«Նիդերլանդական Օրագրի »5-ամյակի (փաստացի՝ 9) կապակցությամբ շնորհավորական ուղերձներ ունեցանք Նիդերլանդահայ գրեթ բոլոր համայնքներից և բազմաթիվ կառույցներից: «Նիդերլանդական Օրագրին» շնորհավորել են Հաագայի, Մաստրիխտի, Նայմեխենի, Ամստերդամի, ՈՒտրեխտի, Ալմելոյի, Դեն Բոսի, Պյուրմերենդի և այլ քաղաքների հայ համայնքի ղեկավարներն ու անդամները: Արձագանքներ ունեցանք նաև Հայաստանից ու սփյուռքից, որոնց մի մասը ցանկանում ենք ներկայացնել մեր ընթերցողին:
ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ
Կոմպոզիտոր
(Իսրաել)
ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ
Կոմպոզիտոր
(Իսրաել)
Հարգելի «Նիդերլանդական Օրագիր», ես քաջ հասկանում եմ, թե ի՞նչ կնշանակի` ապրել Հայրենիքից հեռու, եւ խոհերով այնքան մոտ լինել ՆՐԱՆ,բաժանել ու մասնակիցը լինել ՆՐԱ հաջողություններին ու ցավերին, Հաղթանակներին ու կորստին, կաշվից դուրս գալով,օտար հողում պայքարել,մաքառել հազար ու մի չուզողի դեմ,ովքեր, անգամ հեռավոր Նիդերլանդում կարող են փորձել արատավորել Հայաստան անունն ու պատիվը...Հեշտ գործ չէ, դիմակայել տարբեր ճնշումներին, եթե չասեմ՝ վտանգավոր...
«Նիդեռլանդական օրագիրը», իմանալով եւ հասկանալով միշտ առկա վտանգը, այնուամենայնիվ անում է բոլոր հնարավորն ու անհնարինը բարձր պահելու Հայաստան երկրի պատիվը` ի փառս Հայրենյաց:
«Նիդեռլանդական օրագիրը», ՉԻ ԿԱՐՈՂ չլինել Հայրենիքի կողքին, քանզի յուրաքանչյուր իրեն հարգող հայ մեծ ցավով ու մորմոքով օտարությունը վեր չի դասել իր սնուցող երակից ու յուրաքանչյուրս մեր ուժերին չափով, որտեղ էլ լինենք, պետք է մեր նպատակակետն ուղղենք մեկ կետի:
«Նիդեռլանդական օրագիրը» այդ պատճառով ՝ թեև հեռու Հայրենիքից, բայց իր նորօրյա գործելաոճով ԱՅՆՔԱՆ ՄՈՏ Է, ՄՈՏ է, որովհետեւ ամեն օր,ամեն ժամ ամեն րոպե եւ վայրկյան ապրում Է ՀԱՅՐԵՆԻՔՈՎ:
Ուզում եմ շնորհավորել Նիդեռլանդների ողջ հայությանը, որ ունի մի լրատվամիջոց, որ այսպես օպերատիվ, բովանդակալից ու կազմակերպված ներկայացնում է նիդերլանդահայության լավ գործերը : Սուրբ Հողից շնորհավորելով «Նիդերլանդական օրագրի» գործունեության հնգամյակը, հաջողություններ եմ մաղթում նրա հիմնադրին , թերթին մաղթում եմ երկար կյանք ու նորանոր ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ: Օգտվելով հանգամանքից՝ Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ ծնունդ բոլոր` բոլորիդ: Ձեր կենացը...
30.12.2017
Հայֆա,Իսրայել:
No comments:
Post a Comment