Տխուր լուր
Դեկտեմբերի 22-ի առավոտյան Լոնդոնում իր մահկանացուն է կնքել ռեժիսոր, թատերագետ, բանաստեղծ, թարգմանիչ, լեզվաբան, պրոֆեսոր Հովհաննես Փիլիկյանը: Այս մասին տեղեկացնում են Աթենքի «Հայկական Ժողովրդային Շարժում» կազմակերպության Կենտրոնական Խորհուրդը և Շվեդիայում գործող Եվրոպայի Հայերի Համագումարը: Վերջինիս ցավակցական հրապարակման մեջ կարդում ենք.
«Հովհաննես Փիլիկյանը ծնվել է 1942 թ. Ապրիլի 15-ին Իրաքի Մոսուլ քաղաքում: Նա ոչ միայն զբաղվել է գիտությամբ եւ արվեստով, այլ նաեւ ծավալել է ազգային հասարակական լայն գործունեություն՝ միջազգային շրջանակներում օտարներին ծանոթացնելով հայ մշակույթն ու հայկական քաղաքակրթությունը: Հայկական Սովետական Հանրագիտարանում նրա մասին կարդում ենք.«1963-ին ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանը, ապա հետեւել Մյունխենի համալսարանի, Լոնդոնի դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի դասընթացներին: Եվրիպիդիսի «Էլեկտրա» (1971, Գրինվիչի թատրոն) եւ այլ բեմադրություններով ճանաչվել է որպես հունական դասական ողբերգության ինքնատիպ մեկնաբան: Բեմադրել է նաեւ Ռասինի «Ֆեդրա», Սոֆոկլեսի «Էդիպ արքա» (ՀԱՖՀ), Շեքսպիրի«Լիր արքա» (Իսլանդիա), Շիլլերի «Ավազակներ» (ՔՖՀ), Էսքիլեսի «Ագամենոն» եւ այլ (շուրջ 40) պիեսներ: Փիլիկյանի ջանքերով Անգլիայում (1981), վենետիկում(1983) եւ ֆրանսիայում(1986) անց է կացվել հակական ֆիլմերի տասնօրյակ նպաստելով հայ կինոյի միջազգային ճանաչմանը»: Հ. Փիլիկյանը Խորհրդային Հայաստանի մշակույթի նախարարության «Պետրոս Ադամյան» մրցանակի դափնեկիր է (1985): Եվրոպայի Հայերի Համագումարը խոր վշտով է հայտնում նրա մահվան ցավալի լուրը, քանի, որ նա սերտ համագործակցում էր Եվրոպայի Հայերի Համագումարի հետ եւ նրա գիտական, հասարակական վերջին ուսումնասիրություններն ուգրությունները հրատարակված են համագումարի կայքէջում (www.aaeurop.com ). 2011-ին Եվրոպայի Հայերի Համագումարի հրատարակությամբ լույս ընծայվեց նրա «հայ» բառի ծագմանը եւ զարգացմանը նվիրված հայերեն-անգլերեն երկլեզու
«ՀԱՅ»-ԵՐԸ, ԱՌԱՋԻՆ «ՄԱՐԴ»ԵՐԸ ”A study of the origins of the HAI the First people” գիրքը: 2012-ին Երեւանում Արծվի Բախչինյանի խմբագրությամբ հրատարակվեց Հ. Փիլիկյանի ”THE SEA SCENE ON MY MOTHER’S DAY” «ԾՈՎԱՆԿԱՐ ԻՄ ՄՕՐ ՕՐՈՒԱՅ ՄԱՍԻՆ» անգլերեն բնագիր պոեմը 19 լեզուների թարգմանությամբ:
Թող հանգչի խաղաղությամբ»:
«ՀԱՅ»-ԵՐԸ, ԱՌԱՋԻՆ «ՄԱՐԴ»ԵՐԸ ”A study of the origins of the HAI the First people” գիրքը: 2012-ին Երեւանում Արծվի Բախչինյանի խմբագրությամբ հրատարակվեց Հ. Փիլիկյանի ”THE SEA SCENE ON MY MOTHER’S DAY” «ԾՈՎԱՆԿԱՐ ԻՄ ՄՕՐ ՕՐՈՒԱՅ ՄԱՍԻՆ» անգլերեն բնագիր պոեմը 19 լեզուների թարգմանությամբ:
Թող հանգչի խաղաղությամբ»:
Անգնահատելի կորստի առիթով հիշյալ կազմակերպություններն իրենց խորին ցավակցությունն են հայտնել հանգուցյալի տիկնոջը, հարազատներին ու ընկերներին:
No comments:
Post a Comment