Հարգանքի տուրք հայ լրագրող Հրանտ Դինքին՝
նրա սպանության 12-րդ տարելիցի կապակցությամբ
Այս միջոցառումը կազմակերպել են`
Հետազոտության և կրթության միջազգային ինստիտուտը (IIRE) և
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON)
նրա սպանության 12-րդ տարելիցի կապակցությամբ
Այս միջոցառումը կազմակերպել են`
Հետազոտության և կրթության միջազգային ինստիտուտը (IIRE) և
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON)
Թվական` Ուրբաթ, 18 հունվարի 2019
Ժամը` 19-ին
Վայրը` IIRE ինստիտուտ
Հասցե` Lombokstraat 40 – 1094 AL Amsterdam
Մուտքն ազատ է, անհրաժեշտ է գրանցվել էլ. նամակով info@faon.nl
Ժամը` 19-ին
Վայրը` IIRE ինստիտուտ
Հասցե` Lombokstraat 40 – 1094 AL Amsterdam
Մուտքն ազատ է, անհրաժեշտ է գրանցվել էլ. նամակով info@faon.nl
Ծրագիրը բաղկացած է ելույթներից և բանավեճից, որտեղ բանախոսությամբ հանդես կգան` Դր. Ուգուր Ումիթ Ունգորը, Արիս Նարիչին և Թայֆուն Բալչիկը։ Բանավեճը կվարի Մարալ Եֆրուդին։
Աշխարհը ցնցվեց, երբ 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում իր գրասենյակի առջև թուրք ազգայնամոլի սառնասրտորեն արձակած դավադիր գնդակի զոհ դարձավ Թուրքիայի քաղաքացի հայ լրագրող և «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Չնայած, որ նրան քանիցս սպառնացել էին, սակայն նա իր առաքելությունն էր համարում ջանք չխնայել, որպեսզի Թուրքիայի բնակչության մեծամասնության և փոքրամասնությունների միջև գոյանա փոխադարձ հարգանք: Իր ելույթներում նա բազմիցս անդրադարձել էր Հայոց ցեղասպանությանը, որի հետևանքով նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել։ Նրա հուղարկավորության ժամանակ Ստամբուլում, որպես համերաշխության նշան, տասնյակ հազարվոր տարբեր ազգություննրի մարդիկ կրում էին «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» պաստառներ։ Այս համերաշխությունը հույս էր ներշնչում ապագա միասնության: Ցավոք, այդ հույսն ապարդյուն էր: Սպանությունից տասներկու տարի անց, հանցագործության գործը դեռ հստակեցված չէ։
Բանախոսների հետ կքննարկվեն հետևյալ թեմաները.
- Ինչո՞ւ լրագրող Հրանտ Դինքի սպանությունը դեռևս ամբողջովին չի բացահայտվել։
- Համեմատություն 1915 և 2018 թվականների Թուրքիայի միջև։ Ի՞նչ է փոխվել և ի՞նչ չի փոխվել 103 տարիների ընթացքում։
- Որո՞նք են հայերի, այլ փոքրամասնությունների և այլախոհերի նկատմամբ թուրք պետության բռնության և ատելության պատճառները։
- Ի՞նչեր են թաքնված վերջերս ծայր առած ձերբակալությունների ալիքի հետևում, երբ ակտիվիստներն ու գիտնականները ձերբակալվում են անհեթեթ մեղադրանքների հիման վրա։
- Ինչո՞ւ է Թուրքիան լրագրողների համար բանտ դարձել։
- Արդյո՞ք մամուլի ազատությունը դեռ ապագա ունի Թուրքիայում, որտեղ փակում են մարդկանց բերանները։
Հրանդ Դինքին վերաբերվող այլ հոդվածներ
No comments:
Post a Comment