The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 11 May 2018

2018 թվականի ապրիլը

2018 թվականի ապրիլը յուրահատուկ եղավ աշխարհասփյուռ հայության համար: Ազգովի պայքարել նոր, արդար ու ազատ կյանքի համար, միևնույն օրերին հիշատակել եղեռնի նահատաներին: Դա գիտի և կարող է հայը: Նիդերլանդների Ալմելո քաղաքում մոտ 7000 հայ կա: Այստեղ հայկական շունչ կա:
Ապրիլի 24- ին, Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ բազմաթիվ հայերի կողքին ներկա էին Ալմելոյի քաղաքապետը, քաղխորհդի շատ ներկայացուցիչներ:
Օրվա տպավորիչ պահերից էր Ալմելոյի Հայկական Եկեղեցում գործող «Սուրբ Մեսրոպ Մաշտոց կիրակնօրյա դպրոցի» սաների մասնակցությունը, որոնք աշխարհի երեխաների անունից կոչ արեցին, որ ցեղասպանություն երբեք և ոչ մի տեղ այլևս չլինի:


.

No comments:

Post a Comment