The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 2 May 2018

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան սթափության կոչ է ուղղել Հանրապետական կուսակցությանը


ՀԱԱԳԱ, 1-ը մայիսի:Հոլանդահայ Համագործակցող Կազմակերպությունները Հայաստանի ազգային ժողովի հատուկ նիստից հետո հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ:

«Նիդերլանդների Համագործակցող Հոլանդահայ Կազմակերպությունները ուշի ուշով հետևում են հայրենիքում տեղի ունեցող վերջին իրադարձություններին։ Պաշտպանելով համաժողովրդական շարժման պահանջները հոլանդահայ կազմակերպությունները այսօր ակնկալում էին լարվածության ողջամիտ հանգուցալուծում, որը կլիներ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը, որպես վարչապետ։ Ցավոք Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը դեմ քվեարկելով արգելակեց դեպքերի տրամաբանական ընթացքը։

Այսու Հոլանդահայ Համագործակցող Կազմակերպությունները հայտարարում են, որ ամբողջությամբ պաշտպանում են համաժողովրդական այս շարժումը և կոչ են ուղղում Հայաստանի Հանրապետական Կուսակցության պատգամավորներին պաշտպանել ժողովրդի հովանավորությունը վայելող թեկնածուին, քանի որ ազգային շահերից բխող անհրաժեշտություն է լավագույնս օգտագործել համաժողովրդական շարժման ներուժը և հնարավորինս արագ անցնել երկիրը ճգնաժամից դուրս բերելու իրական աշխատանքներին»։

Ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել Հյուսիսային Բրաբանդի «ՈՒրարտու» հայ համայնքային կազմակերպութան խուրհուրդը. որտեղ մասնավորապես անհանգստություն էր հայտնվում Հայաստանում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ.

Մի քանի օր է.-ասվում է այս հայտարարության մեջ,  ինչ մեր աշխատանքի վայրերում՝ տանը թե դրսում, շունչներս պահած , մեծ լարվածությամբ հետևում ենք հայաստանյան իրադարձութուններին: Մեր հայրենակիցները դժգոհ լինելով տարիների չլուծված խնդիրներից ու սոցիալական անարդար վիճակից մասայաբար, բյուր հազարներով փողոց են դուրս եկել՝ բարձրաձայնելու արդարությունը, այսպիսով նրանք արտահայտում են իրենց ազատ կամքը և բողոքը: Այն լսելի պետք է լինի  իշխանությանը: Երբեմն  վերջիններս իրենք են սրում իրավիճակը: Պարզից էլ պարզ է ու տեսանելի, որ ցույցերը խաղաղ բնույթ են կրում և ցուցարարներն էլ խաղաղ երթեր են անցկացնում:

Հատկապես ապրիլի 22-ին անզեն, ձեռքերը վեր պարզած մարդկանց դեմ կիրառվեցին բռի  բռնի ուժ, ձերբակալվեցին անգամ պատգամավորներ:  Բանվորից մինչև գիտնական, զինվորից մինչև գեներալ, բժիշկ, ուսանող, աշակերտ, ոստիկան ու մտավորական մեր ժողովուրդն է, պետք չէ անջրպետ ու սահման գծել նրանց միջև:  Ականջալուր եղեք ժողովրդի ձայնին, քանի դեռ ուշ չէ: Նման վիճակի ողջ պատասխանատվությունը և մեղքը կրելու է ժողովրդի վստահությունը կորցրած Հանրապետական կուսալցությունը: Ժամանակն է օր առաջ ողջամիտ որոշում  կայացվի,ասվում է հայտարարության մեջ:

Նիդերլանդահայերը ապրիլի 23-ին ու մայիսի մեկին ի համերաշխություն ժողովրդական շարժման՝ Հաագայի Խաղաղության պալատին հարող հրապարակում բողոքի ակցիա են անցկացրել:

«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»
Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին Հոլանդահայ ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանի մեկնաբանությունը ապրիլի 21-ին Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու պատին խաչքարի բացման արարողության ժամանակ (հարցի 2-րդ մասը):




No comments:

Post a Comment