Страницы

Saturday, 10 February 2018

«Նիդերլանդական Օրագիր»-5. Կարծիքներ ու բարեմաղթանքներ.ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ

«Նիդերլանդական Օրագրի» 5-ամյակի (փաստացի՝  9) կապակցությամբ  շնորհավորական ուղերձներ  ունեցանք Նիդերլանդահայ գրեթ  բոլոր համայնքներից  և բազմաթիվ  կառույցներից:  «Նիդերլանդական Օրագրին» շնորհավորել են Հաագայի, Մաստրիխտի, Նայմեխենի, Ամստերդամի, ՈՒտրեխտի, Ալմելոյի, Դեն Բոսի, Պյուրմերենդի և այլ քաղաքների հայ համայնքի ղեկավարներն ու անդամները: Արձագանքներ ունեցանք նաև Հայաստանից ու սփյուռքից, որոնց մի մասը ցանկանում ենք ներկայացնել մեր ընթերցողին:

ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ
Լեզվաբան
(Հայաստան)





Հայոց ամենաերկարակյաց պարբերականը Վենետիկի Մխիթարյանների «Բազմավեպ» հանդեսն է, որ հիմնադրվել է 1843-ին և գոյատևում է առ այսօր: 
«Նիդեռլանդական օրագիրը» 5 տարեկան է, «Բազմավեպի» համեմատ աննշան տարիք է անշուշտ: 
Բայց մի բան անպայման պիտի հաշվի առնենք. փոխվել են ժամանակները, մոտեցումները, լրատվության միջոցի նպատակներն ու խնդիրները: Աշխարհի տարբեր անկյուններում «Օրագիրն» այսօր հազարավոր ընթերցողներ ունի: 
Տարեդարձի առթիվ մաղթենք «Նիդեռլանդական օրագրին» նորանոր հնգամյակներ, ընթերցողների բազմապատկում և առաջադիր նպատակների անշեղ իրականացում: 

No comments:

Post a Comment