոցներով հրապարակվելու են Թումանյանի հեքիաթները:

Հոգևոր , մշակութային կապերի ու շփումների համար մեծ ուշադրություն է դարձվելու Հայաստանի ճանաչելությանը նպաստող այլ գործոններ` մասնավորապես հայ հնագույն պատմական քարտեզների ցուցադրությունները տարբեր մշակութային օջախներում` դպրոցներում, գրադարաններում, կինոթատրոններում և այլուր, մշակութային ինքնագործ խմբերի ելույթները` տարբեր փառատոններում: Այս ու  կրթական բնագավառի իրենց դրական փորձի փոխանակման ու նոր նախաձեռնության մասին իրենց դիտարկումներով հանդես եկան Հաագայի «Աբովյան» մշակութային միության, Ամստերդամի «Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի, Դեն Բոսի, Ալմելոյի և Նայմեխենի կիրակնօրյա դպրոցների ներկայացուցիչները:

Հոլանդահայ կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչները որոշեցին «Նիդերլանդական օրագրի», դեսպանության կայք էջի, էլեկտրոնային նամակագրությամբ ու այլ  միջոցներով միմյանց տեղյակ  պահեն իրենց  գործունեության ու համայնքներում կազմակերպվող միջոցառումներին: Հայկական համայնքները այս տարի ևս հետամուտ են լինելու  Հայոց Ցեղասպանության տարելիցի պատշաճ անցկացմանն ու ցեղասպանության ժխտման կանխարգելմանը: Դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվող Լավագույն աշակերտ մրցույթը ավելի արդյունավետ անցկացնելու համար` մասնակիցները որոշեցին այն հետաձգել, իսկ մինչ այդ  հավաքվել Ամստերդամի «Գրիգոր Նարեկացի» դպրոցում` քննարկելու   մրցույթի արդյունավետ անցկացման պայմանները:

Երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հանդիպման ընթացքում հնչեցին շատ հարցեր ու տրվեցին դրանց պատասխանները:
Վերջում` դեսպան  Տիգրան Բալայանը հավաստեց, որ պատրաստ է ամեն բան անել հայ-հոլանդական կապերն  ամրապնդելու, մեր երկու ժողովուրդների բարեկամությունը խրախուսելու ջանքերում : Գաղտնիք չէ, որ  այդ  կապերը տարեցտարի ընդլայնվում ու զարգանում են: Ամրապնդվում է մեր երկու ժողովուրդների հոգևոր ու մշակութային կապերը: Ի դեպ հենց այս օրերին Ռոտերդամի կինոփառատոնում Փարաջանովի ֆիլմերի ցուցադրությունն է: Միջազգային այս հեղինակավոր կինոփառատոնի շրջանակներում WORM Rotterdam ակումբում  Սերգեյ Փարաջանովի արվեստի և ժանագության վերաբերյալ  Նիդերլադներում ՀՀ դեսպանությունը ընդունելություն էր կազմակերպել  նաև սիմպոզիումի մասնակիցների համար:
Հրաժեշտ տալուց առաջ  հանդիպման մասնակիցները հաջողություններ մաղթեցին միմյանց և լուսանկարվեցին:

«Նիդերլանդական օրագիր»







Tuesday, 22 January 2019

Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից


Հունվարի 22-ին վարդապետ Սահակ Ամատունու ծննդյան տարեդարձն է





«Նիդերլանդական օրագրի» բացառիկ նախագծի շրջանակներում շարունակում ենք պատմել ամատունիների մասին

 Նախորդ հոդվածները`
Ամատունիների շառավիղները
https://www.nidoragir.com/2018/12/blog-post_49.html

Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին
https://www.nidoragir.com/2018/08/blog-post_9.html


Սահակ Ամատունի
Համառոտ կենսագրություն

Գիտնական-բանասեր, ձայնագրագետ, շարականագետ, մանկավարժ և բառարանագիր, Էջմիածնի միաբանության անդամ Սահակ վարդապետ Ամատունին իր կենդանության ժամանակ բավական հայտնի անձնավորություն էր և վայելում էր ժամանակի հայ գիտական ու գրական աշխարհի համակրանքը: Այն խամրեց նրա մահվանից անմիջապես հետո, որն համընկավ  Հայաստանում հաստատված բոլշևիկյան իշխանությանը: Հետին պլան մղվեց Հայ  Եկեղեցին ու նրա դարավոր անխախտ  դերը: Նա Կոմիտաս վարդապետի առաջին ուսուցիչներից էր, առաջիններից մեկը բառարանագիտության և  հայ ազգային շարականագիտության ասպարեզում: Շրջապատը նրան ճանաչել է որպես վերին աստիճանի համեստ ու կոռեկտ,խոնարհ , մարդամոտ ու մարդասեր, հայրենիքն ու նրա եզերքները սիրող անհատականության: Նա ճանաչել է ու լավ փոխհարաբերություններ է ունեցել իր ժամանակի գրական կյանքի  գրեթե բոլոր անվանի մշակներին` Թումանյան, Աղայան, Վրթանես Փափազյանը, Կարապետ Կոստանյանը, Նիկողայոս Ադոնց, Երվանդ Լալայան, ակնառու գրողներ, լեզվաբաններ Մանուկ Աբեղյան, Հրաչյա Աճառյան, Ստեփան Մալխասյան,  էլի շատերը:  Թեև նա գրական զգալի ժառանգություն է թողել, այնուհանդերձ նրա մահվանից հետո, որը համընկավ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատմանը՝ ստվերվեց Հայ Առաքելական Եկեղեցին, դուրս թողնելով հասարակական քաղաքական կյանքից, դրա հետ  մոռացության մատնվեցին նաև Սահակ վարդապետ Ամատունու գրական ժառանգությունը: Բնական է, որ նոր սոցիալիզմի կառուցման շրջանում նրա թողած գործերն ու ձեռագրերը մոռացության շղարշով պիտի պատվեին: Հետագայում շատ քիչ մասնագետներ խորհրդային ամենաբարենպաստ ժամանակներում, լավագույն դեպքում պետք է արձանագրեին նրա արխիվային հարուստ նյութերը, որոնք պահված  են Մատենադարնի (թղթ.39,40) և մյուս արխիվներում: Այսօր անարգված` վանդալի է ենթարկված նրա գերեզմանը, որի տեղը գրեթե մոռացության է մատնված: Ջարդված է նրա գերեզմանի միջուկը, որտեղ նշված է եղել նրա ծննդյան ու մահվան տարեթվերը:

Մեր ձեռքի տակ են  բանասերներ՝ Սանդրո Բեհբուդյանի 1970թ. «Էջմիածին» և Ա.Հ. Ադամյանի  «Լրաբեր Հասարակական Գիտությունների» հանդեսներում վարդապետ Սահակ Ամատունու մասին հոդվածները:

Սանդրո Բեհբուդյան «Էջմիածին» հանդեսում (1970 ԻԵ (Դ). 31-35էջ) հետևյալն է գրել.

« Սահակ վարդապետ Ամատունին հայ բանասիրության մեջ ունի իր առանձին տեղն ու դիրքը: Նա բազմակողմանիորեն զարգացած անձնավորություն էր, ճանաչված ոչ միայն որպես եկեղեցական, այլև որպես ձայնագրագետ, շարականագետ, մանկավարժ և բարբառային բառերի բառարանագիր: Թեև Սահակ Վարդապետ Ամատունին հայ մշակույթին տվել է մնայուն աշխատություններ, բայց մինչև օրս նրա կյանքն ու գործունեությունը ուսումնասիրված չէ, նրա մասին չի գրվել ոչ մի հոդված, կամ ուսումնասիրություն, որը նշեր նրա տեղը հայ մշակույթի երախտավորների շարքում»:

Իրոք, մինչ օրս լուրջ անդրադարձ չի արվել Սահակ Ամատունու կյանքին ու գործունեությանը:  Լինելով լրագրող ինձ իրավունք չեմ վերապահում մասնագիտական լուրջ եզրահանգումներ կատարել՝ թողնելով այն պրոֆեսիոնալ մասնագետներին, այնուամենայնիվ սա մի փորձ է «Նիդերլանդական Օրագրի» գովելի նախագծի շրջանակներում հանրությանը նոր  լույսով ներկայացնել նրան քիչ ծանոթ Սահակ վարդապետ Ամատունու մասին:

Շատ բան հավելել ենք սեփական  հետազոտություններից հետո, բայց, կրկնում  եմ՝ Սահակ Ամատունու գործերի ուսումնասիրմանը՝ ընդգրկուն, նեղ մասնագիտական մոտեցում է պահանջում, և հուսով ենք, որ արդեն ազատ խոսքի արտահայտման նպաստավոր մեր ժամանակներում կլինեն նրա կյանքն ու գործը հետազոտող արժանի  մասնագետներ:

Սահակ Ամատունին սարկավարգ եղած ժամանակ (հրապարակվում է առաջին անգամ)


Սահակ Ամատունին ծնվել է 1856 թ, հունվարի 22-ին Օշական գյուղում : Սկզբնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, հորեղբոր՝ Եսայի ավագ քահանա Ամատունու դասավանդած ծխական դպրոցում: Վերջինս տեսնելով տղայի ցուցաբերած արտակարգ ու բացառիկ ընդունակությունները նրան տեղափոխում է Էջմիածին: Սահակ Ամատունին՝ դրսևորելով երաժշտական ընդունակություններ, իրեն գերազանց է դրսևորում նաև Էջմիածնի ժառանգավորաց ղպրոցում, ապա միանգամից հաջողությամբ դասավանդում է նորաբաց Գևորգյան ճեմարանում` լինելով այս հաստատության հիմնադիր դասախոսներից:
1870 թվականի սեպտեմբերի 6-ին իշխանական տոհմից սերող Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցը նրան ձեռնադրում է կիսասարկավագ, իսկ 1876 թվականին՝ սարկավագ:
Սահակ Ամատունին հայտնի էր ձայնագրագետ-սարկավագ անունով : Այդ տարիներին, ստույգ՝ 1871 թվականին Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի հրահանգով Կ.Պոլսից Մայր Աթոռ է հրավիրում երաժշտագետ Նիկողայոս Թաշճյանը: Նա ձայնագրության գիտակ էր ու հրաշալի մասնագետ, նաև փայլուն մանկավարժ ու երգահան, շատ տարիներ համագործակցել է հանրահայտ Տիգրան Չուխաջյանի հետ: Թաշճյանի առաքելությունն էր ձայնագրել ու տպագրել ս. պատարագը, շարականները և ժամագիրքը, նաև սաներին վարժեցներ այդ գործում:
Այդ նպատակով Նիկողոս Թաշճյանն իր շուրջն է հավաքում ժառանգավորաց դպրոցի 25 ընդունակ աշակերտների ու նրանց սովորեցնում հայկական ձայնագրությունն ու նրա առանձնահատկությունները: 25 աշակերտների մեջ առավել աչքի են ընկնում Մակար Եկմալյանն ու Սահակ Ամատունին:
Վերջիններս իրենց հերթին օժանդակում են Թաշճյանին՝ 1874 թվականին հրատարակել «Դասագիրք եկեղեցական ձայնագրության» ձեռնարկը, ապա իր գլուխգործոցը՝ 1000-ից ավելի մեծադիր էջերով կազմված «Ձայնագրյալ երգեցողություն Ս. Պատարագի և ձայնագրյալ շարականը» ձեռնարկը:
1874 թվականին Նիկողայոս Թաշճյանի մի երաշխավորությամբ Սահակ Ամատունին նշանակվում է նորաբաց Գևորգյան ճեմարանում՝ որպես հայկական ձայնագրության ուսուցիչ:
Երբ Նիկողայոս Թաշճյանը վերադառնում է Կ.Պոլիս` նրա վարած պատասխանատու գործն իր ուսերին է վերցնում Սահակ սարկավագ Ամատունին: Նա գործի մեջ այնքան է հմտանում, որ անգամ մատնանշում է իր ուսուցչի մասնագիտական դիրքորոշումներում որոշ սխալ մոտեցումները և անգամ քննադատում է նրան: Ամատունին մեծ նվիրումով է զբաղվում շարականների ուսումնասիրմամբ ու մշակմամբ, ճշգրիտ արտաբերմամբ, երգերի ու եղանակների գրառմամբ:
1875թ.նոյեմբերի 1-ին Սահակ Ամատունին դիմել է Գևորգ Դ կաթողիկոսին կուսակրոն քահանա ձեռնադրվելու համար:
1883 թվականի մարտի 28-ին նշանակվել է տպարանական խորհրդի անդամ:
1885-86թթ Սահակ Ամատունու դասարանում է սովորել մեծն ու անմահ Կոմիտասը: Թեև դրանից հետո էլ Ամատունին տարբեր առարկաներ է դասավանդել և հետագայում հրաշալի կապ է ունեցել Կոմիտասի հետ:
1887 թվականի հունիսի 14-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Մակար Ա Թեղուտցի կաթողիկոսի կոնդակով սուրբ Գայանե վանքում Թադեոս արքեպիսկոպոսի ձեռքով Սահակ Ամատունին ձեռնադրվում է կուսակրոն քահանա (աբեղա), դառնում միաբանության անդամ։ Սահակ Ամատունին սուրբ Գայանե վանքում վարել է մի շարք պաշտոններ.
1888 թվականի դեկտեմբերի 20-ին՝ Էջմիածնի մատենադարանապետի օգնական:
1891 թվականի նոյեմբերի 30-ին սինոդի որոշմամբ՝ դիվանատան կառավարիչ և մատենադարանապետ:
Այդ ընթացքում նա սկսում է ուսումնասիրել այնտեղ պահվող ձեոագրերը, ցուցակագրել ու կարգի բերել դրանք: Ի վերջո բոլոր ձեռագրերն ու տպագիր գործերը նորից համարակալվում են երեք հաստափոր հատորներում և խնամքով դասավորվում գրադարակներում (Կազմվում է նաև Սևանի վանքի ձեռագրերի ցուցակը)։
Սևանի վանքի ձեռագրացուցակը կազմելու աշխատանքը բարձր է գնահատել Խրիմյան Հայրիկը, որը 1894 թ. հոկտեմբերի 6-ի կոնդակով Հոգեշնորհ Սահակ Վարդապետ Ամատունուն իր գոհությունն ու շնորհակալությունն է հայտնում՝ շնորհելով նրան «ականակուռ լանջախաչը»:
1894 — 1906 թ.թ «Արարատում» պարբերաբար լույս են տեսնում Սահակ Ամատունու մի շարք հայագիտական հետազոտություններ հայկական ձայնագրության և շարականների մասին:
1897թ. կազմակերպվեց «Արարատ» ամսագրի խմբագրական ժողովը («Մշակ», №5, 14 հունվարի, 1897): «Ժողովի անդամներ նշանակված են Սուքիաս արք.՝ նախագահ, Նահապետ վարդապետ՝ Վեհափառ կաթողիկոսի դիւանի կողմից:Սահակ վարդապետ Ամատունի՝ իբրև մատենադարանապետ…»:
1899 թ. հուլիսի 4-ի հայրապետական կոնդակով Խրիմյան կաթողիկոսը նրան նշանակում է Շողակաթ վանքի վանահայր: միառժամանակ Սահակ Ամատունին՝ Գևորգյան ճեմարանում դասավանդել է «հայկական ձայնագրություն», «քրիստոնեական վարդապետություն Հայաստանյաց եկեղեցվո» առարկաները:
1906թ. Սահակ վրդ. Ամատունին «Լումա» հանդեսում (№ 5-6, 1906, էջ 166) «Գավառաբառերի ընդարձակ բառարան կազմելու մասին» վերնագրով հոդվածում հայտնում է իր նպատակի իրագործման մասին` թեև շատ ավելի վաղ նա արդեն իրագործում էր իր մտահաղացումը:
1906 թ. Սահակ Ամատունին վերստին նշանակվում է մատենադարանապետ:
1908թ. Էջմիածնի հոգևոր խորհրդի անդամ է։ Սահակ Ամատունին կրկին շարունակում է դասավանդել Գևորգյան ճեմարանում։ Այս ամբողջ տարիներին Ամատունին անդադրում զբաղվում է բանասիրությամբ, հայկական շարականների ուսումնասիրությամբ և բառարանագիտությամբ։
Առանձին գրքերով հրատարակվում են Սահակ Ամատունու մի քանի գրքերը.
1909թ. Սահակ վարդապետ Ամատունին նշանակվել է Ս.Սինոդի անդամ: Գործուն մասնակցություն է ցուցաբերել հայոց եկեղեցու վարչակազմակերպչական ու ֆինանսատնտեսական աշխատանքներին:
1910թ. եղել է Մայր Տաճարի վերանորոգության հանձնաժողովի անդամ:
1911 թ. լույս է տեսնում Ամատունու կազմած «Հին և նոր պարականոն ու անվավեր շարականներ» արժեքավոր աշխատությունը:
1912թ. Հրատարակվում է Ս.Ամատունու «Հայոց բառ ու բան» բառարանը, որը պարունակում է Արարատյան և այլ բարբառների 14 հազար բառ ու դարձվածք:
1913թ. «Ի վերա լերանց խնկաբերանց» (Երգ երգոց Բ. 17) / 48 էջ. բանաստեղծությունների ժողովածուն, որոնք կարելի է երգել գրքում մատնանշված երգերի եղանակներով:
1917թ. Էջմիածնում լույս է տեսել «Ժամակարգութեան մեկնութւն իմաստասիրի Սիւնեաց եպիսկոպոսի» գիրքը՝ 87 էջ :
Շատ ձեռագրեր` որոնց թվում Օշականի դպրոցի ու եկեղեցու պատմության մասին, «Հայոց եկեղեցու ժամակարգության պատմություն» ձեռնարկը և շատ էլի ուրիշ աշխատություններ, որի ավարտին հասցնելը Ամատունու երազանքն էր, մնում է անկատար: «Այս մեծ գործին, ես ձեռնամուխ եմ եղել իմ աբեղայության օրերից և ինձ հալումաշ է արել բազում ձեռագրերի ուսումնասիրությունը»՝ 1917թ.իր մի նամակում ափսոսանքով գրել է նա:
Սահակ Ամատունու մահվան վերաբերյալ երեք թվական է շրջանառվում՝ 1917,  1919 և 1920 թթ.: Մենք ավելի շատ հակված ենք նրան, որ Սահակ Ամատունին մահացել է 1919թ դեկտեմբերի, կամ էլ 1920թ. հունվարի 28-ին (բացատրությունը` քիչ ներքևում): Իր կտակի համաձայն հուղարկավորվել է Աշտարակի շրջանի Օշական գյուղում: 
Այս տարակարծությունը չէր լինի, եթե հայրենի Օշականում գտնվող նրա գերեզմանը, որտեղ հստակ նշված է եղել նրա ծննդյան և մահվան տարեթվերը, վանդալները ջարդած չլինեին:



Հ.Գ.-Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանաքարը վերականգնված` Նիդ.օրագրի ջանքերով 2021թ. հուլիսին:
Սերունդներն այլևս կհիշեն որտեղ է թաղված Կոմիտասի առաջին ուսուցիչ Սահակ Ամատունին
https://www.nidoragir.com/2021/07/blog-post_30.html



