Страницы

Tuesday, 6 February 2018

«Ոսկան Երևանցի» վավերագրական ֆիլմի ցուցադրություն Ալմելոյում

Վավերագրական ֆիլմ 350 տարի առաջ հայերեն առաջին
Աստվածաշնչի հրատարակիչ Ոսկան Երևանցու մասին




Նիդերլանդական Ալմելո հայաշատ  քաղաքում փետրվարի 4-ին տեղի  ունեցավ «Ոսկան Երևանցի» վավերագրական ֆիլմի ցուցադրության պրեմիերան՝  հովանավորությամբ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ, Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի: Ֆիլմը ներկայացրել է պրոդյուսերը՝ հայտնի հայ լրագրող և հեռուստահաղորդավար Նվեր Մնացականյանը: Ցուցադրությանն աջակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) Նիդերլանդների ներկայացուցչությունը: Այն կազմակերպել էին Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Հ.Մ.Հ.Մ. Ալմելոյի կազմակերպությունը:
Ցուցադրությանը ներկա են եղել   և խոսք են ասել Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը,  Ալմելոյի քաղաքապետ Արժեն Խերիտսենը:  Վերջինս հատկապես նշեց  փաստը, որ,  հայերեն Աստվածաշունչն առաջին անգամ տպագրվել է Հոլանդիայում:
Ֆիլմը  հայ մշակութային գործիչ, տպագրիչ, լեզվաբան   Ոսկան Երեւանցու (նաեւ` Ոսկան Ջուղայեցի) մասին էր: Նա 1666թ. մարտի 11-ին  իր աշակերտների հետ Ամստերդամում սկսել է հայերեն Աստվածաշնչի տպագրությունը: Աստվածաշնչի հայերեն առաջին ամբողջական հրատարակությունը տեւել է երկու տարուց ավելի:

Ամստերդամում հայերեն  Աստվածաշունչը լույս է տեսել մոտ 5000 օրինակ տպաքանակով :

Հայերեն Աստվածաշնչի առաջին տպագրության 350-ամյակը ընդգրկվել է հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2016-2017-ի օրացույցի մեջ:
«Ոսկան Երևանցի» վավերագրակաան ֆիլմը ցուցադրվելու է Եվրոպայի հայաշատ համայնքներում:

(Սեփ.լրատվ)

Լուսանկարները` Հակոբ Մուրադյանի (Նիդ.օրագիր) , Armeens Apostolische Kerk Almelo և Nver Mnatsakanyan կայք էջերից



















No comments:

Post a Comment