Դեկտեմբերի 25-ը ԱԶՆՎԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է:«Սուրբ Տրդատ Մեծի ասպետական միաբանություն» կազմակերպության տոնացույցով 424 թվականի այդ օրը` Սահակ Պարթևը Պարսկական թագավորական դիվանում հայտնաբերվել է Հայոց Արքունական Գահնամակի բնօրինակը:
«Նիդերլանդական օրագրի» նախագծի շրջանակներում շարունակում ենք պատմել Ամատունիների մասին
Նախորդ հոդվածը`
Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին
_________________
Ամատունիների շառավիղները
Հայոց պատմության մութ ու լուսավոր խորշերից առանձնակի պայծառությամբ ու շեշտադրությամբ փայլատակում ու առանձնանում է ազնվական ծագում ունեցող ԱՄԱՏՈՒՆԻՆԵՐԻ տոհմը:
Ովքե՞ր են նրանք, որտե՞ղ են հասնում նրանց շառավիղները...
ԱՄԱՏՈՒՆԻՆԵՐ: Որքան էլ պատմական տվյալները ժլատ լինեն, այնուամենայնիվ Ամատունիների մասին մեզ հասած տեղեկությունները խորհելու, վերլուծելու և հետագա եզրահանգումների տեղիք են տալիս, Այս տոհմը ներկայացնողներն աչքի են ընկնում իրենց բացառիկ ընդունակություններով, կողմնորոշվելու ու խելացի որոշումներ ընդունելու ունակաությամբ:Ովքե՞ր են Ամատունիները Նրանց մասին հայկական սովետական , Վիքիպեդիա ինտերնետային և այլ հանրագիտարաններում կարող ենք կարդալ հետևյալը՝ արիական ծագում ունեցող հայ նախարարական հնագույն տոհմ. ԱՐՏԱԶ գավառը Մեծ Հայքի Վասպուրական նահանգում, Ամատունիների նախարարական տոհմի ժառանգական տիրույթներից է: Հայոց արքունիքում ունեցել են ազդեցիկ դիրք , վարել են հազարապետության պաշտոնը։ Զորանամակում Ամատունիների զորաբաժինը չի հիշատակվում։ Ըստ Մովսես խորենացու՝ «Հայոց Ամատունի նախարարությունը դրանք բնիկ հրեաներ են, որ եկել են արյաց երկրից, մի ոմն Մանուից, որը մի ուժեղ մեծահասակ որդի ուներ, Սամսոն անունով, ինչպես հրեաների մեջ սովորություն կա՝ նախնիների անունները դնել ըստ հույսի: Եվ այս ճշմարիտ է, ինչպես այժմ էլ նկատվում է Ամատունիների սերնդի մեջ, որ նրանք հաղթանդամ, վայելչակազմ և ուժեղ մարդիկ են, պատշաճ ամեն բանում: Սրանք տարածված են եղել Արշակի ձեռքով, որ պարթևական ցեղից առաջինը թագավոր դարձավ, և առաջադիմելով Պարսկաստանում է՛լ առավել պատվի հասան: Իսկ թե ինչ պատճառով նրանք մեր երկիրը եկան՝ չգիտեմ, միայն թե Արտաշեսից պատիվներ են գտնում գյուղերով ու դաստակերտներով և կոչվում են Ամատունիներ, այսինքն՝ եկվորներ»։ (Պատմություն Հայոց, Վենետիկ, 1881, էջ 288-289)
Ն. Ադոնցը նրանց անվան ծագումը կապում է Հերոդոտոսի հիշատակած մատիեններ ցեղանվան հետ։ Բազմաթիվ հետազոտողներ Ամատունի ազգանվան ծագումնաբանությունը հետևյալ կերպ են ներկայացնում՝ Ամո - վերածնունդ և տուն (ծուխ, տուն , օջախ): Այսպիսով ազգանվան հիմքում կա բարձր տան ներկայացուցիչ, նախարար, ազնվական բացատրությունը:
3-րդ, 4-րդ դարերից հայտնի է Օտա Ամատունի իշխանի անունը: Նրա ծննդյան և մահվան տարեթվերն անհայտ են: Տրդատ Գ թագավորի բացակայության ժամանակ պաշտպանել է Անի բերդը, ինչպես նաև արքունի բոլոր գանձերը, Անահիտի և Արամազդի ոսկյա արձանները։ Խոսրով Բ Մեծի սպանությունից հետո մինչև Տրդատ Գ Մեծի գահակալությունը, Պարսից կոտարծից փախցրել և խնամել է Խոսրով Բ-ի դստերը՝ Խոսրովիդուխտին: Իսկ երբ Տրդատ Գ-ն հաստատվել է գահին, Օտա Ամատունին նշանակվել է նախարարապետի պաշտոնին։ Ըստ Ագաթանգեղոսի` «...Թագավորի վախեցած քույրը եւ մյուս մերձավորները վերջ ի վերջո խորհրդակցում են եւ որոշում Օտա անունով ավագ նախարարին ուղարկել Արտաշատ` Գրիգորիսին բանտից հանել-բերել»: Խոսքը Գրիգոր լուսավորիչի մասին է, երբ քրիստոնեա ապստամբները ճնշում են գործադրել Տրդատ Գ Մեծ թագավորի վրա:
Վարկած կա, և դա մասնավորապես հաստատում են Օտյան առանձնահատուկ ազգանվան կրողները, որ իրենց գերդաստանի ակունքները գալիս են Օտա Ամատունուց: Այս ընտանիքից են սերում Գրիգոր Օտյանը, երկիծաբան Երվանդ Օտյանը և էլի շատ ուրիշ անվանի մարդիկ:
Փավստոս Բուզանդի «Հայոց պատմություն» գրքից տեղեկանում ենք. Սանեսան թագավորի զորքերի դեմ (336թ) Օշականի ճակատամարտում Ցլու գլուխ կոչվող բլրի մոտ տարած հաղթանակի առթիվ Հայաստանի Խոսրով Գ Կոտակ թագավորը, որն ստիպված հեռացել էր Կոգովիտ գավառի Դարույնք բերդը, փայլուն հաղթանակից հետո Ամատունի իշխան Վահանին է նվիրում Օշականը, որն այնուհետև Ամատունիների ավանդական նստավայրը դարձավ: Եվ ընդհանրապես Օշականը Ամատունիների համար այն բնակավայրն է, որ համեմատաբար անապական է մնացել, չի ասպատակվել օտար նվաճողների ավերվածություններից, հետևաբար հանդիսացել Ամատունիների շառավիղների մի ճյուղի պահպանման լավագույն նախապայմանը, ինչին դեռ կանրադառնանք:
IV դ. վերջերին հիշատակվում է Պարգև Ամատունի իշխանի անունը, որը համագործակցելով Շավարշ Կամսարականի հետ, փորձում էր պարսից գերությունից ազատել Հայաստանի Խոսրով Դ. թագավորին: փորձը ձախողվում է Սասանյան պարսից Արտաշիր թագավորը Ամատունուն և Կամսարականներին հայրենական գահից իջեցրեց կրտսեր նախարարների կարգը։
