ՀՐԱՎԵՐՔ
Մաստրիխտի «Սուրբ Սերվատիուս» տաճարում մատուցվելիք Հայկական սուրբ պատարագի կապակցությամբ
Հարգելի հայրենակիցներ,
Մայիսի 27-ին և հունիսի 3-ին տեղի ունենալիք հանդիսավոր երթին կմասնակցեն նաև Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները։ Այս արժանահիշատակ տոնակատարության շրջանակներում Մաստրիխտի Հայ Առաքելական «Սուրբ Կարապետ» եկեղեցու ծխական խորհուրդը սիրով հրավիրում է բոլորիդ ներկա գտնվելու հունիսի 2-ին ժամը 11։00-ից «Սուրբ Սերվատիուս» եկեղեցում մատուցվող պատարագին։
Պատարագիչն է Գերմանիայի Հայոց թեմի նորընտիր առաջնորդ հոգեշնորհ Տեր Սերովբե վրդ.Իսախանյան։ Եկեղեցական նվագակցությունը Քյոլն քաղաքի հայկական եկեղեցու նվագախմբի կողմից՝ Արտակ Ոսկանյանի գլխավորությամբ։
«Սուրբ Սերվատիուս» եկեղեցու հասցեն է՝ Keizer Karelplein 3, 6211 TC Maastricht.
Սիրով սպասում և ակնկալում ենք բոլորիդ ներկայությունը՝ ցանկանալով շեշտել,որ Սուրբ Սերվատիուսը ազգությամբ լինելով Հայ Հանդիսանում է Նիդերլանդներում և Բելգիայում ( 354թվ. 384թվ )Քրիստոնեության տարծողն ու նախահայրը։
Լրացուցիչ հարցերի և տեղեկության համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 06-23118396, Լևոն Սարկիսին:
06-43988500 ՝ Արմանդ Կարաօղլյանին
Հարգանքներով
Սուրբ Կարապետ եկեղեցւո ծխական խորհուրդ
No comments:
Post a Comment