Լուսանկարները` Ալիկ Ասատրյանի: Այս եկեղեցում է պատսպարվել Թամրազյանների ընտանիքը: |
Հաագայի Բեթել բողոքական եկեղեցին 24 ժամյա գրաֆիկով ՝ առանց դադարի հոկտեմբերի 26-ից մինչ օրս կրոնական ծես ու պատարագ է մատուցում փրկելու համար 9 տարի նիդերլանդներում գտնվող փախստական հայ ընտանիքին` արտաքսումից: Մարդասիրական այս քայլն ամրագրված է օրենքի այն կետով, որ աղոթքի ու պատարագի ժամանակ ձերբակալություններն արգելվում են: Ստացվում է, որ եկեղեցին օրենքով պայքարում է. մեկ այլ` արտաքսման օրենքի դեմ: Այսպիսով եկեղեցին մարդասիրությունն ավելի վեր է դասում:
Ալիկ Ասատրյանը Հաագայի Բեթել եկեղեցում |
Իրոք դժվարությունների դեմ հանդիման են կանգնել Թամրազյանների ընտանիքի հինգ անդամները, որոնց այս պահին մարդասիրական ու բարոյական աջակցության կարիքն ունեն: Այդ նպատակով նրանց հետ է փորձել հանդիպել , զրուցել Նիդերլանդական օրագրի մեր թղթակից ԱԼԻԿ ԱՍԱՏՐՅԱՆԸ: Նախքան հանդիպումն իմացել էինք, որ ընտանիքի անդամները հրաժարվում են բոլոր տեսակի հանդիպումներից, սակայն օգնություն , օժանդակություն հայտնելու համար մեկ անգամ ևս փորձեցինք լինել տեղում:
Ալիկ Ասատրյանը պատմեց, որ ընտանիքի անդամները պարզապես չեն կարող դուրս գալ եկեղեցուց, քանի որ անմիջապես կձերբակալվեն: Նրան սիրով ընդունել են եկեղեցի, բայց ընտանիքի անդամներին հանդիպել չի հաջողվել: Եկեղեցու հովիվները զգուշավոր են և ելնելով
ապահովությունից ու ընտանիքի բարոյահոգեբանական վիճակից հրաժարվում են ամեն տեսակի հանդիպումների` նրանց մասնակցությունից:
Հուսով ենք, որ Նիդերլանդական իշխանությունները մարդասիրաբար վերաբերվեն արդեն երկար տարիներ ինտեգրված հայ ընտանիքին:
No comments:
Post a Comment