Վահան Ամատունու շառավիղից, հաւանաբար` թոռը, Վահան Բ. Ամատունի իշխանը, որ Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից էր , հայտնի իր իմաստութեամբ, խոհեմութեամբ եւ արժանիքներով իր ուսուցիչ Սեսրոպ Սաշտոցի դին էջմիածնից տեղափոխում է Օշական՝ նրա գերեզմանի վրա կառուցում կենտրոնագմբեթ եկեղեցի-դամբարան։ 439-ին Մաշտոցի վախճանվելուց հետո Վէճ ծագեց թէ ո՞ւր պիտի հանգչի վարդապետի մարմինը: Մեծ հեղինակություն վայելող Վահան իշխան Ամատունին կարողացավ բոլորին համոզել , որ Մաշտոցին տեղափոխեն իր նստավայր Օշական: 442-ին իշխանը նրա գերեզմանին կառուցում է գմբեթաւոր կլոր եկեղեցի: Ինքը' Վահան Ամատունին, Օշականում բնակվող իր հարազատներին կտակում է իրեն թաղել Մաշտոցի շիրիմից 40 բազուկ հեռավորությամբ:
Ավարայրի պատերազմից առաջ, երբ պարսից Հազկերտ շահը փորձեց հայ ժողովրդի վզին փաթաթել զրադաշտականությունը , Տիզբոն գնացող նախարարների մէջ էր Վահան Ամատունի Հայոց Հազարապետը, որը մերժեց պարսից շահի ստորացուցիչ առաջարկը: Արտաշատում հրավիրված հատուկ ժողովովում Վահան Ամատունին վերհաստատվում է , որպես հազարապետ: Մասնակիցների թվում էին նաև Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի աշակերտները, որոնք քաջատեղյակ էին ժամանակի աստվածաբանական ու փիլիսոփայական գրականությանը: Պարսից արքունիքին ուղղված պատասխան նամակում նրանք
հիմնավորապես պաշտպանում էին քրիստոնեական հավատքի ճշմարտացիությունը: «Այս հավատից մեզ ոչ ոք չի կարող խախտել, ո՛չ հրեշտակները և ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը և ո՛չ հուրը, ո՛չ ջուրը և ո՛չ էլ որևէ այլ դառն հարված»,- գրում էին նրանք: Այսպիսով, հայերը կտրուկ մերժեցին կրոնափոխության առաջարկը: Պարսիկները ներխուժեցին Հայկական տարածք իշխան Առանձար Ամատունին հետախուզեց հակառակորդի տեղաշարժերը, զորքերի քանակը, կազմը և դիրքավորումը, ապա 2000 մարտիկով դարանակալեց և ոչնչացրեց շրջակա հայկական բնակավայրերն ասպատակող պարսկական զորամասը, իսկ մնացածներին հալածեց մինչև նրանց զորաճամբարը:
VI-ից – VII դարերի Պտղնի գյուղում գտնվող վաղ միջնադարյան հայկական ճարտարապետական անզուգական ու եզակի` Պտղավանք հուշարձանից, հայտնի է դառնում, որ այն կառուցել է իշխան Մանուել Ամատունին, պատկերաքանդակներից մեկը փորագրված է «ՄԱՆՈԻԵԼ ԱՄԱՏՈԻՆԵԱՑ ՏԵՐ» մակագրությամբ։
Մի կողմ թողնելով կիսավեր այս կառույցի եզակի ու վեհաշուք ճարտարապետական ոճին անդրադառնալը, նշենք, որ այն հարուստ է բարձրարվեստ զարդաքանդակներով ու
պատկերաքանդակներով: Եզակի են հարավային մուտքի զարդակամարի ձախ` հորիզոնական մասում, առյուծին նետահարող, ձի հեծած Մանուել Ամատունու քանդակը, իսկ զարդակամարի աջ մասում`առյուծի հետ նիզակով մենամարտող Սահակ Ամատունին ՝ Մանուելի որդին: Ուշագրավ է նաև հարավային շքամուտքի կամարի կենտրոնում, մեդալիոնի մեջ Աստվածածնի պատկերաքանդակը` երկու կողքերին հրեշտակներով, սափորների քանդակաշարը և արմավենու ծառի տակ նստած առյուծի քանդակը: Շատերն այն նույնացնում են Աստվածաշնչի Դանիելի` գբում պահվող առյուծներին: Այստեղ մեկ կարևոր հանգամանք պետք է հաշվի առնել, որ ամատունիների իշխանական նշանակում (գերբում) առկա են թե արմավենին և թե խոցվող առյուծը, որ հզոր, բայց պարտվող թշնամու խորհրդանիշ է: Այս տեսանկյունով Պտղավանքի հիշյալ խորհրդանիշերը տարբերվում են մյուս վայրերի հին հուշարձանների զարդաքանդակներում պատկերվածներից:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, նշանավոր հայագետ Գարեգին Հովսեփյանը մանրամասն վերլուծել է այս արձանագրությունը և իմի բերել Պտղնավանքի և Ամատունյաց տոհմի մասին եղած տեղեկությունները գրել է.
Ըստ հայ պատմիչ Ղեւոնդի տեղեկության` 789-ին, արաբական հալածանքներից խույս տալով, 12 հազար հայ` տղամարդ, կին եւ երեխա, Ամատունեաց տոհմի նախարար Շապուհի եւ նրա որդի Համամի գլխաւորութեամբ` այլ հայ նախարարների եւ իշխանների, նաև` նրանց հեծելազորի հետ թողնում են Հայաստանի կենտրոնական շրջաններ` մասնավորապես Վասպուրականի Արտազ գավառից (մասամբ՝ Այրարատից) և ուղեւորւում հունաց աշխարհ, այսինքն` Բիուզանդիա Խաղտիք (Խալդիա) : Արաբական զորքերը հետապնդում են երկրից հեռացող հայերին, որոնք Կոխ գավառում նրանց պարտության մատնեցին, իսկ իրենք, անցնելով Ակամսիս կամ Ճորոխ գետը, Եգերների երկրով մտան Պոնտոս: Բիուզանդական կայսր Կոնստանտինը նրանց ընդունեց բարեհոգաբար, հաստատեց նրանց նախարարական իրավունքները և նրանց բնակեցրեց բարեբեր երկրամասում: Տամբար վայրում Համամ իշխանը հիմնել է Համամշեն (Համշեն) ավանը, որի անունով կոչվել է գավառակը:
Ահա այսպեսի ճակատագրով հայ իշխանական տները կորցրել ու վերականգնել են իրենց իրավունքներն ու կոչումները: Այդ արտագաղթի առիթով հիշատակվում են ոչ միայն Շապուհ եւ Համամ իշխանները, այլև` հայոց կաթողիկոս Եղիպատրուշեցին (775-788): Համշենի հայկական իշխանութեան ստեղծումը կարելի է թվագրել 789 կամ 790 տարեթվերով` Նրանց բնակավայրը կոչվեց Համամշեն (Համամ իշխանի անունով), իսկ իրենք՝ համշենցիներ: Քաջքար լեռան հյուսիսային լանջերի և շրջակա ձորերի հետ կազմել է Համշենի կիսանկախ իշխանության կորիզը։ Համշեն կամ Համամշեն, հայկական կիսանկախ իշխանություն, ապա՝ հայաբնակ գավառակ Սև ծովի հարավարևելյան ափին, VIII դարի վերջից-XX դարի սկզբին։ Ներկայումս քաղաք Թուրքիայում։ Ցավոք վերջին դարերում, սկսած 1690-1700 թվականներից համշենահայությունը ենթարկվել է բռնի իսլամացման: Հր. Աճառեանի տվյալներով մինչև հայոց ցեղասպանությունը Թուրքիայում բնակւում էր 20 հազար քրիստոնյա համշենցի եւ մոտ նոյնքան էլ մուսուլման համշենցի:
Քրիստոնյա համշենահայությունը հայոց ցեղասպանության ժամանակ դարձավ թուրք վանդալների զոհը: Բացառված չէ, որ նրա մի մասը ընդունել է իսլամը և առ այսօր բնակվում է Թուրքիայի տարբեր վայրերում` պահպանելով իր բարբառն ու սովորույթները: Սկսած 19-րդ դարի 60-ական թթ., բայց առավել զանգվածաբար` 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո համշենահայերն սկսեցին վերաբնակվել Սև ծովի հյուսիսարևելյան ափերում և հաստատվեցին Սուխումում, Սոչիում, Մացեստայում, Մծարայում, Ծեբելդայում, Ադլերում, Շապշուղում, Նոր Աֆոնում և այլ բնակավայրերում: Հետագայում նրանք տարածվեցին Կուբանի եւ Եկատերինոդարի ուղղութիւններով` հիմնելով նոր բնակավայրեր: Այսպիսով Ամատունիների մի ճյուղից ձևավորվում է համշենահայությունը, որի մասին հպանցիկ հակիրճ անրադարձ կատարեցինք:
Դժբախտաբար պատմական անցյալից Ամատունիների մասին ամբողջական ու մանրամասն տեղեկություններ անհնար է հավաքել, քանզի հայոց պատմության ողբերգական էջերում, միշտ էլ թշնամու հետապնդման թիրախում հայտնվել են հայոց արքայական ու նախարարական տոհմերը ու նրանց ժառանգների մասին ժամանակագրությյան տրամադրած տվյալներն ընդհատվում են: Հայ միջնադարյան իշխանությունները բազմաթիվ հարվածներ են կրել, նաև մոնղոլ-թաթարական հորդաներից։ Հայ իշխանությունների զգալի մասը (այդ թվում Վահրամյանները, Դոփյանները, Իվանյաները, Խաղբակյան-Պռոշյանները) կործանվեցին. միայն մի քանի իշխանական տներին հաջողվեց պահպանել իրենց իշխանությունները. մասնավորապես Խաչենի Հասան-Ջալալյաններին, Սյունիքի Օրբելյաններին։ Հայ իշխանական տոհմերից ոմանք փրկվեցին Վրաց Թագավորությունում և ընդրկվեցին վրաց իշխանական դասի մեջ (այդ թվում Թումանյանները, Ամատունիները, Արղությանները և այլք)։ Այդ իսկ պատճառով Հայոց պետականության կորստի պայմաններում հայ ազնվական շատ գերդաստաններ հանգրվան են գտել օտարության մեջ: Վրաստանի և Ռուսաստանի արքունիքներում ըստ արժանվույն իրենց դրսևորել են Ամատունիները:
Գրիգորը (Գեորգի) , Վահանը ծառայել են իրանական շահին և եղել են Նախիջևանի մելիքները, հենց նրանց հետնորդներն էլ, որոնց հետ կապ ենք գտել Օշականում ապրող Ամատունիների հետ, տեղափոխվել են Վրաստան: 1784 թ. վրաց Հերակլ Երկրորդ թագավորը հատուկ հրովարտակով Սարգիս (Սերգեյ)Ազարյան Ամատունուն շնորհեց վրաց արքունիքի ազնվական-իշխանի տիտղոս,հաստատելով Ամատունիների գերբը: Վրացական թագավորների կողմից նման կարգի վավերացում պատմության մեջ աննախադեպ է և հայտնի չէ: իսկ 1826 թ. Նիկոլայ Առաջինը Գերասիմ Սերգեյի Ամատունուն և նրա որդիներ Ռաֆայելին և Միխաիլին, ինչպես նաև եղբորորդի Իվան Գեորգիի Ամատունուն շնորհում է ռուսական արքունիքի ազնվականական տիտղոս: 1850թ. նոյեմբերի 30-ի, 1858թ.դեկտեմբերի 17-ի և 1859թ. դեկտեմբերի 22-ի որոշմամբ էլ իշխանական տոհմի շնորհին է արժանանում նրանց որդիները' Պետրոս, Միխայիլ, Նապոլիոն Հովհաննեսի (Իվանի) , Գեորգի Միխայիլի և Նիկոլայ Ռաֆայելի Ամատունիները: Հիշյալ տվյալները, ինչպես նայև Ամատունիների այս տոհմածառը, ձեզ ենք ներկայացնում 1996թ Մոսկվայում հրատարակված «Дворянские роды российское империй» գրքի 4-րդ հատորից, որը հետագա հիմք հանդիսացավ մեր լրացուցիչ ուսումնասիրությունների:
Եթե ուշադիր նայենք «Дворянские роды российское империй» գրքում հրապարակված այս տոհմածառին, ապա հստակ է, որ այն ամբողջական չէ: Ազարբեկի որդի Պետրոսը (Պյոտր) ունեցել է երեք որդի' Իվանը (Հովհաննես), Սերգեյը (Սարգիս) և Գասպարը: Թերևս այս տոհմածառում ընդգրկված են Սերգեյի (Սարգիսի) ժառանգորդները, ովքեր ազդեցիկ գործունեություն են ունեցել Ռուսաստանի ու Վրաստանի հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում, զբաղեցրել են պատասխանատու պաշտոններ:
Թերևս այստեղ ամբողջական չեն Ազարբեկի որդի Պետրոսի մյուս որդիների' Իվանի (Հովհաննես) և Գասպարի ժառանգների մասին տեղեկությունները:
