ՆՈՐ ՕՐԵՆՔ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐՈՒՄ
Եթե չես հրաժարվել, ուրեմն դարձել ես դոնոր Նախկինում Նիդերլանդների բնակիչները ներքին օրգանների դոնորների ռեգիստրումը ընդգրկվելու համար պետք է իրենց համաձայնությունը հայտնեին: Ասել է թե, նախօրոք պետք է թուղթ ստորագրեին, որ իրենց մահվան դեպքում համաձայն են, որ իրենց ներքին օրգանները տրամադրեն դրա կարիքն ունեցողներին:
Այժմ նիդերլանդների խորհրդարանի վերին պալատը օրենք է ընդունել այն մասին, որ մեխանիկորեն Նիդերլանդների բնակիչները դոնորներ են։ Օրենքը ուժի մեջ մտնելուց հետո բոլորը 2 նամակ կստա
նան' հո դեմ չե՞ն դոնոր դառնալուն: Նրանք. ովքեր կպատասխանեն նամակին ռեգիստրում չեն գրանցվի: Եթե հասցեատերը երկու նամակին էլ չի պատասխանել, նրան ավտոմատ կընդգրկեն ցուցակում։ Դոնորի մտքից հետ կանգնելու համար հարկավոր կլինի գրավոր տեղեկացնել համապատասխան մարմիններին
No comments:
Post a Comment