ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Happy New Year 2019
Մոտենում է 2018 թվականին հրաժեշտ տալու պահը: Վաղվանից Նիդերլանդներում կսկսվեն Սուրբ Ծննդյան տոնական արարողությունները: Հայ Առաքելական եկեղեցին այն կնշի քիչ ավելի ուշ, երբ դիմավորած կլինենք Նոր Տարին: Աննկարագրելի է հուզումնառատ այն Ժամանակաշրջանը, որ ապրեցինք միասին` հեղափոխական շրջադարձային իրադարձություններով ու բովանդակային արմատական փոփոխություններով լեցուն կյանքի մի հատվածը :
Տարվան հրաժեշտ ենք տալիս Հայաստան աշխարհում ունենալով ժողովրդի կամքն ու տրամադրություններն արտացոլող ու կազմավորվող նոր խորհրդարան ու երկրի ղեկավար: Հետևաբար հին տարուն հրաժեշտ ենք տալիս` նորը դիմավորելու բացահայտ լավատեսությամբ:
Գիտակցում ենք, որ առջևում բավական քրտնաջան աշխատանք կա կատարելու, նաև հասկանում ենք, որ անհնար է կարճ ժամանակամիջոցում վերացնել այն բացը, որ կուտակվել է տասնամյակներով: ՈՒստի մեծ համբերություն ու համառություն է պահանջվում յուրաքանչյուրիցս` քայլ առ քայլ նվաճելու հաջողությունը: Համբերատար` թեկուզև դանդաղ, բայց վստահորեն ամենքս մեր քայլը պետք է կատարենք` հեղափոխության հետ համընթացս ընթանալու համար, հարթելով մեր կանաչ ճանապարհը: Կարևորը հավատն է ապագայի նկատմամբ ու այն գիտակցությունը, որ ժամանակի մեջ ամենքս պետք է փոխի հին ու կարծրացած մտածելակերպը ու պատրաստվի նորը արարելուն, նաև պատրաստ լինի տնտեսական բարեփոխումներին:
«Նիդերլանդական Օրագրի» բազմահազար ընթերցողներ, նիդերլանդահայ կառույցների հայ անդամներ, սիրելի բարեկամներ, անկախ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադրությունից` Նիդերլանդահայ կառույցներն ու կազմակերպությունները միշտ էլ հավատարմորեն կանգնած են եղել մեր անսահման թանկ ու նվիրական պետության կողքին` փաստել են իրենց անսահման սերն ու նվիրվածությունը հայրենիքի հանդեպ, նպաստել Հայաստան-Արցախ-սփյուռք ամրապնդվող կապին: Այսպիսով վաղվա հզոր Հայաստանի գիտակցությունն է, որ մեզ ոգևորում, նեցուկ է դարձնում լինել նրա հետ:
Նոր՝ 2019 թվականից մեզ բաժանում է ևս մի քանի օր: Օգտվելով պատեհ առիթից՝ նախօրոք շնորհավորում ենք բոլորիդ Նոր Տարին և Հիսուս Քրիստոսի Սուրբ ծնունդը, մաղթում ենք՝ բարեկեցություն, ամուր առողջություն, անսահման սեր և անսպառ լավատեսություն, որի հիմքերն այլևս դրված են: Եկեք բոլորս ազգանվեր գործերով իմաստավորենք և բովանդակալից դարձնենք կյանք կոչվող այս հատվածը` շենացնելով ու հզորացնելով Հայաստան աշխարհը:
Մեր հպարտ ժողովուրդն արժանավայել ու արժանապատիվ ապրելու իրավունք է վաստակել՝ ապագայի հանդեպ ունեցած հավատի նոր ու հիմնավոր սպասելիքներով, Թող խաղաղությունն ու կարմիր գինին անսպառ լինեն ու զինվորը բարիությամբ տուն վերադառնա` որ մայրն արտասվի միայն երջանկությունից:
2019 թվականը բոլորիս համար հաջողությունների, բարօրության և նոր ձեռքբերումների տարի լինի:
Բոլորիդ բարձր տրամադրություն ու հաճելի տոնական օրեր:
Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ:
«Նիդերլանդական Օրագիր»
«Նիդերլանդական Օրագիրն» առանձնացրել է 2018 թվականի նիդերլանդահայ կյանքի որոշ հիշարժան օրեր.