Ամատունի Իվանի (Հովհաննեսի) մասին հետևյալը պարզեցինք, կրկին Վրաստանում ապրած ամատունիներից` խոշոր մեծահարուստ-բարերար է եղել, , ծնվել է Նունիս գյուղում, Պետրոս Ամատունի Ազարյանի որդին է: 1777-84 թթ. իր որդու հետ վերանորոգել է Ջգրաշենի եկեղեցին ու զանգակատունը, որի վերաբերյալ պահպանվել է համապատասխան վիմագիր: Բնակվել է Թիֆլիսին Չուղուրեթի պետական կալվածք-գյուղում, որը նրանց տոհմական սեփականությունն է եղել: Այս բնակավայրը հետագայում միացվել է Թիֆլիս քաղաքին՝ որպես արվարձանային թաղամաս: Նրա որդիներն են՝ Սարգիս, Կարապետ և Հակոբջան (Յակով),Ամատունիները:
Վերջինս' Հակոբջանը (Յակով) ևս բարերար-մեծահարուստ է եղել և շարունակել է հոր գործը:
Ի դեպ Թբիլիսիի Ջիգրաշենի եկեղեցին վրաստանի թագավոր Իրակլին 1795թ. մշտական վերահսկողության է հանձնել Ամատունիների տոհմաճյուղին, որի նախնիները, ինչպես արդեն նշեցինք եղել են Նախիջևանի մելիքներ:Ջիգրաշեն Ավետյաց եկեղեցի հայկական եկեղեցի էր Հին Թբիլիսիում, Վրաստանում։ Ոչնչացվել է 1937-38 թթ. ընթացքում Լավրենտի Բերիայի հրամանով` այլ 10 հայկական եկեղեցիների հետ միասին։
Կրկին խնդրում ենք ուշադրություն դարձնել «Дворянские роды российское империй» 1998. том 4. գրքում զետեղված ամատունիների տոհմածառին:
Ազարբեկի որդի Պետրոսի 3-րդ որդին Գասպարն է, այս ճյուղը Ղազարից (Լազար) ու Եսայուց (Իսայի) հետո հասնում է Նիկոդիմոս Ամատունուն: Նույնպես հստակ է, որ գրքում ներկայացված Գասպարի տոհմածառի ճյուղը լրիվ չէ, նրա 3 որդիներից նշված է Ղազարի (լազար), իսկ վերջինիս 5 որդիներից միայն Եսայու (Իսայի) անունը: Այս տոհմածառը սահմանափակվում է Եսայու 3 որդիներից ավագի` Նիկոդիմոս Ամատունու
անունով: Թեև Նիկոդիմոս Ամատունին գործունեություն է ծավալել Վրաստանում, ապա և Ռուսաստանում, անվերապահորեն ճշտվեց այն կապը, որ նա ունեցել է Օշականի Ամատունիների հետ` հետևաբար Թբիլիսիի Ամատունիների հետ Օշականի Ամատունիների ազգակցական սերտ կապը:
Թիֆլիսի Ամատունիների տոհմածառը
Օշականի Ամատունիների տոհմածառը
«Նիդերլանդական օրագրի» նախագծի շրջանակներում շարունակում ենք պատմել Ամատունիների մասին
Նախորդ հոդվածը`
Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին
_________________
Ամատունիների շառավիղները
Հայոց պատմության մութ ու լուսավոր խորշերից առանձնակի պայծառությամբ ու շեշտադրությամբ փայլատակում ու առանձնանում է ազնվական ծագում ունեցող ԱՄԱՏՈՒՆԻՆԵՐԻ տոհմը:
Ովքե՞ր են նրանք, որտե՞ղ են հասնում նրանց շառավիղները...
ԱՄԱՏՈՒՆԻՆԵՐ: Որքան էլ պատմական տվյալները ժլատ լինեն, այնուամենայնիվ Ամատունիների մասին մեզ հասած տեղեկությունները խորհելու, վերլուծելու և հետագա եզրահանգումների տեղիք են տալիս, Այս տոհմը ներկայացնողներն աչքի են ընկնում իրենց բացառիկ ընդունակություններով, կողմնորոշվելու ու խելացի որոշումներ ընդունելու ունակաությամբ:Ովքե՞ր են Ամատունիները Նրանց մասին հայկական սովետական , Վիքիպեդիա ինտերնետային և այլ հանրագիտարաններում կարող ենք կարդալ հետևյալը՝ արիական ծագում ունեցող հայ նախարարական հնագույն տոհմ. ԱՐՏԱԶ գավառը Մեծ Հայքի Վասպուրական նահանգում, Ամատունիների նախարարական տոհմի ժառանգական տիրույթներից է: Հայոց արքունիքում ունեցել են ազդեցիկ դիրք , վարել են հազարապետության պաշտոնը։ Զորանամակում Ամատունիների զորաբաժինը չի հիշատակվում։ Ըստ Մովսես խորենացու՝ «Հայոց Ամատունի նախարարությունը դրանք բնիկ հրեաներ են, որ եկել են արյաց երկրից, մի ոմն Մանուից, որը մի ուժեղ մեծահասակ որդի ուներ, Սամսոն անունով, ինչպես հրեաների մեջ սովորություն կա՝ նախնիների անունները դնել ըստ հույսի: Եվ այս ճշմարիտ է, ինչպես այժմ էլ նկատվում է Ամատունիների սերնդի մեջ, որ նրանք հաղթանդամ, վայելչակազմ և ուժեղ մարդիկ են, պատշաճ ամեն բանում: Սրանք տարածված են եղել Արշակի ձեռքով, որ պարթևական ցեղից առաջինը թագավոր դարձավ, և առաջադիմելով Պարսկաստանում է՛լ առավել պատվի հասան: Իսկ թե ինչ պատճառով նրանք մեր երկիրը եկան՝ չգիտեմ, միայն թե Արտաշեսից պատիվներ են գտնում գյուղերով ու դաստակերտներով և կոչվում են Ամատունիներ, այսինքն՝ եկվորներ»։ (Պատմություն Հայոց, Վենետիկ, 1881, էջ 288-289)
Թովմա Արծրունին գրում է՝ «Իսկ զանուն քաղաքին կոչեցին Արտամատ, որ թարգմանեալ ստուգաբանի Արտաշէսի ձեռակերտ կամ թէ Արտաշէսի եկք, զի ըտ պարսիկ ձայնի Մատ եկք թարգմանի»: (Պատմություն Արծրունեաց, Կ.Պ., 1852, էջ 57)
Զարմանալին այն է, որ Խորենացին ԱՀՄԱՏԱՆ-ի նմանությունից չի ստուգաբանում նրանց անվան ծագումը, որը Ղուկաս Ինճիճյանի (1758-1833) համաձայն հնարավոր է (Հնախօսութիւն, Բ., էջ 164, ծն. 1): Կամ նույնիսկ չի բխեցնում ՄԱՆ բառից:
Ըստ Բարսեղ Սարգիսյանի (1852-1921), Մովսես Խորենացու «հնարագիտութիւնն» է Ամատունիների հրեական ծագումը: Այն միտված է ընդունելու թե «ի ժամանակս Տիգրանայ հանդիպեցաւ նոցա մուտքն ի Հայս ...» (Ագաթանգեղոս եւ իր բազմադարեան գաղտնիքը, Վենետիկ, 1890, էջ 89):
Գրիգոր Ղափանցյանը (1887-1957) գրում է՝ «Խոռից Խորենացին կազմում է Խոռխոռունի նախարարությունը, այսինքն պիտի ընունենք, որ այդ ազդեցիկ իշխանությունը խուռիական ծագում ունի, ինչպես Մանդակունիները Manda ցեղից, Սլկունիները Sale ցեղից (Salak և Malak անուններից), Ամատունիները Mada (Մեդացի) ցեղից և այլն» (Պատմութիւն Ուրարտուի, Երևան, 1940, էջ 34-35):
