ՍԻՐՈՒՇՈ. ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ՝ ՀՈԼԱՆԴԻԱՅՈՒՄ
Շուտով՝ 25-ը ՓԵՏՐՎԱՐԻ, ժամը 18-ին
Շուտով՝ 25-ը ՓԵՏՐՎԱՐԻ, ժամը 18-ին
Կենդանի համերգային կատարում ՝ ԱՆԻ պարախմբի հետ համատեղ
հասցե.
Stadsschouwburg
Keizer Karelplein 32h
6511 NH Nijmegen
Մանրամասնությունների համար այցելեք ՝
.
Կենդանի համերգային կատարում ՝ ԱՆԻ պարախմբի հետ համատեղ
Սիրուշոն միջազգային ճանաչում ստացած հայ երգչուհիներից է, ով «Եվրատեսիլ 2007» երգի մրցույթի փառատոնում շահեց հանդիսատեսի համակրանքը: Սիրուշոն իր «Քելե Քելե» երգը ներկայացրեց Հայաստանը Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում և զբաղեցրեց 4-րդ պատվավոր տեղը։ Քելե-Քելեն հիթ դարձավ ամբողջ աշխարհի եվրատեսիլյան երկրպագուների շրջանակում:
Սիրուշոն ամենատարբեր երաժշտական փառատոններում, օրինակ ՝ Հայաստանի ազգային երաժշտական , «Կռունկ», «Ոսկե Քնար», «Տաշիր» MCLUB AMVA, «Թոփ 10», «Ես» ամսագրի, Եվրատեսիլ երգի, «Լայշրի», «Վան», The Armenian Pulse , Music Award DAF Bama մրցանակաբաշխություններում բազմաթիվ անգամ հաղթող է ճանաչվել՝
«Հայ երգի ապագան», «Լավագույն երգչուհի»,«Լավագույն երգ», «Տարվա լավագույն ալբոմ» , «Լավագույն տեսահոլովակ», «Հայ երգի թագուհի», «Եվրատեսիլի» երկրպագուների մրցանակ,
«Լավագույն միջազգային հայ երգչուհի», «Ամենաշատ վաճառված ալբոմ», «Լավագույն մեդիա աստղ», «Հայ երգը Եվրոպայում տարածելու համար»,«Հայ փոփ երգի թագուհի» անվանակարգերում:
Սիրանուշ Հարությունյանը ծնվել է 1987թ-հունվարի 7-ին, Երևանում: Հանրությանը հայտնի է Սիրուշո անունով, ՀՀ վաստակավոր արտիստ է: Երգել սկսել է 7 տարեկանից ։ 9 տարեկանում նա ստացել է իր առաջին երաժշտական մրցանակը «Լուսաբաց» երգի համար։ Նրա «Սիրուշո» կոչվող առաջին ալբոմը լույս է տեսել 2000 թվականին, որին հաջորդեց «Շերամ» ձայնասկավառակը 2005 թվականին։ Նույն թվականին նա ստացավ 3 մրցանակ Հայկական ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում՝ «Հայ երգի ապագա», «Լավագույն Ալբոմ», «Լավագույն երգչուհի»։ 2007 թվականին լույս տեսավ երգչուհու «Հիմա» կոչվող երրորդ ալբոմը։ BBC-ն անդրադառնալով 2008 թվականի Սիրուշոյի հաջողությանը նրան որակել է որպես «Ազգային գանձ»:
2012 թվականի դեկտեմբերին Սիրուշոն թողարկում է իր «ՊռեԳոմեշ» երգը, որը զբաղեցնում է մի շարք հիթ-շքերթների առաջին հորիզոնականները: Սիրուշոն թողարում է իր «Պռեգոմեշ» զարդերի հավաքածուն, որում հիմնականում ներկայացված են հայկական մշակույթն ու զարդարվեստը՝ ժամանակակից նորաձև թրենդների հետ միաձուլված: Սիրուշոն միակ հայ արտիստն է, ով երեք անգամ ներկայացված է եղել World Music Awards-ում իր «Պռեգոմեշ» երգով:
Stadsschouwburg
Keizer Karelplein 32h
6511 NH Nijmegen
ԲԱՑԱՌԻԿ ՀԱՄԵՐԳ
Zaterdag 17 maart 2018
14:15- 16:35 | Concertgebouw Amsterdam-Grote zaal
Adres: Concertgebouwplein 10, 1071 LN Amsterdam
Prijs vanaf € 34,00
Zaterdag 17 maart 2018
14:15- 16:35 | Concertgebouw Amsterdam-Grote zaal
Adres: Concertgebouwplein 10, 1071 LN Amsterdam
Prijs vanaf € 34,00
Տիգրան Համասյանը հայազգի ջազ դաշնակահար է։ 2006 թվականին աշխարհահռչակ Մոնքի անվան միջազգային ջազ մրցույթի (անգլ.՝ Thelonious Monk International Jazz Competition) հաղթող։
Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թվականին Գյումրիում։ Դեռ մանուկ հասակից շատ է սիրել երաժշտությունը։ Այդ հետաքրքրությունը նրա մոտ երկու տարեկանից է ծագել։ Երաժշտական գործիքները նրան ավելի էին գերում, քան խաղալիքները։ Յոթ տարեկանում ավելի է արտահայտվում նրա սերը ջազի նկատմամբ, իսկ կարևորագույն զբաղմունքներից մեկը դառնում ջազ լսելը։
Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թվականին Գյումրիում։ Դեռ մանուկ հասակից շատ է սիրել երաժշտությունը։ Այդ հետաքրքրությունը նրա մոտ երկու տարեկանից է ծագել։ Երաժշտական գործիքները նրան ավելի էին գերում, քան խաղալիքները։ Յոթ տարեկանում ավելի է արտահայտվում նրա սերը ջազի նկատմամբ, իսկ կարևորագույն զբաղմունքներից մեկը դառնում ջազ լսելը։
Հետագայում Տիգրանի ծնողները տեղափոխվում են Երևան, և նա ավելի մեծ հնարավորություն է ունենում երաժշտությամբ լրջորեն զբաղվելու համար։ Ջազին ժամեր հատկացնելով՝ փորձում է գտնել ամենահոգեհարազատ տարրերն այդ բնագավառում։ Շուտով սկսում է ստեղծագործել, և տարիքի հետ էլ ավելի է մեծանում նրա սերն ու վարպետությունը։
Փառատոններից մեկի ժամանակ ֆրանսիացի ջազային դաշնակահար Ստեփան Կոչոյանը այնքան էր տպավորվել տղայի հրաշալի նվագով, որ հաջորդ տարի հրավիրում է Ֆրանսիա՝ մասնակցելու տարբեր համերգների։ Ֆրանսիայում մեծ հաջողությունների է հասնում և արժանանում հանդիսատեսի համակրանքին։
Տիգրանի նախնիները Կարսից են։ Նրա նախապապը՝ Ալեքսան Հայրապետյանը, Կարսի Բաշքադիկլար գյուղից է, նախատատը՝ Հռիփսիմե (Հոռոմսիմ) Ալեքսանյանը, Կարսի Փիլվարի գյուղից։ Հայաստանի ազգային արխիվում պահպանվում է Կարսի Բաշքադիկլար գյուղի 1902 թ. Չափաբերական մատյանը, որում նոյեմբերի 28-ին գրանցված է 21-ամյա Ալեքսանի և 19-ամյա Հռիփսիմեի ամուսնությունը, իսկ 1907-ի հունիսի 1-ին՝ նրանց առաջնեկի՝ Ցոլակի ծնունդը։