Սահակ Ամատունու գրական ժառանգությունը

1920 թ. Սահակ վարդապետի մահից հետո Էջմիածնի Մատենադարանում ստեղծվում է նրա արխիվային ֆոնդը։  Չգիտենք, այժմ այնտեղ կա՞ն նրա ձեռագրերից, թե ոչ: Այժմ Ամատունու հիմնական արխիվը պահվում է Մաշտոցի անվան Մատենադարանում: Այնտեղ են հեղինակի անտիպ (և տպագրված) բավական մեծ ծավալի աշխատությունների ձեռագրերը.
Պահպանվում են բանաստեղծությունների և պաշտոնական գրությունների մատյանը, ծոցատետրը, «Ի գրոց Սահակ վարդապետ Ամատունւոյ» ժողովածուն, անձնական թղթերը, «Վարդգէս մանուկ, Շրէշ բլուր և Աղթամար բերդ» ուսումնասիրությունը, առածների ժողովածուներ, բանահյուսության , ժամակարգության, հայոց շարականների վերաբերյալ մեծաքանակ նյութեր, հարյուրավոր էջ ձեռագիր անավարտ աշխատություններ՝ երաժշտական խազերի, շարականների մասին բազմապիսի նյութեր, նամակներ, լուսանկարներ:
«Մնացորդ ի ժամագրոց Մովսէսի Քերթողահօր Սիւնեաց եպիսկոպոսի», «Յաղագս կարգաց եկեղեցւոյ Յոհաննու Իմաստասիրի»,«Մեկնութիւն ժամագրոց Մեծին Ստեփաննոսի Սիւնեաց եպիսկոպոսի», «Յաղագը հիմնարկութեան եկեղեցւոյ Մեծին Ստեփաննոսի Սիւնեաց եպիսկոպոսի», «Հայոց գիւղերի և քաղաքների անուններ այբբենական կարգով», «Պատմութիւն Վաչականա և Անահտայ»,«Բաղդատութիւն Եղիշեի ձեռագրաց»,«Ձեռագիր պատմութիւն Մաթէոսի Ուռհայերոյ»,«Ուղևորութիւն տ. տ. Մկրտիչ վեհ. կաթողիկոսի ամենայն հայոց Երուսաղկմից- Էջմիածին» գրքի Ս. Ամատունու գրած առաջաբանը և այլն։
Շատ ձեռագրեր` այդ թվում Օշականի դպրոցի ու եկեղեցու պատմության վերաբերյալ նյութերը, Ամատունին ցավոք չի հասցրել  ավարտին հասցնել:
 Այն մեծ հաշվով առնչվել է հենց իր ազգակիցներին` Ամատունիներին, ու վերաբերել է անցյալին ու իր ժամանակներին:
Նույն արխիվում են պահվում Ս. Ամատունու հեղինակած քարոզները, «Հոգևոր երգք», «Զայնագրեալ երգարան» աշխատությունները, «Հայոց բառ ու բան» բառարանի լրացված ու վերամշակված տարբերակը, «Շարականք Գրիգոր կաթողիկոսի Անաւարղեցւոյ», «Հին շարականներ»՝ շարականների մասին մի շարք նյութեր, «Շարական և ութ ձայնից կանոններ», «երգի նշանակութեան և երաժշտութեան վերայ տեղեկութիւն և ութն ձայներ» այլ հետազոտություններ, դիտողություններ, երաժշտական խաղերի ու շարականների վերաբերյալ նյութեր։

Ս. Ամատունու կյանքն ու գործունեությունը քննողի համար արժեքավոր փաստաթղթեր են անվանի հայագետի արխիվում պահվող իր իսկ վկայականները, պաշտոնավարության հրամանները, պարգևատրման այլևայլ գրությունները, բազմաթիվ դիմումները և այլն։ Նկարագրվող արխիվում զգալի թիվ են կազմում և հայագիտության համար այսօր էլ արժեքավոր են Ս. Ամատունու նամակները հասցեագրված Հ. Հովհաննիսյանին, Ն. Ադոնցին,Մ. Օրմանյանին, Կ. Կոստանյանին, Վ. Փափազյանին, Գ. Խալաթ յանին, Ն. Ակինյանին, Խրիմյան Հայրիկին, Տիրայր վարդապետին, Գ. Հովսեփյանին, Ս. Մանդինյանին, Մեյեին, Գր.Աղափերյանին, Ս. Պարզյանին, Հ. Արշարունուն և այլոց։ Նույն արխիվում պահվում են նաև ուրիշ հեղինակների զանազան հետազոտությունների ձեռագիր օրինակները։  Ամատունու արխիվում նյութեր կան ժամանակի խմբագրությունների, միաբանությունների, զանագան գիտական հաստատությունների, Գևորգյան ճեմարանի, վանքերի, եկեղեցիների և այլ հաստատությունների հետ ունեցած տարբեր հարցերին առնչվող նյութեր ու հոդվածներ:
____________________
Ադամյան, Ա. Հ. (1973) Սահակ Ամատունու արխիվը. Լրաբեր Հասարակական Գիտությունների, 2 . p. 105. 

Սահակ Ամատունին Կոմիտասի առաջին ուսուցիչներից մեկը

1919 թվականին լրանում է մեծն ու անմահ Կոմիտասի և ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը: Քչերը գիտեն, որ տարին հոբելյանական է: Հունվարի 22-ին լրանում է հմուտ մանկավարժի ու բանասերի ծննդյան 163-րդ ամյակը: Երկու մեծերի հետ էլ  անմիջական ջերմ հարաբերություններ է ունեցել Սահակ Ամատունին: Եթե Թումանյանի հետ հայտնի է նրանց անկեղծ ու ջերմ շնչով գրված նամակները, գրական հարցերի շուրջ քննարկումները, ապա Կոմիտասին անձամբ է դասավանդել Սահակ Ամատունին: Ապագա մեծ երգահանը 1885-86թթ նստել է Սահակ Ամատունու դասարանում:    Կոմիտասի հետագա ծավալած գործունեությունը դա Սահակ Վարդապետի անմիջական աշխատանքի շարունակությունն է եղել:
 Պատանի Սողոմոնն անգամ կենցաղավարության ու վարքի շատ հարցերում է ընդօրինակել իր ուսուցչին: Ահավասիկ՝  մանկավարժ, բանասեր Շահան-Սիմոնի հիշողությունները՝ 1954թ «Էջմիածին» հանդեսում Կոմիտաս վարդապետի ծննդյան 85-ամյակի առթիվ գրված  հուշերում: Նա պատիվ է ունեցել սովորել  Կոմիտասի հետ, որպես ականատես ու ժամանակակից անդրադարձել է  Սահակ վարդապետի ու Կոմիտասի փոխհարաբերություններին.



«Ճեմարանի 2-րդ դասարանում մեր երգեցողության ուսուցիչը Սահակ սարկավագ Ամատունին էր,- գրել է Շահան-Սիմոնը:-Սա էլ Օշական գյուղից էր, և Նիկողայոս Թաշճյանին աշակերտել էր` լինելով Մակար Եկմալյանի դասակիցը:

Ամատունին հմուտ էր հայկական ձայնագրության, եկեղեցական շարականների Պոլսի եղանակներին, բայց ինքը մեզ դաս տալիս, գերադասում էր Էջմիածնի հին եղանակները, այդտեղից էլ իրեն դասանյութ էր ընտրում: Նրա սովորեցրած երգերը մեծ մասամբ գրաբար էին և կամ միջնադարյան-աշուղական հայերենով: Սահակ Սարկավագի ձայնը մեղմ էր և դուրեկան,խոսակցությունը ցածր ու համեստ: Սողոմոնը նրա բոլոր ձևերը ընդօրինակում էր, սովորեցրած երգերը` անգիր անում: Դրանք էին. «Երկինք զուարթ ակնարկէր», «Ես յարկս պերճ», «Ահա աշնան արաւոտ», «Ի կանխագէտ տեսչութենէդ»,  «Է՛յ, իմ վարդիկ» և այլն, կամ Գամառ Քաթիպայից վերցրած`  «Թող փչե քամին պաղ-պաղ», «Մեր խեղճ ազգը ուսում չունի», «Հիմի՞ էլ լռենք» և այլն:

Սահակ Ամատունին ուներ նաև բանաստեղծական շնորհք. նա երբեմն իրենից էր եղանակում. «Նայեցէք Արմաւրին` ո՜վ հայ պատանիք», «Տխուր-տխուր ձայն եմ տալիս իմ Ախուրեանէն», երբեմն էլ իր գրած` հեղինակած ոտանավորները կարդում էր հանդիսավոր օրերին` ճեմարանի հանդիսարանում: Նրա ուղղությունը մի քիչ նման էր Գամառ-Քաթիպային, որից մի քանի ոտանավորներ տպված կան «Սոխակ Հայաստանի» երգարանում:

Հենց այդպիսի բանաստեղծական ձիրք և երգեցողության հմտություն ուներ և՛ մեր Սողոմոնը: Սա էլ երբեմն իր բանաստեղծական խծբծանքները կարդում էր տոն օրերին ինչպես «Ծին ծին ծիրանի»-նմանողությամբ Հայր Ղեվոնդ Ալիշանի»:


Այսպես՝ Սահակ Ամատունին եղել է Կոմիտաս վարդապետի առաջին և սիրված ուսուցիչներից մեկը: Հիրավի, ապագա Մեծն Կոմիտասի, որպես մեծ երգահանի երաժշտական հայացքների ու աշխարհընկալումների ձևավորման մեջ մեծ ազեցություն ունեցած մանկավարժ: Պատանի Սողոմոնին գրավում էր իր ուսուցչի հայ հոգևոր երաժշտության ուսումնասիրության նկատմամբ սրտացավությունն ու նվիրվածությունը: Ի՞նչ շնորհալի աշակերտ, որ չպետք է գերազանցեր իր ուսուցչին: Նրա աշակերտական տարիներն անցան սիրելի ուսուցչի հետ Արարատյան դաշտի հայութեան պահպանած հոգևոր և ժողովրդական երգերը պեղելով, հավաքելով, գրի առնելով ու մշակելով: Հետագայում Կոմիտասն ինքը շատ երգեր արդեն ժամանակի առաջադիմական մեթոդներով ձայնագրել է Սահակ Ամատունուց՝ տալով նոր շունչ ու ոգի՝ անդարձ փրկելով դրանք կորստից:
--------------------------
Շահան-Սիմոն  «Էջմիածին» հանդես 1954 թ. էջ 25-25  «Կոմիտաս վարդապետ, հուշեր ծննդյան 85-ամյակի առթիվ»



Սահակ Ամատունու գրքերը և նրա որոշ արձագանքները

Սահակ Ամատունին իր շարականների ու բառարանի գրքերի լույս ընծայումից առաջ ուսումնասիրել է Եվրոպայի ճանաչված հայագետ-լեզվաբանների գրքերը, որոնց թվում՝ գերմանացի անվանի հայագետներ Հայնրիխ Հյուբշմանի, Պոլ դը Լագարդի, Հայնրիխ Պետերմանի, ֆրանսիացիներ՝ ֆրեդերիկ Մակլերի, Վիկտոր Լանգլուայի, անգլիացիներ՝ Մաքս Մյուլլերի, Ֆրեդերիկ Կոռնվալիս Կոնիբերի ու այլոց գրքերն ու աշխատությունները:
«Հին և նոր պարականոն ու անվավեր շարականներ»
1911 թ. Վաղարշապատում Ս.Էջմիածնի Մայր Աթոռը Սուքիաս արքեպիսկոպոս Պարզյանի հովանավորությամբ լույս է ընծայում Ամատունու կազմած «Հին և նոր պարականոն ու անվավեր շարականներ»  ժողովածուն:

Ամատունու կազմած «Հին և նոր պարականոն ու անվավեր շարականներ»  ժողովածուն

Հայ եկեղեցում ժամասացությունների ընթացքում ըստ օրերի եվ տոների երգել են հոգևոր երգեր`սաղմոսներ, որից զատ ստեղծվել են շարականներ, տաղեր: Մեզանում Քրիստոնեության ընդունումից և գրերի գյուտից հետո առաջ են եկել ինքնուրույն հոգևոր երգերը` կցուրդները, որոնցով սկզբնավորվել է հայ ազգային շարականերգությունը: Կցուրդներն հիմնականում նվիրվել են Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Ա Պարթևին, Մովսես Խորենացուն և այլոց: Հետագայում սահմանվել է ժամերգության պաշտոնական երգացանկ՝ կանոն, որից դուրս մնացած շարականները համարվել են անվավեր կամ պարականոն:
Ահա, հին ու միջին դարերի հենց այս աշխատություններն է հավաքել, մշակել ու կորստից փրկել Մայր Աթոռ Ս.Էջմիածնի միաբան Սահակ վարդապետ Ամատունին:
Այս աշխատությունը, որպես բանասիրական պրպտուն աշխատանքի արգասիք ժամանակի հայ մամուլը ըստ արժանվույն է գնահատել:  Կ. Պոլսի հայոց պատրիարք, հայագետ, պատմաբան Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը բարձր է գնահատել Սահակ Ամատունու այս աշխատանքը և գոհունակություն է հայտնել, որ ժամանակին ինքը հնարավորություն է ունեցել աշխատության լույս ընծայման համար դրամ նվիրաբերել: «Իմ համոզմամբ,- գրել է անվանի հայագետը,- ամեն մի աշխատություն, որ նախնիների բեկորները կորստից և մոռացությունից փրկելու նպատակ ունի հույժ գնահատելի է և կգնահատեմ ձեր այդ աշխատությունն էլ»:

Մեծն Հովհաննես Թումանյանի ուշադրությունից ևս չի վրիպել Սահակ Ամատունու նոր աշխատությունը: 1912թ. հունիսի 28-ի նամակում ահա թե ինչպես է նա արձագանքել.
«Բարձրապատիվ Սահակ հայր սուրբ, ինձ են հասել Ձեր ուղարկած «Հին և նոր պարականոն ու անվավեր շարականներ» գիրքը և Ձեր խնդակցությունը իմ ազատվելու առթիվ: Լիասիրտ շնորհակալ եմ Ձեր բարեկամական ազնիվ զգացմունքի համար և շատ եմ ուրախանում, տեսնելով Ձեր նորանոր գեղեցիկ գրական աշխատությունները, անհամբեր սպասում եմ «Բառ ու բանին»: Էջմիածինը որքան կարևոր լինի իր վարչական նշանակությամբ, ավելի սիրելի է դառնալու երբ գրական ու գիտական գործերը ճոխանան ու հաճախանան նրա պարիսպների մեջ, և ինձ համար էդ տեսակի գործերն ու գործիչները միշտ մնալու են ավելի թանկ ու սիրելի, քան ամեն տեսակի պաշտոնյաներ: Ցանկանալով հաջողություն առողջություն ջերմ բարևներով մնամ միշտ Ձեր բարեկամը Հովհ.Թումանյան»:
«Հայոց բառ ու բան» (1912, Վաղարշապատ)
Դեռ դարավերջից Ամատունին աշխատում էր «Հայոց բառ ու բան» (1912, Վաղարշապատ) մեծարժեք գավառական բառարանի վրա, որը պարունակում է Արարատյան և այլ բարբառների 14000 բառ ու դարձվածք՝ իմաստների բացատրությամբ և մեծ մասամբ նաև վավերական օրինակներով։  Բարերար, պետական խորհրդի անդամ , հայտնի նավթարդյունահանող Պողոս Հովսեփի Ղուկասյանը հանձն է առնում բառարանի տպագրական ծախսերը: Հետագայում, արդեն լույս տեսած գրքում նրա մասին Սահակ Ամատունին պետք է գրեր.
«ԳԵՐԱԶՆԻՎ ՊԱՐՈՆ ՊՕՂՈՍ ՅՈՎՍԷՓԵԱՆ ՂՈՒԿԱՍԵԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ Ձեր՝ առ մեր գրականութիւնն ունեցած յարգանքի ու սիրոյ շնորհիւ Ձեր ծախքով ահաւասիկ լոյս է տեսնում «Հայոց Բառ ու Բան» աշխատութիւնս: Այս բանի մէջ տեսնելով ազգային գրականութիւնը քաջալերելու և ինձ՝ վաստակաւորիս, հոգեպէս մխիթարելու բարի ցանկութիւնը, անհուն բերկրութեամբ զեղում եմ Ձեր գերազանուութեան առաջ իմ լիուլի և սրտագին շնորհակալութիւնը և նուիրում եմ Ձեր Մեծապատուութեան պատուական անուանը իմ այս աշխատութիւնը: Ընդունէցեք, գերազնիւ Տէր, Ձեր առատաձեռնութեան շնորհիւ լոյս տեսած իմ այս աշխատութիւնը իբրև պատարագ բոլորանուէր, և Թող ամենաբարի Աստուած տա Ձեզ բարօրութւն և երկայն կեանք յարատևելու ազգաշահ գործէրի մեջ ի փառս Ձեր պատուական անուան և յօգուտ հասարակաց:
Մնամ աղօթարար Սահակ վարդապետ Ամատունի»


«Հայոց բառ ու բանը» Սահակ վարդապետ Ամատունու տքնաջան աշխատանքի արդյունք էր: Արարատյան բարբառն ու ժողովրդի կենդանի շունչը գրականություն բերելու փորձն արդեն կար: Մեսրոպ Թաղիադյանի, Խաչատուր Աբովյանի, Պերճ Պռոշյանի և մյուսների գրական գործերն արդեն համեմվել էին ժողովրդական բառերի ու դարձվացքների առատ պաշարով: Այն պետք էր հավաքել, ամբարել ու ամրագրել՝ ինչն էլ արեց Սահակ Ամատունին: Սա մի չտեսնված բառարանաշինական հետազոտական աշխատանքի ամրակուռ հիմք էր, որով պետք է ոգևորվեին ու իրենց արժեքավոր գործերն սկսեին նրա սերնդակիցներն ու հետո եկող մեր մյուս լեզվագետները: «Հայոց բառ ու բանը» աշխուժություն առաջ բերեց գրական շրջանակներում, արժանացավ հայագետների ուշադրությանը: Բանաստեղծ Հովհ. Հովհաննիսյանը հետևյալը գրեց. «Ահա մի հոյակապ գործ, որի նմանը դեռ չի եղել հայոց գրականության մեջ...Սահակ վարդապետի աշխատասիրությունը ժողովրդական կենդանի լեզվի բառամթերքը ի մի հավաքելու առաջին փորձն է...»:
Առավել բարձր գնահատական է տվել ամենայն հայոց բանաստեղծը՝ Հովհ. Թումանյանը. «Սահակ հայր սուրբ,-գրել է մեծ լոռեցին:- Ստացել եմ Ձեր «Բառ ու բան» գեղեցիկ աշխատությունը և շնորհակալ եմ, որքան իբրև մի բարեկամ՝ հազար անգամ ավելի իբրև գրական մարդ: Առանց էդ տեսակ աշխատանքների անկարելի է ստեղծել մեր գրական լեզուն: Նոր կյանքի ու նոր ազդեցությունների պատճառով շատ արագ կերպով կորչում են էդ ամեն բառ ու բաները, և ով նրանց փրկի կորուստից ու մահից, նրանց հետ միասին կանմահացնի իրեն: Դուք սրանով անմահացնում եք ձեզ...»:
1913թ. հունվարին` հայագետ, բառարանագիր Ստեփանոս Մալխասյանցը գրել է.
«Լոյս տեսավ Էջմիածնի միաբան Սահակ վարդ. Ամատունու «Հայոց բառ ու բան» աշխատութիւնը, տպված Էջմիածնում 1912 թվին, Պօղոս Ղուկասեանի ծախսով: Այդ աշխատութիւնը, որին տարիներից ի վեր հետաքրքրութեամբ սպասում էին հայ բանասիրութեամբ զբաղվողները, մի ընդարձակ գործ է, բաղկացած Ի-707 մեծադիր երեսներից, ըստ բավականի մաքուր տպված թղթի վրա: Նա պարունակում է մօտավորապէս 8000 նոր բառ, կամ բառերի նշանակութիւններ, որոնք ուրիշ բառարանների մէջ դեռ չեն մտած: Այս բառերն և նշանակութիւնները աշխատասիրող հեղինակը խնամքով տարիների ընթացքում հավաքել է բազմաթիվ գրական (գլխաւորապէս ազգագրական բովանդակութեամբ) աղբիւրներից և մասամբ բուն ժողովրդի բերանից: Ամեն մի բառի մօտ նշանակված են այն գավառները, որտեղ նա գործածական է. եթէ բառը զանազան գավառներում տարբեր արտասանութիւններ ունի՝ այս վերջիններս էլ նշանակված են, դարձեալ ցոյց տալով գավառները: Գրեթէ ամեն մի բառի բացատրութեան հետևում են մի կամ մի քանի օրինակներ, մեծ մասամբ քաղված գրքերից, իսկ երբեմն աշխատասիրողից կազմած: Այս աշխատութիւնը առաջին լուրջ փորձն է հայոց կենդանի ժողովրդական լեզվի լիակատար և համեմատական բառահաւաքութեան, որ ոչ միայն մեծարժէք բառամթերք է մատակարարում մեր գրական աղքատ լեզվին, այլև առատ նիւթ է տալս մեր բարբառների ուսումնասիրեութեան համար: Այս գնահատելի աշխատութեան մասին ուրիշ անգամ մանրամասն կը խօսենք...»:
Հետագայում ակադեմիկոս, նորաբաց Հայկական Գիտությունների ակադեմիայի հիմնադիր կազմի անդամ Ստ. Մալխասյանցը, որը պետք է ընտրվեր նաև Սուրբ Էջմիածնի Մայր աթոռի հոգևոր խորհրդի ու նաև «Էջմիածին» ամսագրի հիմնադիր անդամ՝ շնորհակալություն է հայտնել`
«մեղվաջան աշխատասիրողին այս գեղեցիկ նվէրի համար, որ նա դրեց հայ բանասիրութեան սեղանի վրա»:
Այդ մասին 1913թ.հայտնել է «Մշակը» («Մշակ», № 19, 26 հունվարի):
 «Հայոց բառ ու բանը» բարձր գնահատանքի են արժանացրել ֆրանսիացի արևելագետ Ա. Մեյեն, Կ.Պոլսո և Երուսաղեմի հայոց պատրիարքները, Վենետիկի ու Վիեննայի անվանի միաբանները, ժամանակի ակնառու գրողներ, լեզվաբաններ Մանուկ Աբեղյանը, Հրաչյա Աճառյանը Ստեփան Մալխասյանցը, Վրթանես Փափազյանը, Կարապետ Կոստանյանը, Նիկողայոս Ադոնցը, Երվանդ Լալայանը և էլի շատերը :