Նիդերլանդական Օրագիր
*«Նիդերլանդական Օրագիրը» դարձավ 5(Ընդհանուր`9 ) տարեկան:
https://www.nidoragir.com/p/5-2018-2017-4-dear-angel-5.html
*Մեկնարկեց «Նիդերլանդական Օրագրի» հայ ազնվական տոհմերին (Ամատունի) նվիրված նախագիծը` Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին:
https://niderlandakan.livejournal.com/288232.html
*Համագործակցության սկիզբ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի (РАЕН) ակադեմիկոս, տնտեսագիտության դոկտոր,Մոսկվայի կադրերի վերապատրաստման Կենտրոնական ինստիտուտի ռեկտոր, հասարակական-քաղաքական գործիչ Աբգար Հայրապետյանի հետ
https://niderlandakan.livejournal.com/294339.html
Նիդերլանդահայ կազմակերպություններ
*Փետրվարի 20-ին Նիդերլանդների Համագործակցող հայկական կազմակերպությունների պատվիրակությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և Ադրբեջանի ներկա ագրեսիվ քաղաքականության վերաբերյալ ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ են հանձնել Նիդերլանդների խորհրդարանին (Tweede Kamer) :
https://niderlandakan.livejournal.com/243531.html
*Փետրվարի 22-ին Նիդերլանդների խորհրդարանը մեկ անգամ ևս ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը
https://niderlandakan.livejournal.com/244820.html
*Մարտի 21-ին տեղական մարմինների ընտրություններում 13 հայազգի թեկնածուներից երեքը հաղթեցին և դարձան ավագանի:
https://niderlandakan.livejournal.com/253534.html
*Ապրիլի 21-ին Ամստերդամի Հայ Առաքելական Սուրբ Հոգի եկեկեղեցու պատին խաչքար և համապատասխան ցուցատախտակ է տեղադրում ի հիշատակ 1915թ. ցեղասպանության զոհերի (Գրիգոր Նարեկացի հիմնադրամ) :
https://niderlandakan.livejournal.com/260315.html
*23-ը ապրիլի: Հոլանդահայերի բողոքի նախաձեռնություն Հաագայում: Սերժ Սարգսյանը այդ օրը հրաժարական տվեց:
https://niderlandakan.livejournal.com/260387.html
*3-ը հունիսի: Նիդերլանդներում և Բելգիայում հայազգի Սուրբ Սերվատիուսին նվիրված միջոցառումներ:
https://niderlandakan.livejournal.com/267020.html
*Նիդերլանդահայերը օգոստոսի 23-ին Գամփռ շան հուշարձան են նվիրել Երևանին (Ամստերդամի Գրիգոր Նարեկացի հիմնադրամ` Վահան Ավագյան)::
https://niderlandakan.livejournal.com/288659.html
*Նույն` Ամստերդամի Գրիգոր Նարեկացի հիմնադրամի օժանդակությամբ, լույս է տեսել Գրիգոր Նարեկացու գրքի հոլանդերեն թարգմանությունը:
https://niderlandakan.livejournal.com/295960.html
*Հոկտեմբերին Եվրամիության նախագծով Հոլանդական «BRIGHT FUTURE» կազմակերպության հերթական յոթնօրյա հաջող միջոցառումը Հայաստանում:
https://niderlandakan.livejournal.com/293091.html
*Նոյեմբերի 14-ին Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
https://niderlandakan.livejournal.com/297069.html
*Նոր դեսպան Նիդերլանդներում: Նոյեմբերի 28-ին իրեն լիազորված պարտականությունների կատարմանն է անցել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ն.Գ. Տիգրան Բալայանը
https://niderlandakan.livejournal.com/300615.html
*) Անշուշտ, մեր առանձնացրած հիշարժան օրերից բացի էլի շատ, գուցեև ավելի կարևոր օրեր են եղել նիդերլանդահայ կյանքում: Նրանցից յուրաքանչյուրի աշխատանքն արժեքավոր ու կարևոր է բոլորիս: Արժե հիշատակել Հաագայի, Ամստերդամի, , Էյնդհովենի, Ասենի Պուրմերենդի, Ռոտերդամի, Ալմելոյի, Առնեմի, Դեն Բոսի, ՈՒտրեխտի, Նայմեխենի, Մաստրիխտի և շատ ու շատ այլ քաղաքների ու բնակավայրերի անունները, որտեղ հայ համայնքները լավ գործեր են արել:
No comments:
Post a Comment