Պատմական հաղթանակ և ցնծություն Մաստրիխտում
Հարգելի հայրենակիցներ, ինչպես գիտեք մայիսի 8-ին, Շուշիի ազատագրման օրը նշանավորվեց մեր երրորդ հանրապետության վերածնունդով՝ Ելք դաշինքի և « Իմ Քայլը» համաժողովրդական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնում ընտրվելով։ Իրոք 2018 թվականի ապրիլը սկիզբ դրեց մայիսյան նոր հաղթանակի, մի նոր էջի, ուր հայ ժողովուրդը՝ մայր հայրենիքում, թե արտերկրում, իր համախմբվածության շնորհիվ՝ կատարելով իր նախադեպը չունեցող թավշյա հեղափոխություն, ապացուցեց ամբողջ աշխարհին, որ մեր միասնականության շնորհիվ մենք միշտ հաղթող ենք դուրս գալիս։ Փա՜ռք մեր ազգին, փա՜ռք հայոց ամուր բռունցքին․․․
Անմասն չմնալով այս համընդհանուր և համահայկական իսկապես անկրկնելի ուրախությունից և ցնծությունից, Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքի «Սուրբ Կարապետ» եկեղեցու և «Անի»հայ համայնքի վարչությունը սիրով հրավիրում է Լիմբուրգի մարզի և նրան հարակից շրջանների հայությանը սույն թվականի մայիսի 13-ին, կիրակի օրը, սկսած ժամը 12։00-ից ներկա գտնվելու մեր համայնքում և միասին նշելու բոլորիս պատմական հաղթանակը։ Այդ օրը մեր եկեղեցու և համայնքի վարչության կողմից անվճար կմատուցվեն հայկական ավանդական խորոված և քյաբաբ՝ անուշաբույր լավաշով։
Այնպես որ սիրով սպասում և ակնկալում ենք բոլորիդ ներկայությունը մեր համայնքի սրահում՝ միասին կիսելու մեր հիրավի պատմական հաղթանակն ու Նոր Հայաստանի ծնունդը։
Բոլոր ցանկացողներին խնդրվում է ներկայության համար նախապես տեղյակ պահել՝ զանգահարելով «Սուրբ Կարապետ» եկեղեցու և «Անի» հայ համայնքի վարչության նախագահ Լևոն Սարկիսին հետևյալ հեռախոսահամարով` 0031623118396
Հարգանքներով և հաղթանակի ցնծությամբ՝ «Սուրբ Կարապետ» եկեղեցու և «Անի» հայ համայնքի վարչություն:
No comments:
Post a Comment