Նախօրոք արդեն հայտնել էինք, որ Ամստերդամի Հայ Առաքելական Սուրբ Հոգի եկեկեղեցու պատին՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին համապատասխան գրությամբ, տեղադրվելու է խաչքար: Նիդերլանդական մի շարք լրատվամիջոցներ՝ մասնավորապես
HET PAROOL և AT5/NU.nl կայքերը արդեն հայտնել էին Խաչքարի տեղադրման և բացման արարողության վայրը և ճիշտ օրը՝ առաջիկա ապրիլի 21-ը։
Եվ ահա Ս.Գրիգոր Նարեկացի Հիմնադրամի վարչությունը ևս հաստատում է այս լուրը՝ հայտնելով հետևյալը.
«Սույնով պատիվ ունենք հայտարերել, որ ս.թ. ապրիլի 21-ին ժ.14։00-ին Ամստերդամում տեղի կունենա Օսմանյան կայսրությունում 1915 թ. ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի բացման արարողությունը։ Ավանդական հայկական խաչքարը կտեղադրվի
Ամստերդամի Հայ Առաքելական Սուրբ Հոգի եկեկեղեցու պատին (Krom Boomssloot 22 Amsterdam).
Հուշարձանի տեղադրումը նախաձեռնվել է Ամստերդամի Ս.Գրիգոր Նարեկացի հիմնադրամի կողմից և իրականացվել Նիդերլանդների մի շարք հասարակական կազմակերպությունների սատարմամբ, ինչպես նաև Նիդերլանդների հայ համայնքի, համասփյուռ հայության և համակիր հոլանդացիների նյութական աջակցության շնորհիվ: Նախապատրաստական աշխատանքները ընթացել են Սուրբ Հոգի Եկեղեցու հետ սերտ համագործակցությամբ։ Հուշարձանին վերաբերվող տեղեկություններ կարող
եք ստանալ մեր կայքում :
Հուշարձանի բացման արարողությանը հրավիրված են Նիդերլանդների քաղաքական, հասարակական և մշակույթային բնագավառի գործիչներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող պաշտոնական անձիք։ Անշուշտ սպասվում է Ամստերդամի և ամբողջ Նիդերլանդների հայ համայնքի լայն մասնակցությունը։
Վստահ ենք, որ հուշարարձանի տեղադրումը Ամստերդամում՝ Եվրոպայի մշակութային և մտավոր կենտրոններից մեկում, կլինի հայ համայնքի շատ սերունդների նկրտումների արտահայտություն, հնարավորություն տալով տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին մի քաղաքում, որը համդիսանում է ազատասիրության և հանդուրժողականության խորհրդանիշ»:
Ասվում է Ս.Գրիգոր Նարեկացի Հիմնադրամի վարչության տարածած հայտարարության մեջ:
«Նիդերլանդական օրագիր»
No comments:
Post a Comment