Այսօր՝ ապրիլի 11-ին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գարեգին Մելքոնյանն իր հավատարմագրերն է հանձնել Նիդերլանդների Թագավոր Վիլհելմ Ալեքսանդին: Սա նշանակում է, որ Ն.Գ. պարոն Գարեգին Մեկլքոնյանը սահմանված կարգով ու լիազորություններով պաշտոնապես անցնում է իր պարտավորությունների կատարմանը:
Այս կապակցությամբ նույն օրը ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն, որին մասնակցեցին հոլանդահայ կազմակերպություններին եւ կառույցների ներկայացուցիչներ:
Հակիրճ ելույթով նորանշանակ դեսպանը պատմեց Հաագայում հատուկ արարողակարգով իրեն Noordeinde թագավորական պալատում առաջնորդելու, այնտեղ Վիլհեմ Ալեքսանդրին հավատարմագրեր հանձնելու և նրա հետ մոտ կես ժամ ունեցած զրույցի մասին: Խոսվել է հայ-նիդերլանդական համագործակցության մասին: Դեսպանը կարևոր համարեց նաև կապը հայ համայնքների հետ, խոստացավ մոտիկից ծանոթանալ հայ համայնքների և կառույցների գործունեությանը:
Հայ համայնքի ներկայացուցիչները շնորհավորեցին դեսպանին և հաջողություններ մաղթեցին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
«Նիդերլանդական օրագիր»
Ըստ դեսպանատան կայքի ներկայացնում ենք Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ Պարոն Գարեգին Մելքոնյանին:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
մարտ 2018թ. - ներկա Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան
մարտ 2018թ. - ներկա Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան
2014 – 2018թթ. Նախարարի առաջին տեղակալ, ՀՀ տնտեսական
զարգացման եւ ներդրումների նախարարություն
զարգացման եւ ներդրումների նախարարություն
2011-2014թթ. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
2005-2011թթ. ԵՄ-ում ՀՀ առեւտրական ներկայացուցիչ, ԵՄ-ում ՀՀ
առաքելություն, Բրյուսել
առաքելություն, Բրյուսել
2001–2005թթ. Արտաքին տնտեսական քաղաքականության վարչության
պետ, ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարություն
պետ, ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարություն
2000–2001թթ. Զբոսաշրջության վարչության պետ, ՀՀ արդյունաբերության եւ
առեւտրի նախարարություն
առեւտրի նախարարություն
1999թ. Արտահանման ենթակառուցվածքների վարչության պետ, ՀՀ
արդյունաբերության եւ առեւտրի նախարարություն
արդյունաբերության եւ առեւտրի նախարարություն
1997-1999թթ.Միջազգային համաձայնագրերի բաժնի պետ, Արտաքին
տնտեսական քաղաքականության վարչություն, ՀՀ
արդյունաբերության եւ առեւտրի նախարարություն
տնտեսական քաղաքականության վարչություն, ՀՀ
արդյունաբերության եւ առեւտրի նախարարություն
1996-1997թթ.Գլխավոր Մասնագետ, Արտաքին առեւտրի Վարչություն, ՀՀ
առեւտրի, սպասարկումների եւ զբոսաշրջության
նախարարություն
առեւտրի, սպասարկումների եւ զբոսաշրջության
նախարարություն
Պարգեւներ
Անանիա Շիրակացի մեդալ
ՀՀ նախագահի շնորհակալագիր
Անանիա Շիրակացի մեդալ
ՀՀ նախագահի շնորհակալագիր
Կրթությունը
1992-1997թ.Երեւանի Պետական Համալսարան, Արեւելագիտության
ֆակուլտետ
1992-1997թ.Երեւանի Պետական Համալսարան, Արեւելագիտության
ֆակուլտետ
Ծնվել է 1975 թ. ապրիլի 8-ին, ք. Երեւանում` Հայաստան:
Օտար լեզուների իմացություն
Անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն եւ պարսկերեն
Անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն եւ պարսկերեն
Ընտանեկան կարգավիճակը
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: