Վերջին երկու ամսում առևտրի այս ֆիրման միևնույն քաղաքապետարանի տարածքում բացեց իր երկրորդ խանութը: Առաջինը`OOSTBURG - ում (De nieuwe Jumbo in Oostburg opent op woensdag 14 november), երկրորդը` Sluus
քաղաքում: ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐԸ հետևել է նոյեմբեր ամսին Օսթբուրգ քաղաքում բացված սուպերմարկետի կառուցման աշխատանքների գրաֆիկին` հետևել թե ինչ տեմպերով է այն կառուցվում:
Հողային հարթեցման աշխատանքներն սկսվել են մարտ ամսին, իսկ խանութի բացումն արդեն նոյեմբերի 14-ին: Բացման օրը խանութ մտած առաջին 250 հոգուն ծաղկեփնջեր նվիրվեցին, իսկ մի քանի օր էլ 25 եվրոյից շատ առևտուր արած հաճախորդներն ստացան խնձորից պատրաստված տորթ: 5000 բնակչություն ունեցող այս քաղաքում սա 4-րդ սննդի մեծ խանութն է: Իհարկե այստեղ առևտրի են գալիս նաև բնակիչներ` շրջակա բնակավայրերից:
No comments:
Post a Comment