«Նիդերլանդական Օրագրի» 5-ամյակի (փաստացի՝ 9) կապակցությամբ շնորհավորական ուղերձներ ունեցանք Նիդերլանդահայ գրեթ բոլոր համայնքներից և բազմաթիվ կառույցներից: «Նիդերլանդական Օրագրին» շնորհավորել են Հաագայի, Մաստրիխտի, Նայմեխենի, Ամստերդամի, ՈՒտրեխտի, Ալմելոյի, Դեն Բոսի, Պյուրմերենդի և այլ քաղաքների հայ համայնքի ղեկավարներն ու անդամները: Արձագանքներ ունեցանք նաև Հայաստանից ու սփյուռքից, որոնց մի մասը ցանկանում ենք ներկայացնել մեր ընթերցողին:
ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ
Լեզվաբան
(Հայաստան)
Հայոց ամենաերկարակյաց պարբերականը Վենետիկի Մխիթարյանների «Բազմավեպ» հանդեսն է, որ հիմնադրվել է 1843-ին և գոյատևում է առ այսօր:
«Նիդեռլանդական օրագիրը» 5 տարեկան է, «Բազմավեպի» համեմատ աննշան տարիք է անշուշտ:
Բայց մի բան անպայման պիտի հաշվի առնենք. փոխվել են ժամանակները, մոտեցումները, լրատվության միջոցի նպատակներն ու խնդիրները: Աշխարհի տարբեր անկյուններում «Օրագիրն» այսօր հազարավոր ընթերցողներ ունի:
Տարեդարձի առթիվ մաղթենք «Նիդեռլանդական օրագրին» նորանոր հնգամյակներ, ընթերցողների բազմապատկում և առաջադիր նպատակների անշեղ իրականացում:
No comments:
Post a Comment