Ամատունիները կարող են նաև «ուրարտական» սերունդ լինել: Բասմաջյանը Ամատունին նույնացնում է Ամադանի հետ, իսկ ուրիշները Շամատուանի հետ (Նիկոլսկի):
3-րդ, 4-րդ դարերից հայտնի է Օտա Ամատունի իշխանի անունը: Նրա ծննդյան և մահվան տարեթվերն անհայտ են: Տրդատ Գ թագավորի բացակայության ժամանակ պաշտպանել է Անի բերդը, ինչպես նաև արքունի բոլոր գանձերը, Անահիտի և Արամազդի ոսկյա արձանները։ Խոսրով Բ Մեծի սպանությունից հետո մինչև Տրդատ Գ Մեծի գահակալությունը, Պարսից կոտարծից փախցրել և խնամել է Խոսրով Բ-ի դստերը՝ Խոսրովիդուխտին: Իսկ երբ Տրդատ Գ-ն հաստատվել է գահին, Օտա Ամատունին նշանակվել է նախարարապետի պաշտոնին։ Ըստ Ագաթանգեղոսի` «...Թագավորի վախեցած քույրը եւ մյուս մերձավորները վերջ ի վերջո խորհրդակցում են եւ որոշում Օտա անունով ավագ նախարարին ուղարկել Արտաշատ` Գրիգորիսին բանտից հանել-բերել»: Խոսքը Գրիգոր լուսավորիչի մասին է, երբ քրիստոնեա ապստամբները ճնշում են գործադրել Տրդատ Գ Մեծ թագավորի վրա:
Վարկած կա, և դա մասնավորապես հաստատում են Օտյան առանձնահատուկ ազգանվան կրողները, որ իրենց գերդաստանի ակունքները գալիս են Օտա Ամատունուց: Այս ընտանիքից են սերում Գրիգոր Օտյանը, երկիծաբան Երվանդ Օտյանը և էլի շատ ուրիշ անվանի մարդիկ:
Փավստոս Բուզանդի «Հայոց պատմություն» գրքից տեղեկանում ենք. Սանեսան թագավորի զորքերի դեմ (336թ) Օշականի ճակատամարտում Ցլու գլուխ կոչվող բլրի մոտ տարած հաղթանակի առթիվ Հայաստանի Խոսրով Գ Կոտակ թագավորը, որն ստիպված հեռացել էր Կոգովիտ գավառի Դարույնք բերդը, փայլուն հաղթանակից հետո Ամատունի իշխան Վահանին է նվիրում Օշականը, որն այնուհետև Ամատունիների ավանդական նստավայրը դարձավ: Եվ ընդհանրապես Օշականը Ամատունիների համար այն բնակավայրն է, որ համեմատաբար անապական է մնացել, չի ասպատակվել օտար նվաճողների ավերվածություններից, հետևաբար հանդիսացել Ամատունիների շառավիղների մի ճյուղի պահպանման լավագույն նախապայմանը, ինչին դեռ կանրադառնանք:
Օշականը Դիդի կոնդ կոչվող բարձրունքից:Այստեղ է թաղված վարդապետ Սահակ Ամատունին |
IV դ. վերջերին հիշատակվում է Պարգև Ամատունի իշխանի անունը, որը համագործակցելով Շավարշ Կամսարականի հետ, փորձում էր պարսից գերությունից ազատել Հայաստանի Խոսրով Դ. թագավորին: փորձը ձախողվում է Սասանյան պարսից Արտաշիր թագավորը Ամատունուն և Կամսարականներին հայրենական գահից իջեցրեց կրտսեր նախարարների կարգը։
Վահան Ամատունու շառավիղից, հաւանաբար` թոռը, Վահան Բ. Ամատունի իշխանը, որ Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից էր , հայտնի իր իմաստութեամբ, խոհեմութեամբ եւ արժանիքներով իր ուսուցիչ Սեսրոպ Սաշտոցի դին էջմիածնից տեղափոխում է Օշական՝ նրա գերեզմանի վրա կառուցում կենտրոնագմբեթ եկեղեցի-դամբարան։ 439-ին Մաշտոցի վախճանվելուց հետո Վէճ ծագեց թէ ո՞ւր պիտի հանգչի վարդապետի մարմինը: Մեծ հեղինակություն վայելող Վահան իշխան Ամատունին կարողացավ բոլորին համոզել , որ Մաշտոցին տեղափոխեն իր նստավայր Օշական: 442-ին իշխանը նրա գերեզմանին կառուցում է գմբեթաւոր կլոր եկեղեցի: Ինքը' Վահան Ամատունին, Օշականում բնակվող իր հարազատներին կտակում է իրեն թաղել Մաշտոցի շիրիմից 40 բազուկ հեռավորությամբ:
Իշխան Վահան Ամատունու գերեզմանը(5-րդ դար, հուշակոթողը տեղադրվել է 1880թ.) |
Ավարայրի պատերազմից առաջ, երբ պարսից Հազկերտ շահը փորձեց հայ ժողովրդի վզին փաթաթել զրադաշտականությունը , Տիզբոն գնացող նախարարների մէջ էր Վահան Ամատունի Հայոց Հազարապետը, որը մերժեց պարսից շահի ստորացուցիչ առաջարկը: Արտաշատում հրավիրված հատուկ ժողովովում Վահան Ամատունին վերհաստատվում է , որպես հազարապետ: Մասնակիցների թվում էին նաև Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի աշակերտները, որոնք քաջատեղյակ էին ժամանակի աստվածաբանական ու փիլիսոփայական գրականությանը: Պարսից արքունիքին ուղղված պատասխան նամակում նրանք
Հայերեն տառերի հուշարձան Օշականում |
Առյուծին նետահարող, ձի հեծած Մանուել Ամատունու քանդակը |
VI-ից – VII դարերի Պտղնի գյուղում գտնվող վաղ միջնադարյան հայկական ճարտարապետական անզուգական ու եզակի` Պտղավանք հուշարձանից, հայտնի է դառնում, որ այն կառուցել է իշխան Մանուել Ամատունին, պատկերաքանդակներից մեկը փորագրված է «ՄԱՆՈԻԵԼ ԱՄԱՏՈԻՆԵԱՑ ՏԵՐ» մակագրությամբ։
Մի կողմ թողնելով կիսավեր այս կառույցի եզակի ու վեհաշուք ճարտարապետական ոճին անդրադառնալը, նշենք, որ այն հարուստ է բարձրարվեստ զարդաքանդակներով ու
Նիզակով մենամարտող Սահակ Ամատունին |
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, նշանավոր հայագետ Գարեգին Հովսեփյանը մանրամասն վերլուծել է այս արձանագրությունը և իմի բերել Պտղնավանքի և Ամատունյաց տոհմի մասին եղած տեղեկությունները գրել է.