Տիգրանի նախնիները Կարսից են։ Նրա նախապապը՝ Ալեքսան Հայրապետյանը, Կարսի Բաշքադիկլար գյուղից է, նախատատը՝ Հռիփսիմե (Հոռոմսիմ) Ալեքսանյանը, Կարսի Փիլվարի գյուղից։ Հայաստանի ազգային արխիվում պահպանվում է Կարսի Բաշքադիկլար գյուղի 1902 թ. Չափաբերական մատյանը, որում նոյեմբերի 28-ին գրանցված է 21-ամյա Ալեքսանի և 19-ամյա Հռիփսիմեի ամուսնությունը, իսկ 1907-ի հունիսի 1-ին՝ նրանց առաջնեկի՝ Ցոլակի ծնունդը։
Ջարդի տարիներին թուրքերը սպանել են Ալեքսանին, և Հռիփսիմեն մենակ է մնացել երեք երեխաների հետ։ Անհայտ է, թե ինչպես, սակայն 1917-1918 թթ. Հռիփսիմեն կարողացել է երեխաների հետ Կարսից փախչել Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)՝ իր հետ տանելով նաև իր եղբոր և տեգոր որբ մնացած երեխաներին։
«Երբեք չի պատմել մանրամասներ.երգում էր ու լացում։ Միայն մի դրվագ եմ հիշում, որ ասում էր «փախեփախի» ժամանակ երեխեքը սոված էին, ստիպված էի դիակների վրայով գնալ-բարձրանալ դարման բերել, երեխեքին կերակրել»,- հիշում է Տիգրանի տատը՝ Մելանյա Ցոլակի Հայրապետյանը։
35-ամյա Հռիփսիմեն՝ չկարողանալով պահել իր հոգածության տակ մնացած 8 երեխաներին, իր ամենափոքր աղջկան՝ Սալաթին թողել է Ալեքսանդրապոլի որբանոցներից մեկում. կարճ ժամանակ անց Սալաթը մահացել է որբանոցում։ «Հիմա եմ մտածում, թե ոնց է կարողացել իր սեփական երեխուն տալ որբանոց ու պահել եղբոր ու տեգոր որբերին։ Սուգ ուներ հոգում, միշտ սևի մեջ էր։ Հետո իր տղաներից մեկն էլ անվերադարձ գնաց պատերազմ, մորս մահից հետո փոքր եղբորս էլ տատս մեծացրեց»,- մտորում է Տիգրանի տատը՝ տիկին Մելանյան։
Հռիփսիմե Ալեքսանյանը կրթություն չի ստացել, բայց ժողովրդական բանահյուսության մեծ գիտակ է եղել, թոռների դաստիրակությամբ ինքն է զբաղվել. «Այնքան առակներ, խրատներ, ոտանավորներ ու հեքիաթներ՝ ամբողջն անգիր ասում էր։ Մեր՝ իր թոռների դաստիարակությամբ ինքն է զբաղվել, ես մորս ինձ հետ անցկացրած ժամանակը չեմ հիշում, տատիկս է մեզ մեծացրել-դաստիարակել»,- պատմում է տիկին Մելանյան։
Տիգրան Համասյանի մյուս մեծ տատը՝ Անժելա Օլթեցյանը, նույնպես Կարսից է։ Ջարդերի ժամանակ նրա աչքի առաջ ամբողջ ընտանիքին սպանել են՝ միայն ինքն ու երկու քույրերն են կարողացել փրկվել։
«Սկեսուրս իր երկու քույրերի հետ Ալեքսանդրապոլի Պոլիգոնի որբանոցում է հայտնվել (այդ տարիներին Ալեքսանդրապոլում գործող Ամերիկյան նպաստամատույցի որբանոցներից մեկը-հեղ): Երկու քույրերին որբանոցից ուղարկել են Ամերիկա։ Իսկ իրեն հետագայում որդեգրել է իր քեռին՝ տալով իր Բիշարյան ազգանունը»-պատմում է տիկին Մելանյան։
Չնայած Օլթեցյան քույրերը Ամերիկայից հարցումներ են ուղարկել Անժելային փնտրելու համար, սովետական տարիներն ու վախի մթնոլորտը խոչընդոտել են միմյանց գտնելը։
