Դենբոսի Հայ Առաքելական Եկեղեցին՝ մայիսի 6-ի կիրակի օրը, ժամը 14-ին զորակցության աղոթք և Սուրբ Պատարգ է մատուցելու Հայաստանի և սփյուռքի համախումբ հայ ժողովրդի մղած աներկբա պայքարի բարեհաջող ավարտի համար (հասցե՝ Oude Baan 1, 5242 HT Rosmalen, Nederland): Պատարագը մատուցելու է Նիդերլանդների հարավային շրջանների հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր Արմեն քահանա Մելքոնյանը: Armeens Apostolische kerk Den Bosch ֆեյսբուքյան էջում հետևյալն ենք կարդում.
«Սիրելի հոլանդահայ համայնք, ուրախությամբ հրավիրում ենք ձեզ, մասնակցելու Դեմբոսում Մայիսի 6 ին կայանալիք Սուրբ Պատարագի արարողությանը, որը կմատուցի արժանապատիվ Տեր Արմեն քահանա Մելքոնյանը: Սուրբ Պատարագը կմատուցվի ի զորակցություն Հայաստանի և սփյուռքի համախումբ հայ ժողովրդի մղած աներկբա պայքարի շարունակականության համար: Պատարագի ժամանակ հնչած մեր ընդհանրական աղոթքը թող ընդունելի և հասանելի լինի Աստծու առջև: Մեր աղոթքն ու խնդրանքն է, որպեսզի Աստված Իր Հայրական նախախնամությամբ և մեր հայրենակիցների միաբանությամբ ավարտին հասցնի ժողովրդի արդար պահանջը, և ի վերջո Տերը թող իմաստությամբ լցնի նրանց միտքը` կարևոր որոշումներ կայացնելու հարցում: Եվ թող մեր ազգը վերջապես զգա միասնության ուժի և արդյունքի բերկրանքը: Սիրով սպասում ենք ձեզ»:
Մասնակցության և այլ մանրամասների համար նիդերլանդներում բնակվող մեր հայրենակիցները և այլ վայրերից ժամանող հյուրերը կարող են այցելեք հետևյալ էջ
https://www.facebook.com/events/2069230673352605/
«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»
No comments:
Post a Comment