Նոյեմբերի 23-ին Stichting Bright Future հոլանդա-հայկական հ/կ անդամները հանդիպել են Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Տիգրան Բալայանին և նորանշանակ հյուպատոս Քրիստինե Ստեփանյանին, քննարկել Եվրամիության հետ համատեղ Bright Future հ/կ կեղմից հոկտեմբերին Հայաստանում հաջող իրականացված «Առաջնորդություն» երիտասարդական միջազգային նախագծի արդյունքները։
Ջերմ և հյուրընկալ մթնոլորտում ընթացած զրույցի արդյունքում կողմերը միմյանց հետ փոխանակել են առաջիկա անելիքները և հ/կ ակտիվ մասնակցությունը դեսպանության նոր նախագծերում։
Նիդերլանդական Օրագիրն առաջինը կտեղեկացնի Դեսպանության նոր և հետաքրքիր նախագծերի մասին իր ընթերցողին։
No comments:
Post a Comment