Страницы

Wednesday, 7 November 2018

Ուսումնական յուրաքանչյուր ամիս կնվիրվի մեկ մարզի

ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ուսումնական յուրաքանչյուր ամիս կնվիրվի մեկ մարզի
2019 թվականի հունվարից Կրթության և գիտության նախարարությունը նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ կհայտարարի մարզային միամսյակների մեկնարկ` ուսումնական յուրաքանչյուր ամիս նվիրելով մեկ մարզի: Տվյալ ամսվա ընթացքում ԿԳ նախարարն ու մյուս պատասխանատուները կայցելեն մարզեր` շրջայցեր կատարելով մարզի ուսումնական հաստատություններում, որտեղ տեղի կունենան հանդիպումներ մանկավարժների, ղեկավար կազմի և աշակերտների հետ: Սեպտեմբերին, որպես ուսումնական տարվա մեկնարկային, ամեն ամիս այցելություն կկազմակերպվի 2 մարզում: Նախաձեռնության նպատակն է տեղերում կրթության ոլորտի առկա խնդիրների ամբողջական վերհանումը և առավել արդյունավետ ու օպերատիվ լուծումներ գտնելը: Աշխատանքային նոր մոտեցումն ամենևին չի նշանակում, որ նշված ամիսներին մյուս մարզերն անտեսվելու են. նախարարությունը շարունակելու է կատարել իր հիմնական գործառույթները` միաժամանակ հայացքն ուղղելով դեպի մարզեր և փոքր համայնքներ: Ակնկալվում է, որ նոր աշխատաոճը հնարավորություն կտա բազամթիվ հարցեր քննարկել և լուծել տեղերում:
________________
ՆԻԴ.ՕՐԱԳՐԻ կողմից- Սփյուռքահայ ընթերցողին Հայաստանի մարզերը ներկայացնելու և ճանաչողությունը բարձրացնելու համար, մեր կողմից կներկայացնենք մարզերին նվիրված հոդվածներ և լուսանկարներ:

No comments:

Post a Comment