Страницы

Sunday, 25 February 2018

Թուրքական ծագումով հոլանդացի 5 խորհրդարանականներ են ճանաչել Հայոց Ցեղասպանությունը

Նիդերլանդական մամուլը շարունակում է բուռն կերպով արձագանքել  խորհրդարանի  Հայոց Ցեղասպանության ընդունման որոշմանը:
Քչերը գիտեն, որ ծագումով ևս 5 թուրք պատգամավորներ'  Սադեթ Կարաբուլութը,Նևին Օզութոկը.Դիլան Եսիլգոզը, Զիհնի Օզդիլը, Սոմ Լաչինը  իրենց կուսակիցների հետ կողմ են քվեարկել ցեղասպանության ճանաչմանը:
 Հենց սա էլ պատճառ է դարձել, որ մասնավորապես Թուրքիայից բազմաթիվ սպառնալիքներ հնչեն թուրք քաղաքական գործիչների  հասցեին:
Հայրենիքը ծախած 5 թուրքեր, ահա այսպիսի որակում են տվել թուրքական թերթերը ծագումով թուրք հոլանդացի պատգամավորներին:


Թուրքական իշխանամետ խոշորագույն  շատ թերթեր  նրանց  դավաճան է անվանել : «Սաբահ» պետական թերթը  սկանդալ է որակել  այն, որ թուրքական ծագումով քաղաքական գործիչները համաձայնել են ճանաչել հայերի զանգվածային սպանությունը որպես ցեղասպանություն:
Նիդերլանդական De  Gelderlander կայքը գրում է, որ այս  հինգ պատգամավորներն իրենց հասցեին  բազմաթիվ, ատելությամբ լի , սպառնալիքներով  հաղորդագրություններ են ստանում:
«Բայց ես լրջորեն հպարտանում եմ իմ քայլով , - Իր թվիթերյան էջում գրել է կանաչների կուսակցութունից խորհրդարանի անդամ Զիհնի Օզդիլը: «Ժամանակն է  վերջ դնել թուրքական ահաբեկման դիվանագիտությանը,-գրել է նա»:
VVD խմբակցության անդամներից Դիլան Եսիլգոզը Թուրքիայի պետության  այս կեցվացքը «անընդունելի  պարտադրանքը  է  համարել. «Ես  վերջիվերջո հոլանդացի եմ,-ասել է Նա»:
Ավելի առաջ է գնացել «Ահաբեր» թուրքական հեռուստաալիքը , հինգշաբթի օրվա եթերով  դեմ քվեարկած Denk կուսակցության ղեկավար Տունահան Կուզուն վատ օրինակ է ծառայել , նա այս «հինգին»կոչել է հասկանալ թե ում կողմն  են կանգնել:

Հիշեցնենք, որ Հոլանդիայում ձևավորված այս նույն Denk  կիսաթուրքական կուսակցության  մյուս անդամը' Սելչուք Օզթուրքը  քվեարկության ավարտին  այնքան  էր աղմկել, որ  խորհրդարանը հսկող անվտանգության ծառայության աշխատակիցները  նրան' համախոհների հետ  միասին դուրս են հրավիրվել շենքից:
 Արդեն հայտնել ենք նաև , որ 3 հոգանոց , ազգությամբ թուրքերով համալրված DENK կուսակցության  այս խումբն էր դեմ քվեարկել փաստաթղթին (Ֆարիդ Ազարկան, Տունահան Կուզուն և Սելչուկ Օզթուրքը):
Հավաքեց և պատրաստեց ' Hay Azian-ը
«Նիդերլանդական Օրագիր»

No comments:

Post a Comment