Հաագայում՝ Նիդերլանդների խորհրդարանի սրահում, մի մարդ փորձել է ինքնասպանություն գործել:
Նշվում է, որ խորհրդարանի այցելուներից մեկը պատկերասրահում կախվելու փորձ է արել:
Ըստ տվյալների՝ տղամարդը անընդհատ այս կողմից այն կողմ է քայլել, ինչից հետո կապել է լարը պատկերասրահի վանդակապատից, գցել պարանոցից և ցած թռել:
Տղամարդուն հաջողվել է ողջ մնալ, սակայն զգալի վնասվածքներ է ստացել:
Պատահարի պատճառով խորհրդարանի աշխատանքը դադարեցվել է: Շենքն էվակուացվել է:
No comments:
Post a Comment