Տիգրան Համասյանը ցեղասպանությունից փրկված նախնիների պատմությունից շատ բան չգիտի. «Տատս պատմում է, որ մեծ տատս՝ Հռիփսիմեն, երբ մենակ էր լինում «Կռունկն» էր երգում ու լացում, նա ամբողջ կյանքում սև գլխաշորը չի հանել գլխից, իսկ մյուս տատս՝ Անժելան, էդպես էլ չի իմացել, որ իր քույրերն իրեն փնտրել են»։
Տիգրանի վերջերս թողարկված «Ծաղրարմատ» սկավառակը տարբերվում է իր մնացած ալբոմներից, այստեղ շատ է իր պատմությունը՝ «Յասամանը»՝ Տիգրանի մանկության տան բակի յասամանն է, «Երգ Մելանին և Ռաֆիկին»՝ տատին ու պապին է նվիրված, «Կարս»՝ դարերի վերքերը («Կարս 2»)։
«Սա իմ փորձն է ինքս իմ մեջ նայելու, ինքս ինձ ճանաչելու, արմատներս հասկանալու։ Պետք է բնությանը մոտ լինենք, փորձենք ճանաչել մեզ, մեր էությունը. բնությունը միշտ հաղթում է մարդկային բարդույթները։ Այս ալբոմը մի տեսակ կարոտ ու կարոտախտ է մարդկայինի՝ դեպի հոգևորը, դեպի սիրառատը, դեպի արմատները. այն մի տեսակ զոհաբերություն ունի իր մեջ, զոհաբերություն հանուն մարդակայինի ոգեշնչման»,-ասում է ֆոլկլորային իմպրովիզների վարպետ 31-ամյա Տիգրան Համասյանը։
ԵՐԿՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Ara Ayvazyan - Abaranci Aro, Murad Msheci, Կարեն Մշեցի
Ara Ayvazyan - Abaranci Aro, Murad Msheci, Կարեն Մշեցի
Հարգելի բարեկամներ , դուք կարող եք մասնակիցը լինել ԿԱՐՈՏԻ ԿԱՆՉՈՎ խորագիրը կրող հայ ազգագրական համերգի: Հազվադեպ է լինում, երբ արտերկիր հյուրախաղերի է գալիս ազգագրական նման հիանալի խումբ: Սա մեր հրաշք հայկական զտարյուն ու մաքուր երգը, մեր բազմադարյան հայրենիքի նիստն ու կացը , կենցաղն արտացոլող կարոտի կանչն է բոլորիս: Կարոտի ' հային հայ պահող ու ոգեկոչող կանչ, որ հրավիրում է բոլորիս ներկա գտնվել ԱՐԱ ԱՅՎԱԶՅԱՆԻ, ՄՈՒՐԱԴ ԵՎ ԿԱՐԵՆ ՄՇԵՑԻՆԵՐԻ Բելգիայում և Հոլանդիայում կազմակերպած համերգներին:
Բաց մի թողեք բացառիկ համերգը դիտելու այս հնարավորությունը: Եկեք լսելու մեր նախնիների երգերը, եկեք վայելելու հայկական ազգայինը:
ԵՎ այսպես միայն երկու անգամ մայիսի 5-ին Բելգիայում և 12-ին Հոլանդիայում: Հասցեն և հեռախոսահամարները նշված են ստորև տեղադրված ցուցապաստառում:
Hakob Armen Mesrop Khudagulyann
Բաց մի թողեք բացառիկ համերգը դիտելու այս հնարավորությունը: Եկեք լսելու մեր նախնիների երգերը, եկեք վայելելու հայկական ազգայինը:
ԵՎ այսպես միայն երկու անգամ մայիսի 5-ին Բելգիայում և 12-ին Հոլանդիայում: Հասցեն և հեռախոսահամարները նշված են ստորև տեղադրված ցուցապաստառում:
Hakob Armen Mesrop Khudagulyann
No comments:
Post a Comment