«Հինգերորդ դարի վերջում և 6-ի սկզբում Ամատունեաց նահապետն էր Մանդեն,որ մասնակից էր Բաբկեն կաթողիկոսի ժողովին, 505 թվին։ Այնուհետև Ամատունի իշխանի հիշատակություն չունենք մինչև 6-րդ դարի վերջը, երբ հանդես է գալիս Կոտիտ Ամատունեաց տէրը, որը պետք է ապրեր 590- 600 թթ հետո։ Պատկերաքանդակին հիշատակված Մանուել Ամատունեաց տերը պետք է ապրեր 510—590 թվերի մեջ»:
Պտղավանքի պատերից մեկի վրա քանդակած ամատունիների իշխանական նշանակի (գերբի) առկա արմավենին և խոցվող առյուծը |
Գիրք թղթոցի 552-53 թվականի մի այլ վավերականում Ներսես Բ-ի միաբանական թղթին ստորագրում են մի շարք իշխաններ, ոմանք իրենց տոհմական, և ոմանք միայն հայրանունով։ Դրացանից մեկը` «Սահակ Մանուելյան», որին պիտի համարել տաճարի հիմնադրի որդին։
Այս հավանական ենթադրությունների և տվյալների վրա Պտղավանքի շինության ժամանակր ենթադրվում է 6-րդ դարի երկրորդ քառորդը` Մանուել Ամատունեացին համարելով Մանդենի որդին, իսկ Կոտիտին Սահակ Մանուելի Ամատունու որդին:
Մեր ժամանակների համշենյան պատկեր |
Ահա այսպեսի ճակատագրով հայ իշխանական տները կորցրել ու վերականգնել են իրենց իրավունքներն ու կոչումները: Այդ արտագաղթի առիթով հիշատակվում են ոչ միայն Շապուհ եւ Համամ իշխանները, այլև` հայոց կաթողիկոս Եղիպատրուշեցին (775-788): Համշենի հայկական իշխանութեան ստեղծումը կարելի է թվագրել 789 կամ 790 տարեթվերով` Նրանց բնակավայրը կոչվեց Համամշեն (Համամ իշխանի անունով), իսկ իրենք՝ համշենցիներ: Քաջքար լեռան հյուսիսային լանջերի և շրջակա ձորերի հետ կազմել է Համշենի կիսանկախ իշխանության կորիզը։ Համշեն կամ Համամշեն, հայկական կիսանկախ իշխանություն, ապա՝ հայաբնակ գավառակ Սև ծովի հարավարևելյան ափին, VIII դարի վերջից-XX դարի սկզբին։ Ներկայումս քաղաք Թուրքիայում։ Ցավոք վերջին դարերում, սկսած 1690-1700 թվականներից համշենահայությունը ենթարկվել է բռնի իսլամացման: Հր. Աճառեանի տվյալներով մինչև հայոց ցեղասպանությունը Թուրքիայում բնակւում էր 20 հազար քրիստոնյա համշենցի եւ մոտ նոյնքան էլ մուսուլման համշենցի:
Քրիստոնյա համշենահայությունը հայոց ցեղասպանության ժամանակ դարձավ թուրք վանդալների զոհը: Բացառված չէ, որ նրա մի մասը ընդունել է իսլամը և առ այսօր բնակվում է Թուրքիայի տարբեր վայրերում` պահպանելով իր բարբառն ու սովորույթները: Սկսած 19-րդ դարի 60-ական թթ., բայց առավել զանգվածաբար` 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո համշենահայերն սկսեցին վերաբնակվել Սև ծովի հյուսիսարևելյան ափերում և հաստատվեցին Սուխումում, Սոչիում, Մացեստայում, Մծարայում, Ծեբելդայում, Ադլերում, Շապշուղում, Նոր Աֆոնում և այլ բնակավայրերում: Հետագայում նրանք տարածվեցին Կուբանի եւ Եկատերինոդարի ուղղութիւններով` հիմնելով նոր բնակավայրեր: Այսպիսով Ամատունիների մի ճյուղից ձևավորվում է համշենահայությունը, որի մասին հպանցիկ հակիրճ անրադարձ կատարեցինք:
Այսօրվա համշենահայուհի |
Դժբախտաբար պատմական անցյալից Ամատունիների մասին ամբողջական ու մանրամասն տեղեկություններ անհնար է հավաքել, քանզի հայոց պատմության ողբերգական էջերում, միշտ էլ թշնամու հետապնդման թիրախում հայտնվել են հայոց արքայական ու նախարարական տոհմերը ու նրանց ժառանգների մասին ժամանակագրությյան տրամադրած տվյալներն ընդհատվում են: Հայ միջնադարյան իշխանությունները բազմաթիվ հարվածներ են կրել, նաև մոնղոլ-թաթարական հորդաներից։ Հայ իշխանությունների զգալի մասը (այդ թվում Վահրամյանները, Դոփյանները, Իվանյաները, Խաղբակյան-Պռոշյանները) կործանվեցին. միայն մի քանի իշխանական տներին հաջողվեց պահպանել իրենց իշխանությունները. մասնավորապես Խաչենի Հասան-Ջալալյաններին, Սյունիքի Օրբելյաններին։ Հայ իշխանական տոհմերից ոմանք փրկվեցին Վրաց Թագավորությունում և ընդրկվեցին վրաց իշխանական դասի մեջ (այդ թվում Թումանյանները, Ամատունիները, Արղությանները և այլք)։ Այդ իսկ պատճառով Հայոց պետականության կորստի պայմաններում հայ ազնվական շատ գերդաստաններ հանգրվան են գտել օտարության մեջ: Վրաստանի և Ռուսաստանի արքունիքներում ըստ արժանվույն իրենց դրսևորել են Ամատունիները:
Գրիգորը (Գեորգի) , Վահանը ծառայել են իրանական շահին և եղել են Նախիջևանի մելիքները, հենց նրանց հետնորդներն էլ, որոնց հետ կապ ենք գտել Օշականում ապրող Ամատունիների հետ, տեղափոխվել են Վրաստան: 1784 թ. վրաց Հերակլ Երկրորդ թագավորը հատուկ հրովարտակով Սարգիս (Սերգեյ)Ազարյան Ամատունուն շնորհեց վրաց արքունիքի ազնվական-իշխանի տիտղոս,հաստատելով Ամատունիների գերբը: Վրացական թագավորների կողմից նման կարգի վավերացում պատմության մեջ աննախադեպ է և հայտնի չէ: իսկ 1826 թ. Նիկոլայ Առաջինը Գերասիմ Սերգեյի Ամատունուն և նրա որդիներ Ռաֆայելին և Միխաիլին, ինչպես նաև եղբորորդի Իվան Գեորգիի Ամատունուն շնորհում է ռուսական արքունիքի ազնվականական տիտղոս: 1850թ. նոյեմբերի 30-ի, 1858թ.դեկտեմբերի 17-ի և 1859թ. դեկտեմբերի 22-ի որոշմամբ էլ իշխանական տոհմի շնորհին է արժանանում նրանց որդիները' Պետրոս, Միխայիլ, Նապոլիոն Հովհաննեսի (Իվանի) , Գեորգի Միխայիլի և Նիկոլայ Ռաֆայելի Ամատունիները: Հիշյալ տվյալները, ինչպես նայև Ամատունիների այս տոհմածառը, ձեզ ենք ներկայացնում 1996թ Մոսկվայում հրատարակված «Дворянские роды российское империй» գրքի 4-րդ հատորից, որը հետագա հիմք հանդիսացավ մեր լրացուցիչ ուսումնասիրությունների:
