The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 28 June 2018

Աքսելի կիրակին՝ Միասում




«Միասը» Աքսելում կամ կիրակնօրյա գեղեցիկ երաժշտական կատարում
Այսօր՝ Նիդերլանդներում հունիս ամսվա վերջին կիրակին է, կամ այստեղի չափորոշիչներով ամռան առաջին կիրակին: Քանի օր է Նիդերլանդների համար անսովոր չոր եղանակներ են, իսկ դա նշանակում է, որ անձրև չկա ու չկա: «Նիդերլանդական օրագիրն» Աքսել քաղաքում է, Աքսել...Հուշում է՞ այս անունը ձեզ մի բան, ծանոթ է չէ՞, եթե ոչ ուրեմն պետք չէ ծանոթ համադրություն փնտրել...
Ամենակարևորը կանգնած ենք «Միաս» ռեստորանի դիմաց: Թեև «Միասն» էլ է ծանոթ անուն, բայց այստեղ ևս հայկականի հետ համադրություն պետք չէ փնտրել: Պարզապես Իտալիայից եկած երաժիշտ Մարկ Անտոնիո Ֆավորիտոն հրաշալի համագործակցել է Տերնեուզեն քաղաքի դպրոցի երաժշտության ուսուցիչ Հերմանի հետ և Լատինոամերիկյան երկրների երաժշտության մոտիվներով հետաքրքիր իմպրովիզներ են անում: ՈՒ հանգստյան այս օրը որոշեցինք լինել նրանց հետ՝ ձեզ էլ մասնակից դարձնելով: Հայկականի հետ միակ համադրությունը «Միասի» տնօրենի ջերմ ընդունելությունն ու հյուրասիրությունն էր, նաև երաժիշտների պատրաստակամությունը Հայաստան այցելելու:
Մնացածը՝ ծովի մաքրությամբ ու ներվեր հանգստացնող երաժշտությունը դիտեք տեսաերիզում: Եթե գնահատում եք երաժիշտների կատարումները մի վարանեք հավանել : Նրանք անշուշտ սպասում են ձեր գնահատականներին:


No comments:

Post a Comment