The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 5 June 2018

Սփյուռքի նախարարը ժամանակ չի գտել հանդիպելու սփյուռքից եկած լրագրողներին



Դա լավ է, որ ունենք սփյուռքի երիտասարդ նախարար և նա շրջապատված է գիտակից տեղակալներով ու գրագետ խորհրդականներով: Բայց այնուամենայնիվ մեկ էական բացթողում տեղի ունեցավ: Հայտնի է, որ կայացել է սփյուռքի լրագրողների 9-րդ համաժողովը: Սա շատ օգտակար հավաք է հայրենիք-սփյուռք գոյակցության կապերի ամրապնդման համար: Համաժողովն անցկացվում է երկու տարին մեկ անգամ: Այս անգամ սակայն սփյուռքի նախարարը վկայաբերելով Վրաստան կատարած այցը և այլ հանգամանքներ ժամանակ չի գտել հանդիպելու լրագրողներին: Հունիսի 5-ին լրագրողների հետ ունեցած մամուլի ասուլիսին ՕՐԵՐ ևրոպական ամսագրի խմբագիր Հակոբ Ասատրյանը հետևյալ հարցը հնչեցրեց.
-Նախ ես ցավում եմ պարոն նախարար, որ Դուք այդպես էլ ժամանակ չգտաք մեզ հանդիպելու լրագրողների համագումարի ժամանակ և օգտվելու 30 խմբագիրների հետ բացառիկ շփման և նրանց մտահոգություններին ծանոթանալու հնարավորությունից:
Այս հարցին նախարարն անմիջապես չպատասխանեց , այլ միայն յոթ րոպեից հետո (պատճառները տեսանյութում):
Այնուհետև նմանատիպ հարց հնչեցրեց սփյուռքի մեկ այլ լրատվամիջոցի ներկայացուցիչ՝ Սևան Քէլէշեանը, ով նախարարին հիշեցրեց, որ սփյուռքի մամուլի 80 ներկայացուցիցները Երևան էին բերել իրենց մարտահրավերները, առաջարկություններն ու մտահոգությունները, նաև խնդիրները:
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը վերոբերյալ հագեցված գրաֆիկի պատճառաբանություններից զատ, նշեց, որ սփյուռքի նախարարությունը այլևս չպետք է մեկ անձի հետ ասոսացվի և օրակարգ որոշողները նրա տեղակալներն են և գոհ է, որ համաժողովի հանդիպումներն անցել են նրա տեղակալների մասնակցությամբ և որ ամենակարևորն է լրագրողների հավաքի նախագիծը նախարարությունն իրագործել է:

Մեր կարծիքով սա խնդրի նվազագույն կատարում է, որքան էլ ըմբռնումով մոտենանք նախարարի հագեցված գրաֆիկին, այնուհանդերձ համերաշխ ու համամիտ ենք մեր գործընկերներին: Գտնում ենք, որ սփյուռքի նախարարը ողջունելու կամ հրաժեշտ տալու համար գոնե հինգ րոպեով պետք է հանդիպեր իր նախարարության անունը կրող լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Էլ չենք ասում այն մասին, որ հազարավոր կիլոմետր հաղթահարած սփյուռքյան տարբեր երկրներից ժամանած լրագրողների հետ հաղորդակցվելն ավելի արդիական ու կարևոր պետք է լիներ սփյուռքի նախարարի համար, քան տարածաշրջանային մեկ երկիր այցելելը (ի վերջո այստեղ թող տեղակալը մասնակցեր):

Սփյուռքում աշխատող գրեթե բոլոր լրատվամիջոցներն աշխատում են անձնական զոհողությունների ու նվիրվածության հաշվին՝ հայկական կյանքը լուսաբանում են զանազան դժվարություններ հաղթահարելով: չենք ասում, որ ենթարկվում են տեղի երկրի ու այլ համայնքների (օրինակ՝ թուրք-ադրբեջանական) տարբեր ճնշումներին:

Արտասահմանից եկած հայ լրագրողը, երբ համաժողով գալու համար անձամբ է հոգացել իր ճանապարհի ծախսը ու մտահոգ է իր հայրենիքի վաղվա օրով, նաև ուշադրության է արժանի:



No comments:

Post a Comment