Ցարական Ռուսաստանում բարձր պաշտոն զբաղեցրած իսկական պետական խորհրդական, իշխան Նիկոդիմոս Ամատունին |
Եթե ուշադիր նայենք «Дворянские роды российское империй» գրքում հրապարակված այս տոհմածառին, ապա հստակ է, որ այն ամբողջական չէ: Ազարբեկի որդի Պետրոսը (Պյոտր) ունեցել է երեք որդի' Իվանը (Հովհաննես), Սերգեյը (Սարգիս) և Գասպարը: Թերևս այս տոհմածառում ընդգրկված են Սերգեյի (Սարգիսի) ժառանգորդները, ովքեր ազդեցիկ գործունեություն են ունեցել Ռուսաստանի ու Վրաստանի հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում, զբաղեցրել են պատասխանատու պաշտոններ:
Թերևս այստեղ ամբողջական չեն Ազարբեկի որդի Պետրոսի մյուս որդիների' Իվանի (Հովհաննես) և Գասպարի ժառանգների մասին տեղեկությունները:
Ամատունի Իվանի (Հովհաննեսի) մասին հետևյալը պարզեցինք, կրկին Վրաստանում ապրած ամատունիներից` խոշոր մեծահարուստ-բարերար է եղել, , ծնվել է Նունիս գյուղում, Պետրոս Ամատունի Ազարյանի որդին է: 1777-84 թթ. իր որդու հետ վերանորոգել է Ջգրաշենի եկեղեցին ու զանգակատունը, որի վերաբերյալ պահպանվել է համապատասխան վիմագիր: Բնակվել է Թիֆլիսին Չուղուրեթի պետական կալվածք-գյուղում, որը նրանց տոհմական սեփականությունն է եղել: Այս բնակավայրը հետագայում միացվել է Թիֆլիս քաղաքին՝ որպես արվարձանային թաղամաս: Նրա որդիներն են՝ Սարգիս, Կարապետ և Հակոբջան (Յակով),Ամատունիները:
Վերջինս' Հակոբջանը (Յակով) ևս բարերար-մեծահարուստ է եղել և շարունակել է հոր գործը:
Թբիլիսիի Ջիգրաշենի եկեղեցին Իրակլին թագավոր հրամանով 1795թ. մշտապես հանձնվում է Ամատունիներին:Ոչնչացվել է Բերիայի հրամանով 1937-38 թթ. |
Կրկին խնդրում ենք ուշադրություն դարձնել «Дворянские роды российское империй» 1998. том 4. գրքում զետեղված ամատունիների տոհմածառին:
Ազարբեկի որդի Պետրոսի 3-րդ որդին Գասպարն է, այս ճյուղը Ղազարից (Լազար) ու Եսայուց (Իսայի) հետո հասնում է Նիկոդիմոս Ամատունուն: Նույնպես հստակ է, որ գրքում ներկայացված Գասպարի տոհմածառի ճյուղը լրիվ չէ, նրա 3 որդիներից նշված է Ղազարի (լազար), իսկ վերջինիս 5 որդիներից միայն Եսայու (Իսայի) անունը: Այս տոհմածառը սահմանափակվում է Եսայու 3 որդիներից ավագի` Նիկոդիմոս Ամատունու
անունով: Թեև Նիկոդիմոս Ամատունին գործունեություն է ծավալել Վրաստանում, ապա և Ռուսաստանում, անվերապահորեն ճշտվեց այն կապը, որ նա ունեցել է Օշականի Ամատունիների հետ` հետևաբար Թբիլիսիի Ամատունիների հետ Օշականի Ամատունիների ազգակցական սերտ կապը:
Թիֆլիսի Ամատունիների տոհմածառը
Дворянские роды Российской империи. Том 4 գրքում զետեղված ամատունիների տոհմածառը |
Ինչպես տեսանելի է Նիկոդիմոս Ամատունու միջոցով հայտնի է դառնում Թբիլիսիի և Օշականի ամատունիների ազգակցական կապը |
Այս կապն ամբողջությամբ բացահայտվեց, երբ Ամատունիներին նվիրյալ Օշական գյուղում Արամ Հայրապետյանը մեզ տրամադրեց Ամատունիների մեկ այլ տոհմածառ: ՈՒրախալին նա էր , որ այն համընկավ մեզ մոտ եղած «Дворянские роды российское империй». 1998. том 4 գրքի տոհմածառի սխեմայի ձախ հատվածում նշված ճյուղին: Ազարյայի որդի Գասպարի ճյուղն այստեղ արդեն ամբողջական լրացված տեսքով էր, կային Գասպարի որդի Լազարի (Ղազարի) արդեն հինգ զավակների անունները' Թաթոսի, Գևորգի, Վարդանի, Ավագի և մեզ արդեն հայտնի' Նիկոդիմոսի հոր Եսայու անունները: Սա արդեն իսկական հայտնագործություն էր: Մեզ մնում էր բացահայտել և փնտրել Օշականում ծնված Նիկոդիմոսի հոր` Եսայի քահանայի, նրա եղբայրների ու հետնորդների մասին տեղեկությունները:
Եսայի Ղազարի (ռուս.Լազար) Ամատունին |
Ինքը` Օշականի ավագ քահանա Եսայի Ղազարի Ամատունին, թաղված է Օշականի եկեղեցու բակում՝ Մեսրոպ Մաշտոցի դամբարանի և Վահան Ամատունու գերեզմանի ճիշտ միջնամասում: Նա մեծ նպաստ է ունեցել 1879 թվականի Օշականի եկեղեցու նորոգման, նոր դպրոցի կառուցման ու 1884 թվականի եկեղեցու զանգակատան շինարարության աշխատանքներին: Միջնակ որդին` Գարեգինը եղել է դպրոցի հոգեբարձուների խորհուրդի նախագահը, գյուղի տանուտեր, այսպես ասած՝ Գլավնի, որն իր մեջ ներառում է ևս մի քանի գյուղերի վարչական ղեկավարումը: Մյուս որդին` Վահանը, Օշական գյուղի բանկի վարչության անդամն էր ու բանկի հաշվապահը: ՀՀԴ անդամ էր, մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին: Եսայու եղբայրներից մեկի` Գևորգի որդին, հայ գիտնական, բանասեր, հոգևորական, ձայնագրագետ, շարականագետ, մանկավարժ և բառարանագիր վարդապետ Սահակ Ամատունին է:
Դժբախտաբար, ինչպես վիքիպեդիայի հանրագիտարանում է նշված, Օշականում ապրող Ամատունիների մեծամասնությունը հեռացել են կյանքից, մյուսները տեղափոխվել են բնակության այլ վայրեր ու հայտնի այս գյուղում իրական Ամատունիների շառավիղից
քիչ մարդ է մնացել , Մի մասն էլ այս ազգանունը փոխակերպել է պապական անուներով` ինչպես Ալավերդյանները (Ալավերդիենց), Կուրղինյաններ (Կուրղինենց), կամ հենց Ամատունիների տոհմածառը մեզ տրամադրած Արամի նախնիներն իրենց Ամատունի ազգանունը դարձրել են Հայրապետյաններ : Մինչդեռ այս մարդիկ մեզ հայտնի Գասպար Ամատունու ճյուղից են: Ազգանունների ձևափոխությունները ստալինյան դարաշրջանի հետևանք է, երբ մարդկանց ստիպել են կրել իրենց պապի անունը` ավելացնելով յան ածանցը:
Հիմա կարելի է հակառակ դրսևորումների էլ հանդիպել : Ոմանց դուր է գալիս իշխանական այս ազգանունը և նորաձևության պատյանի քողի տակ պարզապես իրենց համարում են Ամատունի :
Օշականում մենք հանդիպեցինք Գարեգին Ամատունուն, ում պապի հայրը` վերևում հիշատակված Եսայի քահանայի տղա Գարեգինն է եղել, գյուղի տանուտերն ու Նիկոդիմոսի եղբայրը: Այս փաստն էլ մեզ հարուստ տեղեկություններ հավաքելու հնարավորություն տվեց պարզելու և ուսումնասիրելու Օշականի Ամատունիների մասին մի քանի անհայտ ու հանրությանը հետաքրքրություն ներկայացնող հարցերի մասին: Մենք Գարեգինից ստացանք արժեքավոր լուսանկարներ, որ մինչև օրս հրատարակված չեն եղել որևէ տեղ և հրապարակման հեղինակային իրավունքը Նիդերլանդական Օրագրին է պատկանում:
Հույս ունենք, որ մի օր Գարեգինին կհաջողվի իրականացնել իր երազանքը և հայրենի Օշական գյուղում իշխանական ծագում ունեցող իր նախնիների մասին պատմող թանգարան կհիմնադրի:
Հավաքեց, պատրաստեց Վ.Ամատունին, Hay Azian-ը
«Նիդերլանդական օրագիր»
«Նիդերլանդական օրագիր»
Գարեգին Ամատունի(Օշական գ.տանուտեր) |
Նիկոդիմոս Ամատունու հոր` Օշականի ավագ քահանա Տեր Եսայու գերեզմանը |
Օշականում մենք հանդիպեցինք Գարեգին Ամատունուն, ում պապի հայրը` վերևում հիշատակված Եսայի քահանայի տղա Գարեգինն է եղել, գյուղի տանուտերն ու Նիկոդիմոսի եղբայրը: Այս փաստն էլ մեզ հարուստ տեղեկություններ հավաքելու հնարավորություն տվեց պարզելու և ուսումնասիրելու Օշականի Ամատունիների մասին մի քանի անհայտ ու հանրությանը հետաքրքրություն ներկայացնող հարցերի մասին: Մենք Գարեգինից ստացանք արժեքավոր լուսանկարներ, որ մինչև օրս հրատարակված չեն եղել որևէ տեղ և հրապարակման հեղինակային իրավունքը Նիդերլանդական Օրագրին է պատկանում:
Հույս ունենք, որ մի օր Գարեգինին կհաջողվի իրականացնել իր երազանքը և հայրենի Օշական գյուղում իշխանական ծագում ունեցող իր նախնիների մասին պատմող թանգարան կհիմնադրի:
Հավաքեց, պատրաստեց Վ.Ամատունին, Hay Azian-ը
«Նիդերլանդական օրագիր»
Վահան Ամատունու գերեզմանը համաձայն իր կտակի, նույն գծով` 40 բազուկ հեռավորությամբ գտնվում է Մեսրոպ Մաշտոցի շիրիմից հեռու, մեկ այլ կտակի համաձայն Օշականի ավագ քահանա Տեր Եսայի Ամատունու գերեզմանը գտնվում է միջնամասում, եկեղեցու բակում: Լուսանկարում տեսանելի է:
Հ.Գ-Նիկոդիմոս Ամատունու մասին արդեն որոշ բացահայտումներով հանդես ենք եկել «Նիդերլանդական օրագիրի»` Ամատունիների իշխանական տոհմը նախագծի շրջանակներում:
Ըստ էության մենք նոր սկսում ենք նախագծի ընթացքը: Ամատունիների մասին պատմող հետաքրքիր նյութեր և լուսանկարներ կարող եք ուղարկել մեր էլ.փոստին.
dear.press@yandex.com կամ կապվել մեր ֆեյսբուքյան էջին:
Այս նախագծով շարունակելու ենք նորանոր տեղեկություններ հայտնել իշխանական այս տոհմի հետնորդների մասին:
Օշականին վերաբերվող լուսանկարները` Վ.Ամատունու
Պտղավանքին վերաբերվող լուսանկարները և Ամատունիների գերբը տրամադրել է Րաֆֆի Գևորգյանը
________________
ՈՒշադրություն
Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող այս նախագծը նպատակ ունի սփյուռքի և Հայաստանի մեր ընթերցողներին ծանոթացնել հայ ազնվական դասին, բացահայտել նրանց մասին գրված ու ավելի շատ չգրված էջերը, վեր հանել հայ ժողովրդի պատմության պայծառ էջերն ու պատմել մեր անվանի զավակների մասին: Նախագծի իրականացման համար պահանջվում է ժամանակ և միջոցներ` տեղային ու արխիվային ուսումնասիրությունների համար: Առանձին ուսումնասիրություններ ծախսատար են (օրինակ` Նիկոդիմոս Ամատունու մասին, ծնվել է Օշականում, ապրել և աշխատել է Վրաստանում, Ռուսաստանում : Նրա աճյունը գտնվում է Փարիզում` ամփոփված է ռուս նշանավոր գործիչների կողքին: Գերեզմանը անմխիթար վիճակում է և լավ կլիներ այն փրկելու համար գտնվեին հովանավորներ... Պետք է շնորհակալություն հայտնենք սփյուռքի նախարարությանը, քանի, որ «Նիդերլանդական օրագրին» որպես մրցանակ հանձնված 220 հազ դրամը ևս օգտագործվել է այդ նպատակին: Հիմնական ծախսերն իրականացվում է մեր սեփական միջոցներով: Երախտապարտ կլինենք նրանց, ովքեր տարբեր միջոցներով (նյութերը տարածելով) օգտակար կլինեն մեզ:
Ամատունիների իշխանական տոհմի մասին «Նիդերլանդական օրագրի» նախագծի այլ հոդվածները
Ամատունիների շառավիղները
Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին
Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը
Իշխան Նիկոդիմոս Ամատունու կենսագրությունից (1903-1913)
Օշականի Ամատունիները և նրանց ավանդը տեղի դպրոցի ու եկեղեցու կառուցման գործում
Իշխան Նիկոդիմոս Ամատունու առնչությունը ռուսական ազգագրական թանգարանի հետ
Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը
Նիկոդիմոս Ամատունին Բենուայի հուշերում
Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից
Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված
Ե՞ՐԲ Է ՄԱՀԱՑԵԼ ՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՄԱՏՈՒՆԻՆ
Արձագանք` «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածին
Սերունդներն այլևս կհիշեն որտեղ է թաղված Կոմիտասի առաջին ուսուցիչ Սահակ Ամատունին
Թեմային առնչվող այլ նյութեր`
Պոլսո «Ժամանակ» թերթը «Նիդերլանդական օրագրի» նախագծին գործակից
Թումանյանը, Կոմիտասն ու Սահակ Ամատունին
Այսօր իշխան Նիկոդիմոս Ամատունու մահվան տարելիցն է
Հոդվածի այլ հղումներ.
ԺԱՄ (ռուս.)
No comments:
Post a Comment