Страницы

Friday, 23 March 2018

Երեք հայ թեկնածու հաղթել են Նիդերլանդների տեղական ընտրություններում



Հայտնի են դարձել Մարտի 21-ին Նիդերլանդներում կայացած տեղական մարմինների համայնքների ավագանու (Gemeenteraad) ընտրությունների արդյունքները։ Տարբեր կուսակցությունների կազմում 300-ից ավելի համայնքներում առաջադրված 13 հայազգի թեկնածուներից հաղթեցին իրենց կուսակցությունների ցանկում անցողիկ տեղերում հայտնված հայազգի երկու թեկնածուները, իսկ մեկը՝ անհատական արդյունքներով:

Էնքհաուզենի քաղաքային խորհրդում կտեսնենք Արշակ Մազլումյանին: «Աշխատավորական»  (PvdA) կուսակցությունն ընտրության արդյունքում  երկու տեղերից մեկը Արշակինն էր: Առաջինը հենց նրան շնորհավորեցինք.
«Մենք պահպանեցինք մեր տեղերը,- զրույցում ասաց Արշակը:
Երբ խորհրդարանական իշխող կուսակցությունը  տեղական ընտրություններում պահպանում է իր դիրքերը, դա արդեն հոյակապ արդյունք  է: Այնպես որ ես գալիս եմ քաղաքային խորհուրդ»:
«Դեմոկրատներ 66» կուսակցության թեկնածուներից  Ամստելվեյն քաղաքի  ավագանու կազմում տեսնելու ենք  Տավրոս Ասլանյանին: Նա իրենց  կուսակցական ցուցակում 5-րդն  էր, մինչդեռ դեմոկրատներրի քանակը քաղաքապետարանում յոթն է լինելու:
Ամստերդամում  «Աշխատավորական»  (PvdA) կուսակցություննը ցավալի պարտություն կրեց: Գործող 10 հոգանոց թիմ ունեցող ավագանու քաղաքային խորհրդի կազմից, որտեղ լավ հնարավորություն ուներ մեր  հայրենակիցը, անցողիկ շեմը  կրճատվեց կեսով, ընտրությունների արդյունքում 10-ից դառնալով հինգը: Ցավոք, մեր հայրենակից Նշան Սարիջանը (Nisan Sarican) տասնյակի մեջ էր: Նախնական սպասելիքները չարդարացան:
Դրա փոխարեն հայաշատ Ալմելո քաղաքում  իր ավագանու  աթոռը  պահպանեց Ռոբին Ղելիչին՝ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունից (CDA): Թեև կուսակցությունն ընտրություններում պահպանեց իր 6 աթոռների քանակը՝  Ռոբինը ցուցակում 7-րդն էր, որն անցողիկ շեմ չէր,սակայն անհատապես  հավաքած ձայների  հաշվին հայ թեկնածուն մնաց  քաղաքային  խորհրդի  ավագանու  կազմում:
«Շնորհակալություն Ալմելոյի հասարակությանը մեր հիասքանչ հայ համայնքին, կրկին ընտրվել եմ 4 տարի աշխատելու:  Շնորհիվ  անհատական ձայների Ես հիմա  CDA- կուսակցության մեջ  Ալմելոյում դարձա 2-րդ  համարը և ունենք 6 տեղ քաղաքապետարանում:  Կշարունակեմ լավ գործեր անել Ալեմելոյի համար, ձեզ հետ միասին»- ֆեյսբուքյան էջում գրել է Ռոբինը:
Այս ընտրապայքարում հայ թեկնածուներից հաղթանակին մոտ էին, ինչպես ասացինք Նշան Սարիջանը, Սևակ Գասպարյանը՝ Թվենթե քաղաք (D66), Սեպուհ Աբրահամյանը՝ աշխատավորական PvdA կուսակցությունից, Մերի վան Էֆերինկ-Շաբոյանը՝ Մաստրիխտից (CDA): Հետաքրքրական է, որ Հաագայի Կանաչների կուսակցությունից առաջադրված Արմինե Ստեփանյանը իր օգտին թեև բավականին անհատական ձայներ հավաքեց՝ սուրջ 300, բայց դա բավարար չեղավ հաղթելու համար: Փաստն այսպես մեկնաբանեց Հաագայի Աբովյան մշակութային միության նախագահ Մաթո Հախվերդյանը.«Արմինեն Հաագայում ոչ միայն հայերից, այլ բնիկ հոլանդացիներից ու այլ ազգերից ճիշտ է, շուրջ 300 ձայն հավաքեց, բայց դա բավարար չեղավ: Հաագայում անհատական ձայներով ընտրվելու համար հարկավոր էր ունենալ մոտ 1400 քվե, այնինչ օրինակ Ալմելոյում կամ Ալկմարում ընդամենը շուրջ 150 անհատական ձայնը բավարար կլիներ ցուցակի մեջ վեր բարձրանալու և ավագանու աթոռ զբաղեցնելու համար» :
Մեր մյուս թեկնածուների հաղթելու հավանականությունը առավել քան համեստ էր, քանի որ ընտրական ցուցակներում համեստ տեղեր են զբաղեցրել:
«Նիդերլանդական օրագիր»
Ռոբին Ղելիչին

Տավրոս Ասլանյանը

Արշակ Մազլումյանը



No comments:

Post a Comment