1913 թ. լույս է տեսել «Ի վերայ լերանց խնկաբերաց» (Երգ երգոց Բ. 17) / Սահակ Ամատունու 48 էջանոց գիրքը, որն ըստ էությամբ բանաստեղծություններ են, որոնք կարելի է երգել գրքում մատնանշված երգերի նոտաներով: 1917թ. Էջմիածնում լույս է տեսել «Ժամակարգութեան մեկնութւն իմաստասիրի Սիւնեաց եպիսկոպոսի» գիրքը՝ 78 էջ : Շատ ձեռագրեր Ամատունին չի հասցնում ավարտին հասցնել:

Սահակ Ամատունի սկզբունքային մարդը

Սահակ Ամատունու ժամանակակիցները փաստել են նրա ազնվագույն մարդ լինելը:    Նման եզրահանգման ես գալիս, երբ ծանոթանում ես ժամանակի մտավորականների նրան հասցեագրված նամակները: Սահակ վարդապետը  ճշտապահ ու վերին աստիճանի ազնիվ մարդ  էր: Նա որքան անկեղծ ու ազնիվ էր մարդկանց հանդեպ, նույնքան  վեհանձն ու արդար էր բնության նկատմամբ: Նրա կերպարի մասին  կարող ես կարծիք կազմել   կարդալով անգամ նրա բանաստեղծությունները, որից հայրենասիրության ու սիրո լույս է ճառագում, նաև տագնապ ու մտահոգություն՝  դեպի վաղվա օրը:  Անչափ մեծ է բնության նկատմամբ հարգանքը, որ քնքշանքի է վերածվում, որպես մարդկությանը բարիք արարողի ու նրան կերակրողի: Օրինակ այգաթաղին նվիրված նրա ոտանավոր-երգը մարդու և բնության  ներդաշնակության ձոն է, իսկ հայրենիքին նվիրված բանաստեղծությունները` հայրենի եզերքի նվիրվածության անկեղծ սիրո խոստովանություն:

 Նա իր չափածո տողերը հարմարեցրել ու մատուցում էր երգի տեսքով, այդպես արտաժամյա ուսուցանում էր իր սաներին, իրեն բանաստեղծ  երբեք  չէր համարում, բայց ազնիվ ու շիտակ էր իր խոսքում: Սահակ Ամատունու համեստությունը սահմաններ չէր ճանաճում: Նա, երբ  ավարտեց իր  ժամանակի համար աննախադեպ 1912թ. «Հայոց բառ ու բան»  բառարանի աշխատությունը, որը պարունակում է Արարատյան և այլ բարբառների 14 հազար բառ ու դարձվածք, համեստորեն առաջաբանում  հետևյալը գրեց.  «Խոստովանում ենք, որ մեր այս աշխատությունը իբրև առաջին փորձ ունի իր պակասությունն ու թերությունը. մենք կատարելապես մխիթարված կլինենք, եթե մեր այս պակասավոր փորձը դրդիչ պատճառ դառնա նմանօրինակ բայց կատարյալ մի գործի: Այս հույսով մեր այս վաստակը հանձնում ենք բանասերների ուշադրությանը»:

Համեստության ինչպիսի՜  դրսևորում... Հետո ճշգրտորեն  Սահակ Ամատունու խոսքերը մարգարեության պետք է վերածվեին՝   հայ լեզվաբանների մի ամբողջ ծաղկաբույլ «այս պակասավոր փորձը» դրդիչ պատճառ  պետք է դարձնեին  կատարյալ բազմաթիվ այլ բազմապիսի բառարաններ  ստեղծելու  համար:  Իսկ թե ինչպիսի ընդունելության ու արձագանքի  արժանացավ «Հայոց բառ ու բանը» ժամանակի հայ մասնագետների շրջանում՝ բոլորին է հայտնի: Դրանցից միայն մեկը: Սևանի վանքի վանահայր, բանասեր Տ Սարգիս եպիսկոպոս Փիլոյանը հետևյալ կերպ է բնութագրել Սահակ Ամատունուն.«Դուք հայ բանասեր, Ձեր ծերության ալեզարդ հասակին տոկուն ու անխոնջ համբերությամբ, մանրակրկիտ ու մեղվաջան աշխատությամբ ընկել եք հայ աշխարհի բանավոր բուրաստանի մեջ և անցնելով ծաղկե ծաղիկ, ժողովել եք նորա հարուստ հյութն ու նյութը, նորա առատ ուղն ու ծուծը և այն դյուրամարս ու քաղցրաճաշակ մեղր դարձնելով մատակարարում եք հայ բանասերներին, հայ ժողովրդին առհասարակ: Քանի կան «հին շարականները» նորանք Ձեր կյանքը կերգեն, քանի կան «Հայոց բառ ու բանը» նորանք Ձեր սերը կքարոզեն»:

Սահակ Ամատունին սրտացավ, անաչառ ու ազնիվ էր իր պրակտիկ գործունեության մեջ: Նա մատենադարանին է նվիրել հին ձեռագիր մատյաններ, դրանց թվում` երկաթագիր Նոր Կտակարան, 1315 թվականի Մանրուսմունք, 16-րդ դարի մագաղաթյա Սաղմոսարան, Աղոթագիրք և Խորհրդատետր, 3 թերթ մագաղաթյա պահպանակ և այլը: 1896թվականին գործուն մասնակցություն է ունեցել ժառանգավորած դպրոցի ու պարիսպներից մեկը քանդելու ժամանակ հայտնաբերված 1613 միավոր պղնձյա առարկաների  արձանագրությունների վերծանմանը: Երկարատև աշխատանքի արդյունք համարվող գտածոների անվանացանկն ու արձանագրությունների վերծանության պատճեներն ուղարկվել է Ռուսաստանի կայսերական հնագիտական ընկերություն, որի պատվերով ու ֆինանսավորմամբ կատարվել էր հետազոտությունը:


Սահակ Ամատունին միևնույն ժամանակ սկզբունքային մարդ էր: Սիրում էր իրերն իրենց անունով կոչել: Ոչ ամեն անգամ է Ամատունու կարծիքը համընկել իր ուսուցիչ Նիկողայոս Թաշճյանի հետ: Բայց դա չի նշանակել, որ այլոք կարող են անհիմնը մեղադրել մյուսներին: Այդ դեպքում նրա գրիչը սուր էր ու ճշմարտացի...

Օրինակ, երբ Ամատունին Մեսրոպյան հին շարականները վերծանելու համար մտադրվել է մեկնել Երնջակ ու այնտեղ հանդիպել այդ երաժշտության գիտակ եպիսկոպոս Գրիգոր Հովբյանին, Թաշճյանը Պոլսում հրատարակվող «Հայրենիք» լրագրի մեջ քննադատել է Էջմիածնի սինոդի որոշումը Ամատունուն այնտեղ գործուղելու համար: Թաշճյանը գտնում էր, որ Երնջակում այն ևս սխալ է արտաբերվում, ավելին` վերջինս գտնում էր, որ իր շարականները էջմիածինը վեր է ածում «պարսկական և ռուսական անճաշակ և անախորժ եղանակների»:

Սա Թաշճյանի կողմից  քայլ էր անվերապահորեն միայն ու  միայն իր ներկայացրած ձայնագրություններն ընդունելու և կատարելու :

Ամատունին հստակ գիտեր ինչու է գնում Երնջակ ու նաև լավ գիտեր, թե ինչպես են վանքում կատարվում շարականները:

Հետևաբար Թաշճյանի մեծ ավանդը գնահատելով հանդերձ   սխալ է համարում նրա այս մոտեցումը և փաստերով ապացուցում, որ փնտրտուքը շարունակական պրոցես է մինչև երաժշտության վերջնական անաղարտ ու հաջողված տարբերակ գտնելը, մանավանդ, որ Թաշճյանի գիտեցած ու մշակած Մեսրոպյան շարականները սխալ են համարել այդ գործում իմացողները՝  այդ թվում Վեհափառը:

«ՈՒրիշ մէկը չեմ հանի ձեր դէմ,-Արարատ հանդեսում Թաշճյանին ուղղված նամակում գրում է Ս.Ամատունին,- բացի ինձանից և մի ճշմարտասէր անձից: 1874թուին, երբ ձեռնամուխ եղաք շարականներ գրելու, ինչպէս ես, նոյնպէս և Էջմիածնի ամբողջ միաբանական ՈՒխտը այն յոյսն ու ակնկալութիւնն ունէինք ձեզանից, որ հմուտ ու տեղեակ գոլով շարականներին, պիտի մէզ լսեցնել տայիք տօնելի Մեսրովբի քաղցրահնչիւն եղանակները. բայց բանից ինչ դուրս եկաւ, Պալատցի Հաջի Կարապետ քաջ երաժիշտ տիրացուն, որ խիստ ընդել և հմուտ էր պոլսոյ եղանակներին և շարականներ գրելուն ձեզ աջակից, համբավեց ձեր մասին, որ ինչպէս ասում են բոբիկ եք եղել շարականներից. և այն ինչ որ գիտեք, ինչպէս թռչունները մարմնով   և գունագեղ փետուրով զատ և որոշ են միմեանցից, այսպէս ձեր գիտեցածն ևս շարականների մի խառնուրդ լինելով, ձայնով և եղանակով խիստ տարբեր են եղել թէ նոյն իսկ վերոյիշեալ Կարապետի և թէ հանգուցեալ Հայրապետի գիտեցածից...»:

(«Պ.Նիկողայոս Թաշճեանի յոդուածի առթիւ» Սահակ սարկաւագ, 1883)


Ի վերջո  Էջմիածնի սինոդի 1884 թվականի հունվարի 18-ին` 39-րդ որոշման համաձայն, Սահակ սարկավագ Ամատունին մեկնում է Երնջակ և եպիսկոպոս Գրիգոր Հովբյանից ձայնագրում  նրա մոտ առկա հին հայկական երաժշտության նմուշները:

Կյանքը ցույց է տալիս, որ Սահակ Ամատունու սկզբունքայնությունն ու նպատակասլացությունը տեղին էր. 1904 թվականին Թիֆլիսում լույս տեսած Մեսրոպ արք. Սմբատյանցը իր «Նկարագիր սուրբ Կարապետի վանից Երնջակայ եւ շրջակայից նորա» (էջ 317) աշխատության մեջ ուրախությամբ պետք է հայտներ, որ Սահակ Ամատունու ձեռքի տակ է Նախիջևանի գավառից գտնված Վարդան կրոնավորի կողմից «Ձեռնարկ երաժշտաց» վերնագրով  1285թ. գրված ձեռագրերից մեկը:

Մեսրոպ արք. Սմբատյանցը 1897-1907թթ. Երնջակի Սուրբ Կարապետ վանքի վանահայրն է եղել` նա  Սահակ Ամատունուն սարկավագ կարգած հոգևորական էր:


Սահակ վարդապետը, ամատունիները,  Օշականի եկեղեցին և դպրոցը


Տաճատ Հարությունի Ամատունու
 (Սահակ վարդապետի եղբոր տղան)
  մոտ պահպանված Սահակ Ամատունու 
լուսանկարներից

Սահակ Ամատունին ծնվել է 1856 թ, հունվարի 22-ին Օշական գյուղում ` Գևորգ Ղազարի Ամատունու և Քիշմիշ Մուշեղյանի ընտանիքում, նրանց միջնեկ որդին էր: Կուսակրոն քահանա լինելու պատճառով չի ամուսնացել: 1913թ. Տ.Տ. Գևորգ Ե Ամենայն Հայոց կաթողիկոսի հրամանով լույս տեսած  «Ի վերա լերանց խնկաբերանց» (Երգ երգոց Բ. 17) գիրքը Սահակ վարդապետ Ամատունին նվիրել է իր ծնողների հիշատակին: Կարդում ենք. «Ի յիշատակ  հանգուցեալ ծնողաց իմոց»` քրտենց Գևորգի և մուշոնց Քիշմիշի: Մի այլ` «Հորս տված պարտեզը»  չափածո գործից իմանում ենք`
«Հազարութհարյուր ութսուն երկուսին,
Երբ հայրս մեռավ դեկտեմբեր ամսին,
Տվավ մի բաժին միայն մի պարտեզ...»:
Ծնողներն ու եղբայրները  զբաղվել են այգեգործությամբ, ավագ եղբոր անունը Հակոբ էր  (1838-1919), վերջինս էլ իր հերթին 2 որդի է ունեցել` Փառնակ և Կարապետ անուններով: Սահակ Ամատունու կրտսեր եղբայրը  Հարությունն էր: Նա էլ երեք տղա է ունեցել` որից մեկը  Տաճատը: Վերջինիս որդիները բնակվել և աշխատել են Օշականում, խորհրդային տարիներին կրթված ու բանիմաց մասնագետներ են եղել: Խորհրդային տարիներին Մարտուն Տաճատի Ամատունին ճանաչված ինժեներ-մելիորատոր էր, Աշխարհիկ Տաճատի Ամատունին երկարամյա ու վաստակավոր մանկավարժ, իսկ նրանց եղբայրը` Ֆաուստը, հմուտ ու ճանաչված բժիշկ էր:
Տաճատ Հարությունի Ամատունին և նրա գերեզմանը Օշական գյուղում

Հնարավոր է Սահակ Ամատունին քույրեր էլ ունեցած լինի: Նրանց հետնորդներին գտնելը ժամանակ ու համբերություն է պահանջում:
Սահակ Ամատունին չորս հորեղբայր է ունեցել` Թաթոս, Վարդան, Ավագ և Եսայի անուններով: Նրանց տղաները բոլորն էլ պարտադիր կրթություն են ստացել: Տեր Եսային` Սահակի հորեղբայրը, եղել է Օշական գյուղի ավագ քահանան և անշահախնդիր` մինչ Սահակի Էջմիածնի ժառանգավորաց դպրոց տեղափոխելը, հոգ է տարել պատանի Սահակի կրթությամբ: Տեր Եսային այդ հարցում շատ պահանջկոտ ու հետևողական էր և երևի դա էր պատճառը, որ նրա ավագ որդի Նիկոդիմոս Ամատունին թողել ու հեռացել է տնից: Հետո վերջինս պետք է կյանք մտներ, որպես կայացած ու կազմակերպված անհատ` վերականգներ իր իշխանական տիտղոսը, կրթություն ստանար Թիֆլիսում, ապա Պետերբուրգում և զբաղեցներ  ցարական Ռուսաստանի պետական բարձր պաշտոններ ու դերակատարություն ունենար նույնիսկ Հայաստանի քաղաքական կյանքում, նաև թև ու թիկունք լիներ հորը` իրականացնելու եկեղեցու և դպրոցի վերանորոգումն ու կառուցումը, ջերմ հարաբերություն պահպաներ Սահակ Ամատունու և Մայր Աթոռի առաջնորդների հետ: Սահակ Ամատունու մյուս հորեղբոր տղաները (Նիկոդիմոսի եղբայրները) ևս լավ կրթություն են ստացել:

Նրանցից` Վահանը, Օշական գյուղում բացված բանկի հաշվապահն էր,  դաշնակցության ակտիվ անդամ, Գարեգինը`նախագահել է հոգեբարձուների խորհուրդը, եղել է գյուղի տանուտեր, մի քանի գյուղերի այսպես ասած՝ Գլավնի: Նրա երկու տղաները` Արամը և Եսային զուհվում են Սարդարապատի ճակատամարտում:
Սահակ Ամատունու ցանկություններից մեկը եղել  է նյութեր  հավաքել Օշականի դպրոցի ու եկեղեցու պատմության վերաբերյալ: Այն մեծ հաշվով առնչվել է հենց իր ազգակիցներին` Ամատունիներին, ու վերաբերել է անցյալին ու իր ժամանակներին: Ցավոք նա իր այս մտադրությունը  ավարտին չի հասցրել:  Այս և այլ պատմությունները, որոնք վաղուցվանից ծրագրավորված են եղել թղթին հանձնելու, ինչպես նաև «Հայոց եկեղեցու ժամակարգության պատմություն» ձեռնարկը`  անկատար են մնացել. «Այս մեծ գործին, ես ձեռնամուխ եմ եղել իմ աբեղայության օրերից և ինձ հալումաշ է արել բազում ձեռագրերի ուսումնասիրությունը»՝ 1917թ.իր մի նամակում  խոստովանել է Ամատունին: Էջմիածնում սարկավագ եղած տարիներից Սահակ Ամատունին ջերմ կապեր է պահպանել  հորեղբոր` իր  առաջին ուսուցիչ Եսայի քահանայի հետ: Վերջինս  նախանձախնդիր էր Օշականի եկեղեցու (1879), գմբեթի (1884), Մեսրոպ Մաշտոցի դին Օշականում ամփոփած իշխան Վահան Ամատունու հուշաքարի (1880) տեղադրման, հետագայում նաև դպրոցի (1914) կառուցման գործին: Այս աշխատանքներում ներգրաված էր նաև Տեր Եսայու ավագ որդին` Սահակի հորեղբորորդին, նույն ինքը` ցարական Ռուսաստանի հատուկ հանձնարարությունների գծով հանձնակատար, իսկական պետական խորհրդական իշխան Նիկոդիմոս Ամատունին: Մշտապես բարեկամական ջերմ ու  մտերմիկ հարաբերություններ են պահպանվել ամատունիների ու այդ տարիների Գևորգ Դ, Մակար Ա Թեղուտցի, Խրիմեան Հայրիկ, Մատթևոս Բ

Սահակ Ամատունու գրքերը հովանավորող, Ամատունիների մտերիմ բարեկամ  
«Արարատ» ամսագրի խմբագրապետ ,արքեպիսկոպոս Սուքիաս Պարզյանը (լուսանկարը
 նվիրվել է  Օշականի ավագ քահանա Եսայի Ամատունուն, հրապարակվում է առաջին անգամ):

Կոստանդնուպոլսեցի, Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսների և  արքեպիսկոպոս Սուքիաս Պարզյանի միջև: Սինոդը Օշականի եկեղեցու կառուցման հանգանակություն կազմակերպելու համար բազմիցս է տեր Եսայի քահանային գործուղել Թիֆլիս ու Ռուսաստանի այլ քաղաքներ: Երբ արդեն  1880թ. հիմնարար վերանորոգման էր ենթարկվել Օշականի եկեղեցին ու 1884թ տեղադրվել էր գմբեթը, նախաձեռնվում է դպրոցի կառուցման աշխատանքները:  Սինոդի բարձրագույն հոգևոր ժողովը  այս առթիվ շնորհակալական թուղթ է գրել իշխան Նիկոդիմոս Ամատունուն (1914 թ. «Արարատ», հունիս, 488-րդ էջ), երբ վերջինս Պետերբուրգից ուղարկում է շինարարությունն ավարտին  հասցնելու անհրաժեշտ գումարը:



Սահակ Ամատունին Այս նախաձեռնությունների ակտիվ մասնակիցներից ու կազմակերպիչներից է  եղել: Թեև այդ տարիներին տպագրվող Սահակ Ամատունու բոլոր գրքերը հովանավորվել են բարերարների, այդ թվում Ս.Պարզյանի ու այլոց կողմից` այնուհանդերձ գրքերի վաճառքի եկամուտներից նա զոհաբերություններ է արել: 1913թ. հունվարի 31-ի «Հորիզոն» թերթը (թիվ`24) գրում է, որ Օշականի նոր ու հարմարավետ կառուցվող դպրոցի համար` «... Էջմիածնի միաբան բարձրապատիվ Սահակ վարդապետ Ամատունի նախանձախնդիր լինելով այդ նպատակների իրականացմանը, Օշականի դպրոցին է նվիրել 100 օրինակ իւր աշխատութիւնից «Հայոց բառ ու բան», որը պիտի վաճառւի յօգուտ վերոյիշեալ նպատակների»:

1914 թվականին, երբ ցարական Ռուսաստանը չէր թաքցնում ազգերին գաղութացնելու իր նկրտումները և ավելի շատ դպրոցներ փակվում էին, Օշականում բացվում է ազգային չորսդասյա դպրոց:Իսկ այս գործում մեծ էր Ամատունիների, այդ թվում Սահակ վարդապետի ավանդը` սատար ու  օգտակար լինել հայրենի գյուղին:

Այն ինչն ուզում ենք պարզել Նիդերլանդներից` ընդամենը Հայ Առաքելական Եկեղեցու իր ժամանակի հենասյուներից մեկի` Սահակ Ամատունու  մահվան տարեթվի մասին, դարձել է խրթին հարց: Այդ ամենը սկիզբ է առնում խորքային անտարբերությունից: Օրինակ. իրականում, եթե վանդալները տարիներ առաջ չջարդեին Սահակ Ամատունու գերեզմանաքարի մարմարյա միջուկը, որտեղ նշված էր նրա ծննդյան և մահվան տարեթվերը, այս  հասարակ հարցում նման դժվարությունների չէինք հանդիպի: Սահակ Ամատունու մահվան վերաբերյալ նույնիսկ երեք թվական է շրջանառվում՝ 1917 և 1919 և 1920 թթ.: Համացանցում և մասնավորապես 1970թ. «Էջմիածին» հանդեսում բանասեր Ս.Բեհբուդյանը անուղղակի մատնանշել են 1917թ՝ առանց օրվա ու ամսվա նշման:Միանգամից խաչ քաշելով համացանցում տարածված 1917թ վարկածին,  կանգ կառնենք Էջմիածնի մատենադարանի փոխտնօրեն Պապին Մուրադյանի մեզ ուղարկած Պետրոս Հովհաննիսյանի «Նշանավոր ճեմարանականներ» գրքում նշված 1919թ. դեկտեմբերի 28-ի տարեթվին, կամ էլ  մեկ ամսվա տարբերությամբ` 1920թվականի հունվարի 28-ի: «Լրաբեր Հասարակական Գիտությունների» հանդեսում հոդված գրած բանասեր Ա.Հ.Ադամյանը իր հոդվածում (1973) կոնկրետ նշել է, որ Սահակ Ամատունին մահացել է 1920թ. հունվարի 28-ին: 1920 թ մյուս վարկածն այն է, որ մեր ձեռքի տակ են երկու վավերագիր` դեռևս չհրապարակված լուսանկարներ կան, որոնց վրա հիշյալ ` 1920 թ. մակագրել են Սահակ Ամատունու հարազատները: Հորեղբոր՝ Սահակ Ամատունու եզակի լուսանկարից մեկին որպես տարեթիվ՝ 1920 թ  նշել է Տաճատ Հարությունի Ամատունին: Նա հետևյալն է գրել.





Սահակ Ամատունին Օշականի իր տան մեջ, եզակի լուսանկար,
հրապարակվում է առաջին անգամ
 «Սահակ վարդապետ Ամատունի՝ որդին իմ պապի Գևորգի, միջնեկ եղբայրը հորս, ծնված 1856 թվին վախճանված 1920թ».
Կենսագրական որոշ տվյալներից հետո,  այլ տեղեկություններ  ևս  կարդում  ենք.

 «ժամանակի ժուռնալների և թերթերի հատուկ թղթակից էր, ման է եկել հյուսիսային Կովկասում, Սև ծովի ափերին եղել է տաս անգամ տաք ջրերում և սանատորիաներում, հիվանդ էր ռեմատիզմով, աջ ոտքը քարշ էր տալիս ման գալիս :
Նա լրիվ հայագետ էր, ճանաչում էր լեզվաբաններին ու իր ժամանակի բոլոր անվանի մարդկանց: Երգում էր վերին աստիճանի լավ, համով . «Ձայն տուր ով ծովակ» երգը նրա սիմվոլն էր : շատ ճաշակով և մաքրասեր մարդ էր, հասկանում էր ամեն ինչից: Կտակեց, որ իրեն թաղեն Օշականում: Կոնդի ներքին փոքրիկ ժամը վերանորոգեց և այժմ թաղված է մուտքի ձախ անկյունում, նկարվել է իր բնակարանում իր հավաքած հնությունների սեղանի մոտ» :


 Մյուսը՝ «Հայոց բառ ու բան» գրքի բնօրինակ լուսանկարներից մեկն է, որը ժամանակին հեղինակը նվիրել է հորեղբոր տղային՝ Նիկոդիմոս Ամատունուն: Այս նկարի տակ նույն թվականը հիշատակել է Նկոդիմոսի եղբոր թոռը՝ Իշխան Հայկի Ամատունին: Այնպես, որ կարելի է պնդել, որ Սահակ Ամատունու մահվան տարեթիվը  1920թ. հունվարի 28-ն է



Առաջնորդանիստ կենտրոն Օշականում մոռանում են հիշատակել Սահակ Ամատունու ու նրա անվանի ազգակիցների մասին


Քչերը գիտեն, որ Օշականում է թաղված վարդապետ Կոմիտասի առաջին ուսուցիչը`Հայ Առաքելական Եկեղեցու գիտական մտքի փայլուն երախտավորներից մեկը` Սահակ Ամատունին: Այդ քչերից, կարելի է ասել, հազվագյուտ մարդիկ լինեն, որ իմանան Կոնդ կոչվող բլրի` 13-րդ դարի Փոքրիկ, կամ Թուխ Մանուկ կոչվող մատուռի ձախ հատվածում առանց որևէ գրության մի շիրմաքարի տակ ամփոփված է նրա դին:

Սահակ Ամատունու մահից հետո նրա մասին ոչ մի հիշատակում, ոչ մի գրքի, նույնիսկ ընդարձակ հոդվածի տեսքով, կամ միջոցառման կազմակերպում գրեթե չեն եղել: Եթե խորհրդային տարիներին դա կարելի էր բացատրել հոգևոր կյանքի և եկեղեցու հանդեպ պետության որդեգրած կանխակալ պասիվ դիրքով, ապա ինչ անուն տալ հիմա` ներկայումս, երբ Հայաստանը մոտենում է իր անկախության երրորդ տասնամյակին:

Բացարձակ ոչինչ չի արվել վերաճանաչելու եվ վերիմաստավորելու Սահակ Ամատունու` հոգևորական վարդապետի անցած ուղին և թողած մնայուն արժեքները: Դա անչափ կարևոր էր թեկուզ այն առումով, որ Օշականը պատմականորեն Ամատունիներին նվիրաբերած ոստաններից մեկն է եղել և այստեղ ապրել են ամատունիների շառավիղները...

Ամատունիների հուշաքարեր Օշականում` Եսայի և Վազգեն ավագ քահանաների գերեզմանաքարերը, և հայոց մեծ իշխան Վահան Ամատունու հուշաքարը:


Թվում է ներկայումս, երբ Օշականը` Սահակ Վարդապետ Ամատունու ծննդավայրը, որ արդեն երկու տասնամյակ է դարձել է Արագածոտնի եկեղեցական թեմի առաջնորդանիստ կենտրոնը, այս առումով գոնե մի բան փոխված կլինի: Ավաղ. ամեն ինչ նույնն է: Բարեկարգվել է միայն եկեղեցու շրջակայքը, իսկ մշակութային կյանքը   ներփակված է հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցին նվիրված տարեկան հանդիսություններով, նրա գերեզմանի այցելությամբ և ոչ ավելին` մինչդեռ պատմական Օշական գյուղում մեծ է եղել ոչ միայն Մեսրոպ Մաշտոցի դին ամփոփած Վահան Ամատունու, այլև նրա մյուս ազգակիցների գործունեությունը: Օրինակ. արդեն ասվեց, որ Օշականի վանքի ու դպրոցի կայացման պատմության մեջ նրանք շատ մեծ դերակատարություն են ունեցել: Սա կհետաքրքրի՞ Օշական այցելած ուխտավոր զբոսաշրջիկին, անշուշտ այո: Գոնե վերջին հարյուրամյակում տեսանելի է եղել նրանց գործունեությունը: Սահակ Ամատունու առաջին ուսուցիչը նրա հորեղբայրն է եղել` Օշականի ավագ քահանան Տեր Եսային: վերջինիս տղաները` Նիկոդիմոսը, Վահանը, Գարեգինը կրթված ու ազդեցիկ դեմքեր են եղել ու մեծ չափով նպաստել են գյուղի ու այժմյան եկեղեցու և դպրոցի կառուցմանը: Նույնիսկ խորհրդային տարիներին Օշականի եկեղեցում ավագ քահանայի պարտականություն է կատարել Տեր Վազգեն Արմենի Ամատունին(1905-1991): Այդ մասին տեղեկություն չես գտնի, անգամ Ամատունիների նախաձեռնությամբ 1914թ. կառուցված դպրոցում, որն այժմ եկեղեցուն կից դպրատունն է, որտեղ գործում է թանգարան: Այստեղ, որպես հնություն անցյալ դարի հրապարակած «Արարատ» ամսագրի մի քանի համարներ են` ոչ մի խոսք եկեղեցու ու դպրոցի վերջին տարիների պատմություններից:

Թեմի առաջնորդանիստ Օշականի եկեղեցու բակում ամփոփված է տեր Եսայի քահանա Ամատունու(1829-1913)` Սահակ վարդապետի հորեղբոր ու առաջին ուսուցչի գերեզնանը: Գերեզնաաքարի գրությունները ջնջվել, անընթեռնելի են դարձել, գերեզմանաքարը հիմնանորոգման կարիք ունի: Ինչո՞վ է առանձնահատուկ Օշականի ավագ քահանա Եսայի Ղազարի Ամատունու գերազմանը:  Ինչպես հայտնի է իշխան Վահան Ամատունին խնդրել էր իրեն թաղել հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի գերեզմանից հորիզոնական` 40 կանգուն հեռավորությամբ : Մեկ այլ կտակի համաձայն Օշականի ավագ քահանա Տեր Եսայի Ամատունին խնդրել էր իրեն թաղել


ճիշտ միջնամասում`Մաշտոցի դամբարանից 20 կանգուն, կամ 7,5 ոտնաքայլ դեպի ձախ, Վահան Ամատունու դամբարանից ճիշտ` նույնքան հեռավորության վրա դեպի աջ: Եսայի քահանայի նվիրական այս ցանկությունը՝ կաթողիկոս Գևորգ Ե-ի թուլտվությամբ և մասնակցությամբ իրականություն են դարձնում նրա 3 որդիները: Այս պատվին իհարկե Տեր Եսային արժանացել էր իր նվիրված աշխատանքի շնորհիվ:
Այս պատմության մասին չգիտեն նույնիսկ օշականցիները: Ինչի՞ մասին է խոսքը, երբ հարցում արվածներից ոչ մեկը չի էլ ճանաչում նրան` իրենց գյուղում ուսում տված ու եկեղեցու կառուցումը նախաձեռնած Եսայի Ամատունուն:
Այժմ Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանի մասին: Ինչպես ասացինք, այն հեռու է Օշականի հանրահայտ եկեղեցուց և գտնվում է կոնդի բլրալանջին` Թուխ Մանուկ կոչվող մատուռի մուտքի ձախ հատվածում:
Գերեզմանաքարի միջնամասը, որտեղ փորագրված է եղել վարդապետի անունը, ամբողջությամբ ջարդված է, իսկ ամբողջական քարը վնասված է` կարոտ նորոգման: Այլ խոսքով անծանոթ մարդը չի կարող իմանալ, որ այստեղ է ամփոփված հայ ժողովրդի նվիրյալներից մեկը: Արդեն այդպես է տասնամյակներ...Միթե՞ այդքան տարիներ ոչ մեկին չի հետաքրքրել որտեղ է թաղված Հայ Եկեղեցուն ժողովրդի երգերը, շարականները պարգևած հայ վարդապետ հոգևորականը: Որտե՞ղ են պատկան մարմինները, Մայր Աթոռի ու Արագածոտնի թեմի հոգևոր հայրերը: Սահակ վարդապետը թաղվել է իր կտակի համաձայն, ուրեմն Սուրբ Աթոռ մայր Էջմիածնում տեղյակ են վայրի մասին: ՈՒրեմն հարց է առաջանում ինչու՞ է Մայր Աթոռն այսքան տարի լռել ու անտարբեր գտնվել իր զավակի սուրբ մասունքի հանդեպ: Միթե՞ այսքան տարիներ գոնե մեկ անգամ խունկ չեն ծխացել նրա շիրիմին, որպեսզի տեսնեին ինչ բարբարոսություն է կատարվել: Եթե չեն այցելել նրա շիրմաքարին դա արդեն աներելի անտարբերություն է, իսկ եթե տեսել են ու լռել` դատապարտելի արարք է: Ամեն դեպքում սա  ահազանգ է: Մենք սա բարձրաձայնում ենք... Սահակ Ամատունու անունը մոռացվում է:
Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը Թուխ Մանուկ մատուռի ձախ մասում:

Հատկանշական է, որ 2017թ Օշական աշակերտների հետ ուղտագնացություն եկած մանկավարժ Աշոտ Բլեյանը չիմանալով, որ բարձրունքում կանգնած է Սահակ Ամատունու ջարդված գերեզմանաքարի մոտ,  Օշականի համայնապատկերը դիտելով ուշադրություն է հրավիրում, որ պետք է հոգ տարվի գյուղի ամեն մասունքին : Այստեղ պետք է զգացվի մաշտոցյան շունչը: Ինչպես Ամատունին է հեռատես եղել Մեսրոպ Մաշտոցին տեղափոխելով այստեղ, այնպես էլ այսօրվա բնակիչները պետք է օգտվեն նպաստավոր հնարավորությունից և գյուղը դարձնեն աշխարհի տարբեր անկյուններից եկող հազարավոր, հարյուր հազարավոր մարդկանց ուխտատեղի, որն արտացոլի թե ո՞վ է Մաշտոցը մեզ համար և ինչ գյուղ է Օշականը` ընդհանրապես: Այն պետք է լինի ազգագրության ու հայրենագիտության  իսկական դպրոց ու բաց արվեստանոց...

 Այս առումով համահունչ կինի ստեղծել ամատունիների մասին պատմող թանգարան, մանավանդ ամատունիների  մասին` կապված դպրոցի ու եկեղեցու հետ բավական փաստացի տեղեկություններ կան ու դեռ շնորհիվ մեր նախագծի հավաքվում են:

Օշականը այցելող բազմաթիվ զբոսաշրջիկները հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի ու Մեծն իշխան Վահան Ամատունու շիրմաքարերը տեսնելուց զատ հնարավորություն պետք է ունենան հաղորդակցվելու և ծանոթանալու ազնվական Ամատունի տոհմի  նվիրյալ հետնորդներին, ովքեր քիչ բան չեն արել  մասնավորապես Օշականի  համար:

Hay Azian
Վ.Ամատունի

Օգտագործված գրականություն
Պետրոս Հովհաննիսյանի «Նշանավոր ճեմարանականներ» Տ.Սահակ վարդապետ Ամատունի 2009թ.
«Լրաբեր Հասարակական Գիտությունների» հանդես,  Ա.Հ.Ադամյան (1973)
«Էջմիածին» ամսագիր 1970, ապրիլ Ս.Բեհբուդյան
Մաշտոցի անվ. մատենադարան, Սահակ վարդապետ Ամատունու ֆոնդ,թղթ.39,40
Հ.Թումանյան,երկեր հ5, հայպետհրատ 1945, էջ 377
Օգտագործված մյուս աղբյուրները հիմնականում նշված են  հոդվածաշարում :
________________

ՈՒշադրություն

Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող այս նախագծը նպատակ ունի սփյուռքի և Հայաստանի մեր ընթերցողներին ծանոթացնել հայ ազնվական դասին, բացահայտել նրանց մասին գրված ու ավելի շատ չգրված էջերը, վեր հանել հայ ժողովրդի պատմության պայծառ էջերն ու պատմել մեր անվանի զավակների մասին: Նախագծի իրականացման համար պահանջվում է ժամանակ և միջոցներ` տեղային ու արխիվային ուսումնասիրությունների համար: Առանձին ուսումնասիրություններ ծախսատար են (օրինակ` Նիկոդիմոս Ամատունու մասին, ծնվել է Օշականում, ապրել և աշխատել է Վրաստանում, Ռուսաստանում : Նրա աճյունը գտնվում է Փարիզում` ամփոփված է ռուս նշանավոր գործիչների կողքին: Գերեզմանը անմխիթար վիճակում է և լավ կլիներ այն փրկելու համար գտնվեին հովանավորներ... Պետք է շնորհակալություն հայտնենք սփյուռքի նախարարությանը, քանի, որ «Նիդերլանդական օրագրին» որպես մրցանակ հանձնված 220 հազ դրամը ևս օգտագործվել է այդ նպատակին: Հիմնական ծախսերն իրականացվում է մեր սեփական միջոցներով: Երախտապարտ կլինենք նրանց, ովքեր տարբեր միջոցներով (նյութերը տարածելով) օգտակար կլինեն մեզ: 

«Նիդերլանդական օրագիր»







Ամատունիների իշխանական տոհմի մասին այս նախագծի հեղինակն է «Նիդերլանդական օրագիրը»:
Լուսանկարներն ու հոդվածաշարը հրապարակվում են առաջին անգամ: Հեղինակային իրավունքը պատկանում է՝  «Նիդերլանդական օրագրին»: Գրավոր հղումը՝ պարտադիր է:

Ամատունիների իշխանական տոհմի մասին  «Նիդերլանդական օրագրի» նախագծի այլ հոդվածները

Ամատունիների շառավիղները

Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին

Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը

Իշխան Նիկոդիմոս Ամատունու կենսագրությունից (1903-1913)

Օշականի Ամատունիները և նրանց ավանդը տեղի դպրոցի ու եկեղեցու կառուցման գործում

Իշխան Նիկոդիմոս Ամատունու առնչությունը ռուսական ազգագրական թանգարանի հետ

Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը

Նիկոդիմոս Ամատունին Բենուայի հուշերում

Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից

Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված

Ե՞ՐԲ Է ՄԱՀԱՑԵԼ ՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՄԱՏՈՒՆԻՆ

Արձագանք` «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածին

Սերունդներն այլևս կհիշեն որտեղ է թաղված Կոմիտասի առաջին ուսուցիչ Սահակ Ամատունին


Թեմային առնչվող այլ նյութեր`
Պոլսո «Ժամանակ» թերթը «Նիդերլանդական օրագրի» նախագծին գործակից

Թումանյանը, Կոմիտասն ու Սահակ Ամատունին

Այսօր իշխան Նիկոդիմոս Ամատունու մահվան տարելիցն է
Հոդվածի այլ հղումներ.

ԺԱՄ (ռուս.)