ՀԱԱԳԱ 28 նոյեմբերի:- Այսօր առավոտյան Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ Ալեքսանդրին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը,-այդ մասին հայտնում է թագավորական տան կայքն ու նիդերլանդական լրատվամիջոցները: Այնուհետև ըստ հերթականության իրենց հավատարմագրերն են հանձնել Լիբիայի դեսպան Զ. Է. Մարայ Ահմադա Ավադ Արհիմը եւ Սուդանի Հանրապետության դեսպան Զ.Ե. Պարոն Քամալ Բաշիր Ահմեդ Մոհամեդ Խաիրը:
Նորդայնդը պալատի մուտքի մոտ յուրաքանչյուր դեսպանի ժամանման պահին թագավորական նվագախումբը կատարել է երկրների օրհներգերը, պատվո շրջայցից հետո նրանց ընդունելության է արժանացրել թագավորը, որտեղ էլ նրան են հանձնվել հավատարմագրերը: Այդ պահից դեսպանները պաշտոնապես կարող են աշխատել Նիդերլանդներում և կատարել իրենց լիազորությունները:
Հատուկ արարողակարգին, ինչպես իր ֆեյսբուքյան էջում նշել է Հայաստանի Հանրապետության դեսպանը, նա կրել է բացառապես Հայաստանում կարված ու արտադրված հագուստ և կոշիկ։ Պաշտոնական լիազորություններն անմիջապես ստանձնելուց հետո Տիգրան Բալայանը նույն օրը` կեսօրին, ընդունելություն էր կազմակերպել իրեն շնորհավորելու եկած հոլանդահայ կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչներին: Հայ համայնքի անդամները ջերմորեն շնորհավորեցին դեսպանին պաշտոնական լիազորություններն ստանձնելու կապակցությամբ` մաղթելով նրան հաջողություններ : Իր հերթին դեսպանը շնորհակալություն հայտնեց շնորհավորանքների համար , կարևորելով Հայաստան-սփյուռք համագործակցությունը ու այդ շրջանակներում իրականացվող ծրագրերի մասնակցության ապահովումը,Նիդերլանդների հետ մշակութային, բիզնես և այլ տեսակի կապերի ընդլայնումը: Դեսպան Բալայանը նաև հաջողություն մաղթեց բոլորին` իրենց գործունեության ասպարեզում, հորդորեց պահպանել ազգային միասնականության հզոր ու անխախտ ոգին և զորակցությունը միմյանց միջև:
Հանդիպումն օգտակար էր նաև նրանով, որ երկրի տարբեր կողմերից եկած հայ համայնքի ու կառույցի ղեկավարներն անկաշկանդ ու ջերմ մթնոլորտում դեսպանին և հյուպատոսին շնորհավորելուց զատ, հնարավորություն ունեցան հաղորդակցվելու միմյանց, լուսանկարվելու, ականջալուր լինելու մեկը մյուսի ծրագրերի ու կատարած գործերին
.
«Նիդերլանդական օրագիր»
Լուսանկարները Kim Vermaat Photography-ի և Hay Azian -ի
Օրվա մյուս լուսանկարները հասանելի են ֆեյսբուքյան էջում