Страницы

Monday, 19 November 2018

Հերթական կիրակին Ամստերդամում



Արդեն նոյեմբեր ամսվա երրորդ կիրակին անընդմեջ, ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը գերադասում է հանգստի  փոխարեն  այցելել  Նիդերլանդների հայաշատ համայնքներով և մոտիկից ծանոթանալ  Նիդերլանդահայ գաղթօջախներին: Մաստրիխտին, Ալմելոյին հաջորդեց  այցը Ամստերդամ: 
   Այս անգամ  դեսպանն սպասված հյուր էր  Ամստերդամի հնամենի Սուրբ Հոգի եկեղեցում: Նա այնտեղ մասնակցեց պատարագին, շփվեց հավատացյալ հոտի հետ, այցելել Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոց: Այստեղ էլ ծանոթացավ Նիդերլանդների եւ մասնավորապես Ամստերդամի հայ համայնքի խնդիրներին, քննարկումների ընթացքում  պատասխանեց ներկաներին հետաքրքրող բոլոր հարցերին:  Դեսպան Բալայանը պատմեց Հայաստանի ներկա վիճակի  մասին ու Նիդերլանդների հետ արդյունավետ համագործակցության ծրագրերի մասին, օրակարգում կարեւոր տեղ է զբաղեցնում Հոլանդիայի եւ Հայաստանի միջեւ տնտեսական կապերի ամրապնդումը:
Մեծարգո դեսպանը մասնակցեց դասապրոցեսին, զրուցեց ու լուսանկարվեց երեխաների ու համայնքի անդամների հետ: Դեսպան Բալայանին ուղեկցում էր հյուպատոս Քրիստինե Ստեփանյանը:







No comments:

Post a Comment