The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 12 January 2018

André Rieu brengt nieuwjaarsconcert 2018 in Sportpaleis Antwerpen

Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդեռլանդական օրագիր добавил(-а) 11 новых фото — в праздничном настроении в Antwerps Sportpaleis.
Опубликовано Hay Azian6 чБельгия, Flemish Region, Merksem
Concert André Rieu & het Johann Strauss Orkest
André Rieu brengt nieuwjaarsconcert 2018 in Sportpaleis Antwerpen
#NidOragir
Ներկա եղանք Անդրե Ռեուի Անտվերպենյան Նոր տարվա համերգին: Անկեղծ ասած՝ տպավորությունները չգերազանցեցին մեր պատկերացումներին: Նման համերգներ ունկնդրելուն մենք սովոր ենք հետևել օպերային կամ այլ կոմպակտ համերգասրահներում, ուր ապահովված է ձայնային համապատասխան ու կենդանի հնչեղությունը, իսկ բեմի ու հանդիսատեսի միջև հեռավորությունը աննշան է. մինչդեռ Ռեուն իր 150-200-ին հասնող նվագախմբով ավանդույթ է դարձրել իր համերգները ներկայացնել մի քանի հազարի

հասնող հանդիսասրահներում և բացօդյա տարածքներում: Այդպես իհարկե եկամտաբեր ու ձեռնտու է, իսկ հանդիսատեսի հետ կենդանի շփումն ապահովելու համար, երաժիշտը ''հնարը'' գտել է: Այսպես՝ նա երաժիշտների հետ բեմ դուրս գալուց առաջ բեմ չի բարձրանում կուլիսներից, այլ խմբով դահլիճ են մտնում 2 ծայրամասային մուտքերից, այդպես քայլում են հանդիսատեսի հայացքի ուղեկցությամբ՝ մինչև բեմ: Երաժշտական կատարումների ժամանակ էլ, հատկապես , երբ հնչում է պարային վալսեր, նույն ''հնարքը'' օգտագործում են նախորոք բեմական հագուստներով զարդարված զույգերը: Հաճախ պարին միանում և մասնակից է լինում հանդիսատեսը: Շոուին և բազմահազար հանդիսատեսի ներկայությունը ապահովելուն նպաստում են դասական հանրածանոթ երաժշտական կատարումները, այլ երկրներից հրավիրված երաժիշտները, լուսային և ձայնային բազմազան էֆեկտների համադրությունը և այլը: Հենց սա է Անդրե
Ռեուի հաջողությունների բանաձևը, նաև նա համերգի ընթացքում կենդանի շփման մեջ է հանդիսատեսի հետ: Արդեն 30 տարի է իր ղեկավարած նվագախմբի հետ է: Եղել է տարի, որ նրա
նք մինչև 100մլն դոլարի շահույ
թ են ապահովել: Վերջին տարիներին Ռեուի խումբը բավարարվում է մեկ տասնյակին հասնող համերգների կատարումներով և մոտ 50մլն շահութ են ունենում:
Անտվերպենի մարզական պալատում Հունվարի 7-ին տեղի ունեցած համերգին ներկա էր 11.000հանդիսական: Այդ մասին մեզ հայտնեց համերգն սպասարկող աշխատակիցներից մեկը: Նա ասաց նաև, որ սպորտային այս պալատում, մարզական մրցույթներից բացի հաճախ են համերգներով հանդես գալիս հանրածանոթ ու սիրված երաժիշտներ, այդ թվում ն
ա սիրով առանձնացրեց Շարլ Ազնավուրի անունը: Դրանից հետո ավելի մտերմացա նրա հետ, անգամ լուսանկարվեցի:
Հիշեցնենք, որ Անդրե Ռիուն (André Léon Marie Nicolas Rieu) , համաշխարհային ճանաչում ունեցող, նիդերլանդացի ջութակահար դիրիժոր է: Նրա ստեղծած նվագախումբը դասական և վալսային երաժշտության կատարումներով ամենամասսայական հյուրախաղերն է ունենում, նրա կազմակերպած փոփ և ռոք համերգներին դահլիճները լեփլեցուն են. յուրաքանչյուր համերգ վերածվում է շոու-տոնահանդեսի։ Իր աշխատանքի համար Ռիուն պարգևատրվել է այնիսի մրցանակներով, ինչպիսիք են «the Order of the Netherlands Lion»֊ը Նիդերլանդների կողմից, «the Knight of the Ordre des Arts et des Lettres»-ը Ֆրանսիայի կողմից և «the Honorary Medal»֊ը իր հարազատ Լիմբուրգի մարզի կողմից։ Ռիուն սկսել է սովորել ջութակ նվագել հինգ տարեկանում։
Ի դեպ Լիմբուրգի մարզում է գործում Մաստրիխտի ԱՆԻ հայ համայնքը, Սուրբ Կարապետ եկեղեցով:


.
.-.
...

No comments:

Post a Comment