Ալմելոյում նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կյանքին վերաբերող գրքի և նրա երգերի շնորհանդեսը։ Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կինը՝ Իրինա Բարսեղյան-Կրպեյանը Ալմելոյի եկեղեցու շուրջ համագործակցող կազմակերպությունների անդամներին, դպրոցի աշակերտներին ու հայ հասարակայնությանը ներկայացրել է «Թաթուլ Կրպեյան.Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը» գիրքը և Կրպեյանի երգերի ձայնասկավառակը։ Այս հանդիպմանը ներկա է եղել նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան, Նորին Գերազանցություն Տիգրան Բալայանը:
Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի կազմակերպած հաջորդ միջոցառումը` նվիրված ազգային հերոս Թաթուլ Կրպեյանին, տեղի կունենա նոյեմբերի 18-ին Դորդրեխտ քաղաքում:
Նախատեսվում է գրքի ու ձայնասկավառակի շնորհանդես անցկացնել նաև Նիդերլանդների այլ հայաշատ քաղաքներում:
Gastspreker: Irina Barseghyan, de weduwe van volksheld Tatoul Krpeyan. Irina Barseghyan presenteert haar boek ''De zelfverdediging van de noordelijke regio van Artsakh, Getashen''
Tijdens de bijeenkomst wordt de cd ''Tatul Krpeyan volksheld van Armenië'' gepresenteerd, met nieuwe liederen van Krpeyan.
No comments:
Post a Comment