Страницы

Thursday, 6 December 2018

Դեսպան Տիգրան Բալայանը հանդիպել է Նիդերլանդների ամենահայաշատ քաղաքի՝ Ալմելոյի քաղաքապետին



Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Tigran Balayan-ը հանդիպել է Նիդերլանդների ամենահայաշատ քաղաքի՝ Ալմելոյի քաղաքապետ Արջին Խերիթսենի (Gerritsen) հետ: Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին հայ համայնքին ցուցաբերած օրինակելի վերաբերմունքի համար: Բալայանը պատահական չի համարել, որ անմիջապես իր լիազորություններն ստանձնելուց հետո տեղական իշխանությունների հայազգի ներկայացուցչի հետ առաջինն այցելել է հենց Ալմելոյի քաղաքապետին: Կողմերը կարևորել են
հայ համայնքի հետ համագործակցության և ինտեգրման հարցերը, Հայաստանի հետ տնտեսական կապեր հաստատելու հեռանկարները: Մտքեր փոխանակվեցին Հայաստանի քաղաքներից մեկի և Ալմելոյի միջև երկողմանի համագործակցություն սկսելու համար:
Հիշեցնենք, որ Ալմելոն Նիդերլանդների ամենամեծ հայ համայնք ունեցող քաղաքն է: Այստեղ է գտնվում Եվրոպայում ամենամեծ Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշարձանը: Օվերեյսել մարզը, որտեղ գտնվում է Ալմելո քաղաքը Նիդերլանդների միակ մարզն է, որ ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Հանդիպմանը ներկա է եղել այս տարի տեղական ընտրություններում ավագանի ընտրված հայազգի (Robin Haik Gelici) Ռոբին Գելիջին:


No comments:

Post a Comment